Իրավիճակի լուծման միակ ընդունելի և ճիշտ տարբերակն Արցախի անկախության միջազգային ճանաչումն է. «STARMUS» փառատոնի հիմնադիր

Երբ Ադրբեջանն անցել է բոլոր հնարավոր կարմիր գծերը, միակ ընդունելի և ճիշտ տարբերակն Արցախի անկախության միջազգային ճանաչումն է։

Այս մասին Իսրայելյանն իսպանական հայտնի RTVC հեռուստաընկերության «Atlántico Noticias» հաղորդման ընթացքում խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ասել է «STARMUS» փառատոնի հիմնադիր, Կանարյան ինստիտուտի աստղաֆիզիկոս, հայազգի Գարիկ Իսրայելյանը:

Հարցազրույցը ներկայացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

«Առաջին անգամ է, որ հարցազրույց եմ տալիս ոչ թե աստղագիտության կամ սև խոռոչների, այլ ավելի զգայուն ու կարևոր թեմայի վերաբերյալ։ Նախ, ուզում եմ շեշտել երեք կարևոր դիտարկում, որոնք հայտնի են ԵՄ-ին, Ֆրանսիային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին:

Առաջինը՝ խաղաղության զինադադարը, որը գործում էր շուրջ 26 տարի՝ սկսած 1994 թվականից, սեպտեմբերի 27-ին խախտել են Ադրբեջանը և Թուրքիան: Այո՛, նրանք են սկսել այս պատերազմը։

Երկրորդ դիտարկումը, որը հայտնի է բոլոր երկրներին, այն է, որ Թուրքիան Լիբիայից և Սիրիայից ահաբեկիչներ է ուղարկում Արցախ՝ կռվելու 150.000 հայ խաղաղ քրիստոնյաների դեմ: Հետևաբար, այս խնդիրն ավելի լուրջ է, քանի որ վերաբերում է ամբողջ Հարավային Կովկասին։

Երրորդ կարևոր դիտարկումն այն է, որ այս անգամ Էրդողանն ուղղակիորեն մտել է պատերազմի մեջ՝ որպես հակամարտող կողմ, ուստի հիմա հայերը կռվում են ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի դեմ։

Պարզ է, որ այս պարագայում խաղաղության հասնելն ավելի դժվար է լինելու: Հարձակումների հետևանքով թիրախավորվում են հատկապես դպրոցները, եկեղեցիներն ու հիվանդանոցները, սպանվում են խաղաղ բնակիչները»,-արձանագրել է Գարիկ Իսրայելյանը:

Հաղորդավարի այն հարցին, թե արդյոք խաղաղության հասնելն առավել բարդ չէ ռուս-թուրքական հակասությունների և COVID-ի ֆոնին, աստղաֆիզիկոսը պատասխանել է. «Այո՛, միանշանակ, քանի որ այս պատերազմում կա մի նոր կողմ՝ ի դեմս Էրդողանի, որ անհագ նկրտումներ ունի Եգիպտոսում, Սիրիայում, Իրաքում, Կիպրոսում, իսկ հիմա նաև Կովկասում՝ ձգտելով հասնել Օսմանյան նոր կայսրության ստեղծմանը»։

Մեկ այլ հարցի, թե արդյոք աստղագետը հարազատներ ունի Արցախում, Գարիկ Իսրայելյանը պատասխանել է, որ ունի և ծանոթ է Արցախի քաջ և անկոտրում ոգի ունեցող ժողովրդին։

Աստղաֆիզիկոսը խոսել է նաև Արցախի հայկական մշակութային ժառանգության մասին՝ հիշատակելով Ամարաս վանական համալիրը՝ որպես հնագույն կրթական կառույց։ Նրա խոսքով՝ Արցախը երբեք Թուրքական կայսրության կազմում չի եղել՝ Պարսկական և Ռուսական տերություններում իր գոյության ամբողջ ընթացքում պահպանելով անկախությունն ու հատուկ կարգավիճակը։

Տպել
1833 դիտում

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ