«Ես էլ զինվորն եմ թիկունքի»․ Մանուն նկարում է մերօրյա հերոսներին, վաճառքի գումարը՝ փոխանցում հիմնադրամին

22-ամյա նկարչուհի Մանու Հարությունյանը մարտական հերոսների շարք է սկսել. նկարում է այս օրերին առաջնագծում կռվող տղաներին, նրանց սատարող խաղաղության սիմվոլ-մարդկանց, կտավները հանում աճուրդի եւ վաճառքից ստացված հասույթը փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին: «Քանի մեր զինվորները սահմանին են, ես էլ զինվորն եմ թիկունքի, ես էլ այստեղ եմ պայքարելու, ծառայելու, պարզապես ոչ թե զենքով, այլ վրձնով»,- ասում է նա։

Մանու Հարությունյանն ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի գեղանկարչության, ապա՝ Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժինը: Աշխատանքի ընդունվելու ճանապարհին է եղել, սակայն պատերազմը փոխել է նրա ծրագրերը. հիմա ողջ ժամանակն ու ուժերը կենտրոնացրել է թիկունքն ամուր պահելու, հնարավոր միջոցներով Արցախին ու արցախցիներին օգնելու հարցում: «Ես միշտ անդրադառնում եմ այն ամենին, ինչ կատարվում է իմ շուրջը, ինձ հետաքրքրում կամ անհանգստացնում է: Եվ դրանից, բնականաբար, անմասն չմնաց պատերազմը, այն ամբողջովին փոխեց մտածմունքներս, միջավայրս, կյանքս, ու ես որոշեցի մասնագիտությանս տրվելով՝ օգտակար գործ անել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է նա։

Առաջինը, որին Մանուն կտավին է հանձնել, Տեր Աբել Քարտաշյանն է: Համացանցում կարդալով նրա՝ «Նայեցի զինվորների աչքերին ու հասկացա, որ նրանք ավելի շատ են սիրում հայրենիքը, քան ես հավատում եմ Աստծուն» խոսքերը՝ Մանուն դրանցում խաղաղություն է գտել. «Նկարեցի մոտ երկու ժամում ու ոչ մի բան չակնկալելով՝ հրապարակեցի «Ֆեյսբուքում», այդ ժամանակ դեռ Հիմնադրամի, դրամահավաքի մասին խոսք չկար, իսկ երբ արդեն դրա կարիքը եղավ, որոշեցի աճուրդի հանել հենց այդ նկարը, որովհետեւ այն նկարագրում էր բոլորիս հոգեվիճակը»։ Ըստ Մանուի՝ եթե ինքը գին սահմաներ 500 կամ 1000 դոլարը, գուցե լիներ մեկը, որը կարողանար ոչ թե 1000, այլ 900 տալ, կամ լիներ մեկը, որը կարողանար 600, ոչ թե 500 տալ, դրա համար էլ թողել է՝ հանրությունը որոշի։ Իր կտավները նախկինում էլ վաճառել է, բայց աճուրդ առաջին անգամ էր կազմակերպում, ու չնայած դրան՝ մեծ ջանքեր չեն պահանջվել: Հոլովակը տեղադրել է իր սոցիալական էջում, ընկերների միջոցով՝ այլ խմբերում էլ տարածել, եւ գրեթե երեք օր տեւած աճուրդից հետո գնորդը գտնվել է․ լոնդոնաբնակ հայը 800 ԱՄՆ դոլարով (320 հազար դրամ) գնել է Մանուի կտավը։

Տեսնելով, որ հաջողություն է գրանցում՝ Մանուն որոշել է շարունակել իր այս նախաձեռնությունը։ Հաջորդը, որին կտավին է հանձնել, բոլորիս հայտնի լուսանկարի տղան է՝ Ալբերտ Հովհաննիսյանը, որը հետմահու պարգեւատրվեց «Արիության մեդալով»: «Իհարկե, բոլորն են հերոս, մենք բոլորին ենք պարտական, բայց ամենահայտնին այս օրերին Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարն էր, եւ ես որոշեցի, որ հաղթանակի սիմվոլը այս անգամ էլ նրա նկարով կազդարարեմ»,- ասում է նա։ Նկարել է 3-4 օրում, հիմնականում՝ գիշերային ժամերին, որովհետեւ ցերեկային զբաղվածությունը մեծ է եղել. «Նկարելուց հետո նորից աճուրդ եմ հայտարարել, եւ եթե նախորդի դեպքում սահմանել էի մեկնարկային ու առավելագույն գին, այս անգամ դրա կարիքը չեղավ, ես պարզապես վստահ էի, որ բարձր գին հաստատ կառաջարկվի, որովհետեւ այս նախաձեռնությունը ոչ մի անձնական շահ չի հետապնդում, եւ ես էլ բոլոր կտրոնները թափանցիկ կերպով հրապարակում եմ իմ էջում»։ Մանուի այս կտավի գնորդն էլ ամերիկաբնակ հայ էր, վերջնական արժեքը՝ 5000 ԱՄՆ դոլար (2.450.000 դրամ)։ Կտավի ֆեյսբուքյան հրապարակմանն անգամ Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն է արձագանքել, շնորհակալություն հայտնել հիմնադրամին աջակցելու համար։

Մանուի հաջորդ կտավին մերօրյա կենդանի հերոսներից է. թե ով, առայժմ չի բացահայտում, ասում է՝ աճուրդը 2-3 օրից կհայտարարվի։ Սակայն նա միայն նկարելով չի սահմանափակվում, ընկերներից մեկի հետ չորսհոգանոց թիմ են ստեղծել, կամավոր սկզբունքով սնունդ, հագուստ, անհրաժեշտ մի շարք պարագաներ են հասցնում այս օրերին Երեւան ու մարզեր տեղափոխված արցախցիներին։ Գումարը փոխանցում են արտերկրում գտնվող ծանոթ ու անծանոթ հայեր, անգամ՝ արտասահմանցիներ, կազմակերպչական աշխատանքներով իրենք են զբաղվում, հետո՝ նույն թափանցիկ սկզբունքով աշխատանքի արդյունքները հրապարակում կամ փոխանցում իրենց բարերարներին: «Դա իմ ֆեյսբուքյան ընկերներից մեկի՝ թավջութակահար Արփենիկ Հակոբյանի գաղափարն էր, ես տեսա, որ նա հագուստ է հավաքում ու իմ հագուստներից հանձնեցի նրան, հետո ինքս գտա մարդկանց, որ փոխանցել էին ուզում, եւ առաջարկեցի գնալ, անձամբ վերցնել, որպեսզի Արփենիկը հասցնի, եւ գործը պրոդուկտիվ շարունակվի, ու այդպես ակամայից դարձա թիմի անդամ»,- պատմում է Մանուն՝ անկեղծանալով, որ այս ընթացքում Հայաստանի այնպիսի գյուղերում է եղել, որոնց անունն առաջ չէր էլ լսել. «Երեւանի գրեթե բոլոր թաղամասերում ենք եղել, Նիզամի, Առատաշեն, Սայաթ-Նովա, Լեռնանիստ ու այլ գյուղերում»։

Արցախցիներին գտնելու հարցում դարձյալ սոցիալական հարթակներն են օգնության հասնում, նաեւ՝ ծանոթ մարդիկ, որոնք գիտեն իրենց նախաձեռնության մասին․ «Կապվում են մեզ հետ, ասում՝ այս տարածքում կա այսքան արցախցի, որոնցից այսքանը՝ երեխա, եւ մենք արագ կազմակերպվում ենք, անհրաժեշտ իրերը գնում, տանում, եթե ժամանակ է լինում, նստում, խոսում ենք, եթե՝ չէ, փոխանցում ենք, նրանց քաջալերում ու շարունակում մեր գործը: Օրական միջինում 4-6 ընտանիքի ենք այցելում, ընդ որում, բազմանդամ ընտանիքների»:

Մանուի խոսքով՝ կան ընտանիքներ, որ շատ անհանգիստ են, որովհետեւ իրենց բոլոր տղամարդիկ սահմանին են, բայց այդ վիճակում անգամ մարդիկ երբեք չեն մոռանում շնորհակալություն հայտնել․ «Մենք, իհարկե, դրան չենք սպասում, բայց բոլորն էլ շնորհակալ մարդիկ են: Երեկ մի կնոջ հանդիպեցինք, որի տունը ռմբակոծության տակ էր ընկել, որը կորցրել էր ամեն ինչ, բայց, մեկ է, էլի հպարտ ու քաջ կեցվածքով ասում էր, որ դա իրեն չի հետաքրքրում, որ տունը կկառուցեն, կշենացնեն, որ կարեւորը՝ իր որդին ողջ է, եւ կարեւորը որդու վերադարձն է: Ես շատ ոգեշնչվեցի եւ եւս մեկ անգամ հասկացա, որ մարդու կյանքից թանկ ոչինչ չկա այս աշխարհում»։

Կամավորների խումբը սկզբում տարածք չի ունեցել, բայց հետո օգնության է հասել մեկ այլ ընկեր, եւ Զեյթունում գտնվող մի տարածք տրամադրել իրենց: «Հիմա արդեն տեղ ունենք, եւ ովքեր ցանկանում են, կարող են կապվել մեզ հետ սոցցանցերով, կարող են մոտեցնել մեզ սնունդ, հիգիենայի պարագաներ, հագուստ, դեղեր, մանկական ուտելիքներ եւ վստահ լինել՝ այդ իրերը շատ շուտ իրենց հասցեատերերին կգտնեն»։

Մանուի բազմազբաղ առօրյան, սակայն, այսքանով չի ավարտվում, ընկերներից մեկի առաջարկով էլ առաջիկայում արցախցի երեխաների համար արվեստի դասեր է տալու, վերջում նրանց նկարներով ցուցահանդես-վաճառք են կազմակերպելու, հասույթը փոխանցվելու է կամ այդ երեխաների ընտանիքներին, կամ հիմնադրամին. «Իհարկե, բոլորս ենք ցավ ապրում, բայց պետք է հուզականությունը մի կողմ դնենք եւ կյանքի այս դժվարին փուլում խելամիտ գտնվենք, պետք է հասկանանք, որ ոչ մի քաջարի զինվոր չի զոհվել, որ մենք հիմա լացակումած նստենք: Իրենք ինչպես արիաբար զոհվել են, այդպես էլ մենք իրենց գործը պետք է թիկունքում շարունակենք»,- ասում է Մանուն ու հիշում իր այն բոլոր ընկերներին, որ այսօր առաջնագծում են. «Ես էլ բոլորի համար անհանգիստ եմ, փորձում եմ կապի դուրս գալ, իհարկե, պահելով կանոնները: Ցանկանում եմ՝ այս ամենը ժամ առաջ վերջանա, որովհետեւ թեեւ մենք չենք կոտրվի, բայց մի օր, ի վերջո, թուլանալու ենք»։

Մանուն վստահ է՝ նա, ով ցանկանա մի օգտակար գործ անել, միջոց հաստատ կգտնի: «Եթե հասցնեի, ես էլի ինչ-որ բան կանեի, որովհետեւ հիմա ավելի քան ուժեղ լինելու ժամանակն է»,- ասում է նա ու հավատացնում՝ եթե մեզնից ամեն մեկը տիրապետի իր գործին լավագույնս, մենք կկարողանանք անսահման մեծ օգնություն ցուցաբերել։

Լուսանկարները ՀԺ-ին է տրամադրել Մանու Հարությունյանը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
37544 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին