Առավոտյան հայտարարված հրադադարից հետո Կարմիր Խաչը դիերի եւ վիրավորների դուրսբերման հնարավորություն չի ունեցել

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտուց դիերի եւ վիրավորների դուրսբերման գործընթաց սկսելու հնարավորություն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր առավոտյան չի ունեցել։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ նման գործողություններ սկսելու եւ իրականացնելու որոշումը ոչ թե իրենց, այլ կողմերի ձեռքերում է․ «Դրա համաձայնությունը, ինչպես նաեւ անվտանգության երաշխիքները կողմերը պետք է տրամադրեն, որպեսզի մենք կարողանանք գործողություն իրականացնել, նման գործողություն դեռեւս չի սկսվել»,- ասաց նա։

Ամատունու խոսքով՝ առհասարակ, սեպտեմբերի 27-ից մինչ օրս մարտի դաշտից դիերի կամ վիրավորների դուրսբերման գործընթաց իրականացնելու հնարավորություն որեւէ անգամ չի եղել․ հիմնական պայմանը, որ հրադադարի պահպանումն է, չի ապահովվել․ «Մենք կողմերի հետ մշտական կապի, նաեւ ոչ հանրային եղանակով երկխոսության մեջ ենք, ինչը նշանակում է, որ գործողությունների, դրանց անհրաժեշտության եւ հնարավոր տարբերակների հետ կապված մշտապես քննարկումներ ենք իրականացնում»։ Թե հնարավոր ինչ տարբերակներ են քննարկվում իրենց գործառույթներն իրականացնելու անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար, ըստ Ամատունու, հրապարակման ենթակա չեն․ «Մեր դերը խիստ մարդասիրական է, եւ այն բացառապես աջակցություն է տրամադրում կողմերին, որպեսզի այդ կարեւորագույն գործողությունները տեղի ունենան, սակայն որոշում կայացնելու ուժը գտվում է կողմերի ձեռքում»։

Հիշեցնենք՝ առավոտյան՝ ժամը 08։00-ից, ուժի մեջ է մտել հրադադարի երրորդ պայմանավորվածությունը, որն այս անգամ ձեռք է բերվել ԱՄՆ-ի միջնորդությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնել է, որ, կոպտորեն խախտելով այդ պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 08:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի, ավելի ուշ նաեւ՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:

Տպել
2030 դիտում

Ձեզնից յուրաքանչյուրն ամեն օր պետք է զգա, որ Կառավարությունը ձեր կողքին է, ձեր ցավով ապրողն է. վարչապետ (տեսանյութ)

Վերադարձող փախստականները, պահպանվող դիրքերն ու հանձնված բնակավայրերը. միջազգային անդրադարձը՝ Ղարաբաղի ներկային

Կորոնավիրուսի ծանր դեպքերի վարման համար Միացյալ Թագավորության շտապ բուժօգնության թիմի չորս անդամ գործուղվել է Հայաստան

Գերության մեջ հայտնված անձանց համար զանգահարեք 010 297415 հեռախոսահամարով.ԿԽՄԿ

Հռոմի Ս․Նիկողայոս եկեղեցում մատուցվել է պատարագ` նվիրված արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին

Երևան-Արտաշատ ավտոճանապարհին մեքենա է շրջվել. կան տուժածներ

Չեմպիոնը հաղթեց գավաթակրին. «Արարատ-Արմենիան» բարձրացավ 5-րդ հորիզոնական

Ֆրանսիան ներդնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության կառուցվածքային համակարգ

Երեւանում ծառերի էտումից առաջացած փայտանյութը անվճար կարող է տրամադրվել անապահով ընտանիքներին․ նախագիծ

Մեր հասարակությունը պետք է վերանայի կրթության նկատմամբ իր վերաբերմունքը. ԿԳՄՍՆ փորձագետ

Լավրովը Հորդանանի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂՀ-ում հրադադարի հաստատմանն ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հելեն Ֆեյզիի եւ Ժոնաթան Լաքոտի հետ

Covid-անվտանգության կանոնները վերանայվել են գեղեցկության սրահների և վարսավիրանոցների համար. ԱԱՏՄ

Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում կառուցվել է 4 ռմբապաստարան

Արցախում ճշգրտվում են սահմանները. ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անհետ կորածների հարազատների հետ

Արցախում ականի պայթյունից վիրավորված փրկարարների ու ՊԲ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Մեկնարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (տեսանյութ, լուսանկարներ)

Վարչապետն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ և հանձնարարել շարունակել արտադրական հզորությունների զարգացումը

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ