Արցախում զոհվել է «Թևանիկ» ֆիլմի գլխավոր հերոսներից Հովհաննես Խոդերյանը

Արցախյան ճակատում զոհվել է Հովհաննես Խոդերյանը, որին հասարակությունը ճանաչում է «Թևանիկ» ֆիլմից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը՝ գրելով.

«Մեր բոլորի Թևանիկը… Ցավը մեծ է, խոսքերը՝ դատարկ: Մեր զրույցները, նկարահանումները, քո անմեղ պատանեկան խոսքերը, հումորները… Եվ այսօր՝ քո տղամարդկային, հերոսական պայքարը: Հավերժ փա՜ռք քեզ, մեր Հովիկ: Ժպիտդ, խոսքերդ. դու՝ հավերժ մեր սրտերում»,- նշել է նա:

Նշենք, որ կինոնկարում Հովհաննեսը մարմնավորել է Թևանիկին: Ֆիլմն այն մասին է, որ պատերազմը քանդում և բաժանում է ընտանիքներ, խեղում ճակատագրեր, կործանում գեղեցիկը: 

Այն ցուցադրվել է ոչ միայն ՀՀ-ում, այլև ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Հոլանդիայում, Իրանում, Վրաստանում, Ռուսաստանում, Չինաստանում և այլ երկրներում: Թարգմանվել է աշխարհի 9 լեզվով:

Տպել
2817 դիտում

Զինդատախազությունն արդեն իսկ ՊՆ-ից պահանջել և ստացել է ԶՈւ կարիքների գնումների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը կայցելի Հայաստան

«Իմ քայլի» ցուցակի հաջորդ համարն այսօր մանդատ կստանա. թեկնածուներից մեկը հրաժարվում է մանդատներից, դուրս գալիս ՔՊ-ից

Արձանագրվել են խոշտանգման մի շարք դեպքեր, նաեւ՝ հետմահու․ Բեգլարյանը՝ Ադրբեջանի անմարդկային վերաբերմունքի մասին

Այսօր կարեւոր նպատակ են Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելը. վարչապետի ուղերձը

Սոթքի հանքավայրի եւ Սյունիքի հողատարածքների մասին. ՀՀ վարչապետը հանդես է գալիս հեռուստաուղերձով

Ենթադրվում է, որ Ադրբեջանը նախօրոք հավաքել է դիերը, հետո միայն մեզ թույլատրել մտնել ու որոնել․ Արցախի ՄԻՊ

Արցախյան առաջին պատերազմի համեմատ այս պատերազմում ավելի շատ էին կին կռվողները. Աիդա Սերոբյան

ԲԸՏՄ-ն հիշեցնում է պետական անտառային հողերում խոտհարքները վնասելու դեպքում նախատեսված տուգանքի մասին

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 63 դեպք

150 հայ զինծառայողի գերեվարության մասին լուրը կեղծ է․ Կարմիր խաչը հորդորում է չտրվել խուճապային տեղեկությունների

Քրիստինա Ազնավուրը, Յուրի և Դենիս Ջորկայեֆները, Ստեֆան Հասբանյանը գալիս են Հայաստան

Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Նիկոլ Փաշինյանն առաջիկա մեկուկես ժամվա ընթացքում հանդես կգա հեռուստաուղերձով

Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը. ՄԻՊ

Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի տեղակայման կետերի հստակեցում

ՀԿԵ-ն ավարտել է Երևանի ջէկի կառուցման համար նախատեսված խոշոր ծավալաչափի բեռների փոխադրումները

Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը վերականգնվել է 95-97 տոկոսով

Հաստատվել է կորոնավիրուսի 1476 նոր դեպք. գրանցվել է 30 մահ, 8-ը՝ այլ հիվանդությունից

Հրապարակվել է հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված 34 զինծառայողի նոր անուն