«Ֆոնսեկայի երեք տենորները». Մխիթարյանի ու թիմակիցների գերազանց խաղը՝ իտալական պարբերականի աչքերով

Իտալական հեղինակավոր Corriere della Sera պարբերականը «Ռոմայի» հարձակողական Հենրիխ Մխիթարյան – Պեդրո Ռոդրիգես - Էդին Ջեկո եռյակն անվանել է «Ֆոնսեկայի տենորները»՝ համեմատություն անցկացնելով օպերային երեք տենորների՝ Խոսե Կարերասի, Պլաչիդո Դոմինգոյի և Լուչանո Պավարոտիի հետ:

Պարբերականը նկատել է, որ եռյակի տարիքը՝ միասին վերցրած 98 է (34 տարեկան Ջեկոն է, 33՝ Պեդրոն, 31՝ Մխիթարյանը): Իտալիայի առաջնության մեկնարկային 4 տուրերում այս երեք ֆուտբոլիստները միասին խփել են 4 գոլ (2-ական՝ Ջեկոն ու Պեդրոն) և կատարել երեք գոլային փոխանցում (բոլորն էլ իր հաշվին գրանցել է Մխիթարյանը): Բացի այդ, 4 տուրերում երեք ֆուտբոլիստները միասին իրենց թիմակիցների համար 16 գոլային հնարավորություն են ստեղծել, ինչը գերազանց արդյունք է: «Ֆոնսեկայի երեք տենորները» շատ փորձառու են և աչքի են ընկնում գերազանց տեխնիկայով:

Զգացվում է, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հարձակման գծում շեշտը դրել է հենց այս եռյակի վրա: Մեկնարկային 4 տուրերում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղացել է հնարավոր 360 րոպեներից 340-ը, իսպանացի Պեդրոն՝ 339 րոպե: Բոսնիացի Ջեկոն բաց է թողել մեկնարկային տուրի հանդիպումը, բայց մնացած 3 խաղերում ընդամենը 8 րոպե է անցկացրել պահեստայինների նստարանին:

Իհարկե, «Ռոմայի» պես թիմում քիչ չեն հարձակողական ոճի ուժեղ ֆուտբոլիստները, բայց թվում է՝ Կառլես Պերեսն ու Բորխա Մայորալը ավելի շատ խաղաժամանակ ստանալու են ոչ թե Իտալիայի առաջնության, այլ Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության հանդիպումներում:

Տպել
976 դիտում

Ադրբեջանի կողմից ահաբեկիչների և վարձկանների մասնակցությունը փաստվում է ձեռք բերված բավարար ապացույցներով. դատախազություն

Ադրբեջանի տարածած տեսանյութերում հարազատներին ճանաչած անձանց ՔԿ-ն խնդրում է դիմել իրենց

Ֆերդինանդ Կարապետյանը բոլոր շանսերն ունի օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու. Հովհաննես Դավթյան

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը

Եթե հայ գերիների մասնակցությամբ Ադրբեջանը զորահանդես կազմակերպի, կոպիտ հանցագործություն է լինելու․ ԱՀ ՄԻՊ

Սա նորից ադրբեջանական կազմակերպված ցեղասպանության քաղաքականության մաս է․ Արման Թաթոյան

Մտահոգիչ է, որ եռակողմ հայտարարության մեջ մարդասիրական հարցերի հստակ ժամանակցույց չկար․ Սաքունց

Ադրբեջանցի Նուրլան Իբրահիմովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ՀՀ ՔԿ-ի կողմից նրան մեղադրանք է առաջադրվել

Սպառողների համար խմելու ջրի սակագինը կմնա անփոփոխ․ ՀԾԿՀ

ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է «Քարաբաղի» աշխատակցին, ակումբին՝ տուգանել 100 հազար եվրոյով

Զինդատախազությունն արդեն իսկ ՊՆ-ից պահանջել և ստացել է ԶՈւ կարիքների գնումների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը կայցելի Հայաստան

«Իմ քայլի» ցուցակի հաջորդ համարն այսօր մանդատ կստանա. թեկնածուներից մեկը հրաժարվում է մանդատներից, դուրս գալիս ՔՊ-ից

Արձանագրվել են խոշտանգման մի շարք դեպքեր, նաեւ՝ հետմահու․ Բեգլարյանը՝ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի մասին

Այսօր կարեւոր նպատակ են Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելը. վարչապետի ուղերձը

Սոթքի հանքավայրի եւ Սյունիքի հողատարածքների մասին. ՀՀ վարչապետը հանդես է գալիս հեռուստաուղերձով

Ենթադրվում է, որ Ադրբեջանը նախօրոք հավաքել է դիերը, հետո միայն մեզ թույլատրել մտնել ու որոնել․ Արցախի ՄԻՊ

Արցախյան առաջին պատերազմի համեմատ այս պատերազմում ավելի շատ էին կին կռվողները. Աիդա Սերոբյան

ԲԸՏՄ-ն հիշեցնում է պետական անտառային հողերում խոտհարքները վնասելու դեպքում նախատեսված տուգանքի մասին

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 63 դեպք