«Տեսակավորում ենք սնունդը, ուղարկում՝ դիրքեր». ըստ Ասկերանի բնակչի՝ ապաստարանում նաև ծնունդներ են տոնում

19/10/2020 schedule11:26

Արմատներով արցախցի, քսանամյա Աշոտ Գաբրիելյանի խոսքով՝ այս օրերի կռիվը հրադադար հաստատելու, հետո ավելի շատ կրակելու մասին է, ունեցածդ արժեքները մոռանալու, նոր արժեքներ հաստատելու մասին, երկու շաբաթում մի քանի տարով մեծանալու մասին է... Ասկերան քաղաքի բնակիչը, սեպտեմբերի 27-ի առավոտյան կրակոցների ձայնից արթնանալով, դեժավյուի զգացողություն է ունեցել. «Հասկացանք, որ նորից պատերազմ է»,- ասում է նա:

Աշոտ Գաբրիելյանը ծնվել ու մեծացել է Ասկերան քաղաքում, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, այժմ սովորում է 4-րդ կուրսում: Քանի որ դասերն անցկացվում են օնլայն տարբերակով, այս շրջանում նա գտնվում է Արցախում եւ պատերազմի առաջին օրն էլ իրենց տանն է եղել. «Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 7-ի մոտակայքում, երբ արթնացանք կրակոցների ձայնից, միանգամից իջանք քաղաքի ապաստարաններից մեկը, իսկ հաջորդ օրը՝ ամսի 28-ին, Ասկերանում վիճակն այնքան էլ լավ չէր, եւ մենք տեղափոխվեցինք բարձրադիր գյուղերից մեկը, որտեղ երկու օր մնալուց հետո վերադարձանք Ասկերան. կարծում էինք, որ ավելի լավ է՝ մոտ լինենք մեր տանը, եւ, իրավիճակից կախված, ապաստարանում մնանք: Մոտ 10-12 օր մնացինք, հետո արդեն մայրս ու փոքր եղբայրս տեղափոխվեցին Երեւան, ես հորս հետ մնացի այստեղ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է Աշոտը, որի մեծ եղբայրն առաջնագծում է:

Այս օրերին Աշոտը կամավորական աշխատանքով է զբաղվում, օգնում սնունդը, առաջին անհրաժեշտության պարագանները տեսակավորելու, զինվորներին, երբեմն նաեւ՝ բնակիչներին ուղարկելու հարցում. «Քանի որ շատ մեծ քանակի օգնություն ենք ստանում, որը պետք է հասցվի դիրքեր, անհրաժեշտություն է լինում այդ բեռները տեսակավորել, որ բոլոր դիրքերին նույն չափաքանակով իրեր հասնեն, իսկ երբ ինտերնետի հասանելիություն է լինում, փորձում եմ տեղեկատվական դաշտում թարմ նորություններ տրամադրել Արցախից, «Թվիթերում» եմ փորձում ակտիվ լինել, ներկայացնել մեր կյանքի այս օրերը, որ հանրությունը առաջին ձեռքից տեսնի՝ ինչ է կատարվում այստեղ»,- ասում է նա՝ հավելելով, որ առնվազն Ասկերանում ժողովրդի մեջ հաղթական տրամադրություն է, ոչ մի խուճապ չկա, եւ, չնայած հրետակոծությունը չի դադարում, մարդիկ տրամադրված են լավին, փորձում են լավ տրամադրություն փոխանցել զինվորներին. «Հայաստանի դպրոցականներից բազմաթիվ նամակներ կամ գրություններով սնիկերսներ ենք ստանում, մենք էլ մեր կողմից ենք գրություններ, կոնֆետներ ավելացնում եւ մեծ աջակցություն ցուցաբերում»: Այդ գրություններն այնքան շատ ու բազմազան են, որ Աշոտը դժվարանում է մեկն առանձնացնել, բայց ասում է՝ մի նամակ կա, որը շատ է տպավորել. «Արտաշատի գյուղերի դպրոցից Մանանա անունով մի երեխա նամակ էր գրել՝ «Սիրում ենք քեզ, զինվոր»... Սա այս օրերին կարդացածս ամենասրտանց խոսքն էր, որովհետեւ նա նոր էր տառերը սովորել եւ իր ուժերի ներածին չափով փորձել էր ինչ-որ բան անել»:

Երեկոյան ժամերն ապաստարանում անցնում են պատմություններ լսելով. մեծահասակները երիտասարդներին պատմում են Արցախյան առաջին պատերազմի մասին, կիսվում իրենց փորձով: Թեկուզ շատ մարդ է լինում, ըստ Աշոտի՝ բոլորի հետ կարողանում են շփվել, ժամանակը հետաքրքիր անցկացնել, անգամ՝ ծնունդներ տոնել. ապաստարանում ընկերական, ընտանեկան ջերմ միջավայր է. «Սեպտեմբերի 27-ի գիշերը, երբ ապաստարանում էինք, մեր երեխաներից մեկի՝ Արմենի ծննդյան տարեդարձն էր, նա 6 տարեկան էր դառնում, բայց ամբողջ օրը ապաստարանում էր անցկացրել, եւ ոչ մեկը կարգին չէր շնորհավորել: Մեր ձեռքի տակ եղած մոմերից մեկը 2 թիվն էր, մյուսը՝ 4, դրանց մեջտեղում + նշան դրեցինք, շնորհավորեցինք նրան, հետո այդ տեսանյութը հրապարակեցի, ու բավականին լայն տարածում գտավ համացանցում, լրատվականներն էլ վերցրին, ու բոլորը շնորհավորեցին Արմենին, իսկ երբ փոխանցեցինք նրան այդ շնորհավորանքները, շատ ուրախացավ. կարելի է ասել՝ ամբողջ հայությունը նրան շնորհավորեց»,- պատմում է Աշոտը՝ հավելելով, որ օրեր անց ապաստարանում տոնել են նաեւ իր ծննդյան օրը. «Հետո այլ ծնունդ էլ եղավ, մեր հարեւաններից մեկը՝ Անգելինան էր կազմակերպում այդ ծնունդները, ու մենք էլ կատակում էինք՝ ասելով, որ արդեն հմտացել է ապաստարանում ծնունդներ կազմակերպելու հարցում»:

Արցախի բնակչի խոսքով՝ իրենք՝ արցախցիները, ամենապատրաստվածն են ապաստարաններից ճիշտ օգտվելու հարցում, որովհետեւ ուսուցողական աշխատանքները դեռ դպրոցական հասակից են սկսում. «Դպրոցում տարին 3-4 անգամ փորձնական տագնապներ էինք ունենում, որպեսզի կարողանայինք ճիշտ տարհանվել սովորել, ապաստարանների տեղերը իմանալ, ու արդյունքները հիմա երեւում են. երբ օդային տագնապ է լինում, փողոցում հազիվ 1-2 մարդ ես տեսնում, որ շտապում է դեպի ապաստարան»: Եվ չնայած այդ պատրաստվածությանը՝ արցախցու համար լույսը միշտ յուրովի է բացվում. ամեն անգամ չգիտեն՝ ինչ սպասել. «Պատերազմի ձայները ահավոր են, ոչ մեկին չենք ցանկանա, որ լսեն այդ ձայները, տեսնելու մասին էլ ընդհանրապես չեմ խոսում»,- ասում է Աշոտը:

Նրա կարծիքով՝ լավատեսությունը հայի արյան մեջ է, բոլոր դժվար ժամանակներում հայը փորձում է միայն լավը տեսնել, լավին ձգտել. «Ու մենք գիտենք, որ լավ է լինելու ամեն ինչ, թեկուզ հիմա այս վիճակն է, ոչ մեկը հույսը չի կորցնում... Այս պահին խաղաղ բնակչությունը շատ մեծ քանակով է թիրախավորվում, հատկապես՝ Ստեփանակերտում, Հադրութում, Մարտակերտում, Մարտունիում... Ապրիլյանի ընթացքում ավելի շատ սահմանային պատերազմ էր, չնայած էլի հրթիռակոծվում էր Մարտակերտը, Մարտունին, բայց այս դեպքում նախ տեւողությունը գերազանցեց Ապրիլյանի պաշտոնական կերպով ասած 4 օրվան, չնայած արցախցին լավ գիտի, որ դա չորս օր չէր»: Աշոտի համոզմամբ՝ խաղաղ բնակիչների թիրախավորումը միջազգային հարթակներում շատ պիտի բարձրաձայնվի. այդ ուղղությամբ ոչ միայն պաշտոնական մարմինները, այդ թվում՝ Արցախի ՄԻՊ-ն է աշխատում, այլ նաեւ իրենք՝ հասարակ քաղաքացիները:

Ըստ Աշոտի՝ անցնող շաբաթներին խաղաղ բնակավայրերի վրա հարվածների դինամիկան առանձնապես չի փոխվել, հնարավոր է՝ միայն ժամային տարբերություն լինի. «Հիմնականում առավոտյան՝ ժամը 7-ից վերսկսվում է, ու դա արդեն սովորական է դարձել. կեսկատակ-կեսլուրջ նույնիսկ ասում ենք՝ մեզ զարթուցիչ էլ պետք չէ»։ Այդ հարվածների հետեւանքով օրեր շարունակ Ասկերանը հոսանքազրկված է եղել, մարդիկ իջնում էին ապաստարան՝ հեռախոսները լիցքավորելու, ինտերնետ սարքից օգտվելու, բայց, ինչպես Աշոտն է ասում, Ասկերանի վարչակազմը բավականին օպերատիվ է աշխատել՝ փորձելով լուծել խնդիրները. «Ոչ միայն Ասկերան քաղաքն էր հոսանքազրկված, այլ նաեւ Ասկերանի ամբողջ շրջանը, եւ հերթականությամբ՝ գյուղերից մինչեւ քաղաք սկսեցին լույսերը տալ, հիմա, փառք Աստծո, լույս ունենք, կոմունալ հարցերով Ասկերանում ապահովված ենք»:

Աշոտի միակ ցանկությունն այժմ այն է, որ բոլոր զինվորները ողջ-առողջ վերադառնան. «Միայն խաղաղություն եմ մաղթում թե՛ զինվորին, թե՛ թիկունքում կանգնած մարդկանց. թիկունքը եւս պետք է միշտ զգոն լինի, փորձի հնարավորինս օգնել առաջնագծին: Ես վստահ եմ, որ զինվորները այնքան տոկուն ու ուժեղ են, որ կարող են իրավիճակը իրենց ձեռքերում պահել»:

Տպել
1740 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է