Թուրքիային ԵԱՏՄ սակագնային արտոնություններից զրկելու համար այլ փաստարկներ էլ ենք ներկայացրել. փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի առաջիկա նիստի օրակարգում կընդգրկվի եւ կքննարկվի մի շարք երկրների, այդ թվում՝ Թուրքիային, ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու վերաբերյալ հարցը:

Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն մի քանի հարց է ուղղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

- Պարո՛ն Գրիգորյան, այս նախաձեռնությունը, դարձյա՞լ Արցախում տեղի ունեցող ռազմական գործողություններում Թուրքիայի մասնակցությամբ է պայմանավորված։

- Այո, մեր նախաձեռնության հիմնական դրդապատճառը, բնականաբար, Արցախում տեղի ունեցող իրադարձություններն են, եւ դրանցում Թուրքիայի մասնակցությունը:

- Ի՞նչ արտոնություններից է օգտվել Թուրքիան այդ ցանկում գտնվելով։

- Այսօր թուրքական ծագմամբ ապրանքները ԵԱՏՄ տարածք ներմուծելիս վճարվում է սահմանված մաքսատուրքի 75%-ը, ինչն ըստ էության, ներմուծման արտոնություն է, որի վերացման պարագայում մաքսատուրքի 25%-ի չափով կթանկանան թուրքական ծագմամբ ապրանքների գները ԵԱՏՄ երկրների շուկաներում։

- Որքանո՞վ է հավանական, որ հարցը ԵՏՀ-ում հավանության կարժանանա։ Արդյո՞ք այլ փաստարկներ ներկայացվելու են հարցն առաջ տանելու համար։ Թուրքիայից բացի է՞լ որ երկրներին է սա վերաբերելու։

- Ինչպես գիտեք, որոշումը պետք է ընդունվի կոնսենսուսով, այսինքն՝ բոլոր հինգ երկրների կողմ քվեարկությամբ: Միայն մեր դրդապատճառը կարող է բավարար չլինել կոնսենսուսի հասնելու համար, եւ մենք պատրաստել ենք որոշակի այլ հիմնավորումներ եւ փաստարկներ, բայց այս փուլում դրանց վերաբերյալ մանրամասներ չէի ցանկանա հայտնել: Մեր փաստարկների հիմքում կլինեն օբյեկտիվ ցուցիչներ, եւ այդ ցուցիչների ընդունման դեպքում ցանկից Թուրքիայի հետ միասին պետք է ինքնաշխատ կերպով դուրս գան եւս 75 երկիր: Ասեմ նաեւ, որ նշված երկրների հետ Հայաստանի առեւտրաշրջանառության ծավալները էական չեն:

Արտոնություններից օգտվող երկրների ցանկերը հաստատվել են 2009 թվականին Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ, որի համաձայն արտոնություններից օգտվող երկրները ներկայում 103–ն են։

Տպել
937 դիտում

Ձեզնից յուրաքանչյուրն ամեն օր պետք է զգա, որ Կառավարությունը ձեր կողքին է, ձեր ցավով ապրողն է. վարչապետ (տեսանյութ)

Վերադարձող փախստականները, պահպանվող դիրքերն ու հանձնված բնակավայրերը. միջազգային անդրադարձը՝ Ղարաբաղի ներկային

Կորոնավիրուսի ծանր դեպքերի վարման համար Միացյալ Թագավորության շտապ բուժօգնության թիմի չորս անդամ գործուղվել է Հայաստան

Գերության մեջ հայտնված անձանց համար զանգահարեք 010 297415 հեռախոսահամարով.ԿԽՄԿ

Հռոմի Ս․Նիկողայոս եկեղեցում մատուցվել է պատարագ` նվիրված արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին

Երևան-Արտաշատ ավտոճանապարհին մեքենա է շրջվել. կան տուժածներ

Չեմպիոնը հաղթեց գավաթակրին. «Արարատ-Արմենիան» բարձրացավ 5-րդ հորիզոնական

Ֆրանսիան ներդնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության կառուցվածքային համակարգ

Երեւանում ծառերի էտումից առաջացած փայտանյութը անվճար կարող է տրամադրվել անապահով ընտանիքներին․ նախագիծ

Մեր հասարակությունը պետք է վերանայի կրթության նկատմամբ իր վերաբերմունքը. ԿԳՄՍՆ փորձագետ

Լավրովը Հորդանանի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂՀ-ում հրադադարի հաստատմանն ուղղված Ռուսաստանի միջնորդական ջանքերը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հելեն Ֆեյզիի եւ Ժոնաթան Լաքոտի հետ

Covid-անվտանգության կանոնները վերանայվել են գեղեցկության սրահների և վարսավիրանոցների համար. ԱԱՏՄ

Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում կառուցվել է 4 ռմբապաստարան

Արցախում ճշգրտվում են սահմանները. ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անհետ կորածների հարազատների հետ

Արցախում ականի պայթյունից վիրավորված փրկարարների ու ՊԲ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Մեկնարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (տեսանյութ, լուսանկարներ)

Վարչապետն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ և հանձնարարել շարունակել արտադրական հզորությունների զարգացումը

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ