Ռուսաստանը չի աջակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծման տարբերակին. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի աջակցում Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հնարավորության մասին տարբերակին: Այս մասին հայտնում է TACC-ը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմության մեջ Ռուսաստանի եւ Թուրքիայի ներգրավվածության բնույթն ունի իր նրբությունները: Չենք թաքցնում, որ չենք սատարում դիրքորոշումը այս խնդրի ռազմական լուծման հնարավորության եւ դրա ընդունելի լինելու վերաբերյալ: Դիտարկելով բարեկամական 2 ժողովուրդներին՝ չենք կարող թույլ տալ հակամարտության ռազմական լուծում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

«Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են հակամարտության կարգավորման ուղղությամբ լարված կետերում (Լեռնային Ղարաբաղ, Սիրիա, Լիբիա): Միաժամանակ, գաղտնիք չէ, որ տարածաշրջանային խնդիրների լուծման շուրջ մեր մոտեցումները կարող են տարբերվել»,- հավելել է Լավրովը:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հստակ արտահայտվում են բացառապես քաղաքական կարգավորման օգտին եւ շեշտել, որ հենց համանախագահների եռյակն է այս հակամարտության կարգավորման միջնորդության ճանաչված երաշխավորը:

Տպել
2068 դիտում

«Մանկական Եվրատեսիլ - 2020»-ում հաղթող է ճանաչվել Ֆրանսիայի մասնակիցը (տեսանյութ)

Երեւանից դեպի Ստեփանակերտ ուղեւորվող ավտոբուսները վատ եղանակի պատճառով վաղը չեն մեկնի

Վերսկսվում են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները

Կիմ Բալայանը դադարեցրել է հացադուլը

ՀՀ ՊՆ և ԱՀ ԱԳ նախարարները կարևորել են հայ զինծառայողների վերադարձի աշխատանքները

Վթար Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին. վարորդները հոսպիտալացվել են

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է՝ ինչ է խոսել Պուտինի հետ հոկտեմբերի 19-ին եւ ինչ պայմաններ են առաջարկվել

Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված ամանորյա նախաձեռնության մասին

Այսօր ու վաղը ձյանն ու ձնախառն անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը

«Ի՞նչ անել», եւ «ո՞վ է մեղավոր»

Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի

Պետական մարմինները պարտավոր են բոլոր լծակները կիրառել անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հաղորդակցության համար

Ստեփանակերտում և Մխիթարաշեն գյուղի մերձակայքում տեղի կունենա չպայթած ականների վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ

Պատերազմից հետո զինծառայողների հանգստի հարցը շուտով կլուծվի. հանդիպում ՊՆ-ում՝ զինվորների հարազատների եւ ծնողների հետ

Յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին պետք է մտածի՝ որպես իր տան. Ա.Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի անդամներին

Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն

Յուրաքանչյուր զինվոր, որտեղ էլ լինի, մեր երեխան է. Արսեն Գրիգորյան

«Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է․ կա զոհ

Անցյալի եւ ապագայի առջեւ