Ադրբեջանական կողմը նենգափոխում է տվյալները․ Արման Թաթոյան

Մի շարք օմբուդսմաններ նամակներ են ուղարկել ինձ, նրանք իրենց համերաշխության խոսքն են գրել՝ նշելով, որ ցավում են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի համար։ Այս մասին այսօր Աժ տարածաշրջանային և եվրասիական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Նրանք նաև նշել են, որ աջակցում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին և առհասարակ Հայաստանում և Արցախում իրականացվող ջանքերին՝ պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը»։

Թաթոյանը նկատեց, որ, ըստ երևույթին, նրանցից մի քանիսը նաև նամակներ են հղել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, սակայն վերջինս նենգափոխել է իրականությունը։ «Ի՞նչ է արել նա։ Վերցրել է ամբողջը, հրապարկել իր կայքում, գրել, թե այս ինչ, այս ինչ օմբուդսմանները աջակցում են Ադրբեջանին Հայաստանի դեմ օկուպացիոն քաղաքականության հարցերում»։

ՄԻՊ-ը նաև նշեց, որ ադրբեջանական կողմը իր զեկույցներում վերցնում է միայն «Զինուժի» լրագրողների լուսանկարները, որոնք, բնականաբար, ունեն համազգեստ և զինված են, նրանց կարգավիճակը բոլորովին այլ է, քան քաղաքացիական լրագրողինը։ «Նրանք ներկայացնում են, որ Հայաստանը իր բոլոր լրագրողներին զինում է և ուղարկում սահման, որ կռվեն, հետո էլ, երբ վիրավորումներ են ստանում, պատճառաբանում են, թե քաղաքացիական լրագրողներ են։ Սրանք նույնպես փաստերը նենգափոխող տվյալներ են, որոնց հետ մենք ամեն օր պայքարում ենք, կռիվ տալիս, որ թույլ չտանք որևէ կեղծ տվյալ»։

Տպել
327 դիտում

Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ դիմումը մուտքագրվել է Սահմանադրական դատարան

«Վարչապետն ասաց՝ զանգահարել է ՌԴ նախագահին, հարցրել՝ ինչը կարող է կասեցնել պատերազմը. Պուտինն ասել է՝ Լավրովի պլանը»

Անթույլատրելի է առանց անհրաժեշտ իրավական ընթացակարգերի նախատեսման գնալ ռազմական դրության հանելուն․ Վարդանյան

Մահացել է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը

Գորիս քաղաքում ձնախառն անձրև է տեղում

Պետք է գնանք ու շենացնենք. Լոռիից Արցախ հերթական խումբն է մեկնել

Կրթական հարթակները հասանելի կլինեն «ՄՏՍ Հայաստան», «ՅՈՒՔՈՄ» և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունների նոր սակագներով

Արա Այվազյանն ու Անտոնիո Գուտերեշը քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը

Նորմալ ընթացակարգ է, որ հիմնադրամից գումարը փոխանցվում է բյուջեին, և Կառավարությունն է որոշում՝ ինչպես ծախսի․ Թունյան

«Կորոնավիրուսով պայմանավորված՝ տնտեսական ճգնաժամից ՀՀ-ն սեպտեմբերին դուրս էր գալիս, բայց պատերազմը 2-րդ շոկն առաջացրեց»

Պատերազմի ընթացքում և հրադադարից հետո Ադրբեջանի կողմից պատմամշակութային բազմաթիվ հուշակոթողներ են պղծվել

Ռազմական դրությունը պետք է վերացվի, որից հետո վարչապետի աթոռը զբաղեցնող անձի իմպիչմենթը պետք է հայտարարենք. պատգամավոր

Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Սխեմերսինը Զինվորի տան հյուրն է եղել

Նիկոլ Փաշինյանը Գայանե Բունիաթյանին աշխատանքից ազատելու որոշում է ստորագրել

Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից հեռացնելու առաջարկով Ադրբեջանի խորհրդարանը դիմել է Կառավարությանը

Ուրախ եմ, որ ներկայացնում եք նախագիծ, որը հույս ունեմ, օրինակ, տնտեսական դժվարությունների մեղմմանն է ուղղված․ Դանիելյան

Սա պատասխանատվությունից փախուստ չէ. այս իրավիճակում մանդատը պահելն առնվազն աթոռից կառչել եմ համարում. Գայանե Աբրահամյան

ԱԻ նախարարը ծանոթացել է Ճգնաժամային կառավարման ակադեմիայի և ՓՈՒՎ-ի հնարավորություններին (տեսանյութ)

Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել․ ԱԳ նորանշանակ նախարար

Դիլիջանի օղակաձև մասի հիմնանորոգումն ավարտվել է