Լավրովի նշած «վերահսկման մեխանիզմները» անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են հրադադարի համար

 

Ռուսաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ շփումների մեջ է՝ Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմներ ներդնելու հարցի շուրջ:

Երեկ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ հույս հայտնելով, որ շուտով արդյունք կլինի:

«Որպեսզի հրադադարի ռեժիմը աշխատի, մենք դրանում արդեն համոզվել ենք երկու փաստաթղթերից հետո, որոնք ընդունվել են եւ թույլ չեն տվել արմատապես փոխել իրավիճակը գետնի վրա, հարկավոր է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմի ստեղծում», - ասել է նա եւ շարունակել. «Դրա վրա մենք ակտիվ աշխատում ենք, նախ եւ առաջ՝ մեր Պաշտպանության նախարարությունը՝ հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում այդպիսի մեխանիզմը կհամաձայնեցվի»:

Լավրովի համոզմամբ՝ այժմ ամենակարեւորը ռազմական հռետորաբանության դադարեցումն է՝ ոչ միայն կողմերի միջեւ, այլեւ միջազգային դերակատարների։ Երկրորդը՝ ծայրաստիճան անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, հարվածները քաղաքացիական բնակավայրերի վրա։

Ինչպե՞ս կմեկնաբանեք Լավրովի հայտարարությունը, ի՞նչ մեխանիզմների մասին է խոսքը, որոնք, ըստ ըստ ՌԴ արտգործնախարարի, քննարկվում են կողմերի հետ եւ մոտ ապագայում կարող են համաձայնեցվել: Մեր այս հարցին ի պատասխան ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանեց. «Դրա մասին ԱԳ նախարարն էլ է նշել, ու նաեւ նշված է ԱԳՆ հայտարարություններում, այս շրջանի գրեթե բոլոր հայտարարություններում, այդ թվում նաեւ այսօրվա հատարարությունում, որ մենք հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ եւ հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ որպես առաջնահերթ նպատակ ունենալով վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը: Այդ հարցով այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»:

Փորձեցինք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, քաղաքական վերլուծաբան Միքայել Զոլյանից պարզել՝ ի՞նչ են ենթադրում այդ վերահսկման կամ վերիֆիկացիոն մեխանիզմները, դրանք կարո՞ղ են որեւէ ազդեցություն ունենալ սահմանին լարվածության թուլացման վրա:

Պատգամավորը պարզաբանեց, որ ընդհանրապես նման տարբեր ձեւաչափեր կան աշխարհում, ամենատարբեր նման առաքելություններ կան:

Թե Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում ինչ ձեւաչափ կընտրվի՝ քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ կախված է կոնկրետ իրավիճակից, կողմերի համաձայնությունից, նաեւ նրանից, թե առաջարկող կողմը ինչ է պատրաստ անել:

«Ընդհանուր առմամբ սա ստանդարտ մոտեցում է. ցանկացած հրադադարի, ցանկացած զինանդադարի ժամանակ անհրաժեշտ  են ինչ-որ վերիֆիկացիայի մեխանիզմներ: Այնպես որ պարզ է, որ այստեղ էլ դա պետք է լիներ, իսկ թե ավելի կոնկրետ ինչ տեսք կունենա, դա արդեն բանակցությունների եւ իրավիճակի հետեւանք է լինելու»,- ընդգծեց պատգամավորը: Մեր հարցին՝ այդ մեխանիզմները ի՞նչ կարող են փոխել լարվածության թուլացման հարցում, Զոլյանը պատասխանեց, որ փորձը ցույց է տալիս, որ միայն դրանք երբեք բավարար չեն լինում զինադադարը կամ հրադադարը պահպանելու համար:

«Այսինքն կարեւորը ռազմական իրավիճակն է եւ կողմերի պատրաստակամությունը՝ զինադադարը պահպանելու: Այս իմաստով ես կուզեի մեր հասարակությանը կոչ անել, որ դա գիտակցեն եւ հասկանան, որ սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է հրադադարի համար»,- շեշտեց նա:

Պատգամավորին խնդրեցինք գոնե մի օրինակ ասել նման ձեւաչափի կիրառման կամ պարզաբանել՝ արդյոք խոսքը միջազգային դիտորդների մասի՞ն է:

«Սովորաբար լինում է ինչ-որ դիտորդների առաքելություն,  որը նաեւ տեխնիկապես որոշակի զինվածություն ունի, սարքերով հետեւում է իրավիճակին, աշխատում կողմերի հետ, ըստ իրավիճակի որոշակի ֆունկցիաներ կատարում: Բայց ամեն դեպքում, եթե ձեր հարցի իմաստն այն է, թե խոսքն արդյոք խաղաղապահների մասին է, կասեմ, որ խաղաղապահները ուրիշ ձեւաչափ է»,- պարզաբանեց պատգամավորը:

Մեր հաջորդ հարցին՝ դիտորդների մեխանիզմը ի՞նչ խնդիր է լուծելու, պարզապես նրա համար է, որ հսկի, թե որ կողմից է խախտումը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամը պատասխանեց.

«Դե եթե շատ պարզեցված ներկայացնենք, այո, այդ մեխանիզմների իմաստն այն է, որ հսկեն, թե որտեղից է եղել խախտումը, նաեւ ինչից է եղել: Օրինակ դա օգնում է բացառել պատահական խախտումները, օգնում է բացառել իրավիճակները, երբ երկու կողմն էլ իրար մեղադրում են»:

Ինչ վերաբերում է խախտող կողմի համար նախատեսված պատասխանատվությանը, ապա այն միայն բարոյական եւ քաղաքական տիրույթում է: Պատգամավորի փոխանցմամբ՝ գոյություն չունի միջազգային կառավարություն, որը կարողանար որեւէ միջազգային պայմանագիր խախտող կողմի իրավական պատասխանատվության կանչել:

Տպել
2792 դիտում

Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողն ինքնասպան է եղել

Կրեմլն արձագանքել է Շոլցի՝ մոտ ժամանակներս Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու հայտարարությանը

Ավտովթար Շիրակի մարզում․ «ՎԱԶ 2114»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում

Քաղաքացին որոնվում է քրեական վարույթի շրջանակներում

Սյունիքում մեկնարկել է «Ոչխարների խուզման» փառատոնը

Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ ԱԴԾ-ն. Մուստաֆաև

Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները. ՀՀ նախագահ

«Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը նոր կացարան կունենա (լուսանկարներ)

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չնախատեսված այցով ժամանել է Կիև

Ադրբեջանի ԶՈՒ-ն 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Հրդեհ է բռնկվել Ապարանի տներից մեկում

Հայտնի է «Ոսկե գնդակի» հանձնման օրը

Օդի ջերմաստիճանը կնվազի, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Աշտարակ-Փարպի ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Ուսուցումը դարձնել կենսակերպ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը Կազանի միջազգային ֆորումի ժամանակ

Խաչատրյանի բալետային հանճարեղ ստեղծագործությունները զարդարեցին անցնող 3 երեկոները. Տիգրան Ավինյան

Փարիզի քաղաքային խորհուրդը Արցախի և ՀՀ-ում ապաստանած արցախցիների վերաբերյալ բանաձև է ընդունել (տեսանյութ)

1 օր ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշ բնակավայրերում

15-ամյա գյումրեցին իր վրա ջուր լցնելու համար դանակահարել է 14 տարեկան տղային

Տոկիոյի օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել. որոշ միջազգային չվերթներ հետաձգվել են

Անկարայում հրթիռների արտադրամասի պայթյունի հետևանքով հինգ մարդ է մնացել փլատակների տակ

Մահվան ելքով վրաերթ Այնթափում․ 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Գլխավոր դատախազն այցելել է Սևանի կայազորի զինվորական դատախազություն և ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուս

Պայթյուն է որոտացել Անկարայի հրթիռների գործարանում. կան զոհեր

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ

«Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ բախվել են մոտոցիկլն ու «Նիսսան»-ը. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է

Երևանի բազմաթիվ հասցեներում և 7 մարզի տարբեր բնակավայրերում տևական ժամանակ լույս չի լինի

Քուչակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և բռնկվել. կան տուժածներ

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում երթևեկության սահմանափակումները պահպանվում են

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հայկական դիրքերի ուղղությամբ

Բելառուսի տարածքում միջուկային մարտավարական զենքի տեղակայումը կսկսվի հուլիսի 7-8-ը․ Պուտին

Գայանե Հակոբյանը գրառում է արել

Վորոնեժի մարզում անօդաչու է ընկել. կան տուժածներ

Երևանում Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշար կանցկացվի. 15 երկրի մասնակցություն է ակնկալվում

Թուրքիան ՄԻԵԴ-ից զգուշացում է ստացել

Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել ՀՀ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ

Շրջանառության մեջ է դրվել «Հայկական ֆիլմեր» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ

Ինչու Ադրբեջանը հետաձգեց ԱԳ նախարարների վաշինգտոնյան բանակցությունը. արդյոք ՌԴ-ն կամ Թուրքիան ազդե՞լ են այս որոշման վրա

Երևանում որպես գերեզմանատեղի առանձնացված, բայց հուղարկավորություն չկատարված տարածքները քանդվում են (տեսանյութ)