Ադրբեջանից գումարներ են ուղարկել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախկին նախագահին․ Շվեյցարիայում հետաքննում են

16/10/2020 schedule00:35

Շվեյցարիայում հետաքննություն է սկսվել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (նախկինում՝ FILA, ներկայումս՝ UWW) նախկին նախագահ Ռաֆայել Մարտինետիի նկատմամբ:

Բանն այն է, որ 2010 և 2012թթ.-ին Մարտինետիի և իր կնոջ հաշվին խոշոր գումարներ են նստել Ադրբեջանից. 2010թ.-ին՝ 1.5 մլն եվրո եւ 5.5 մլն եվրո՝ 2012թ.-ին: Շվեյցարական Le Matin պարբերականը գրում է, որ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը ցանկացել է գումար փոխանցել զույգին և Մարտինետիի կնոջ հաշվին կլորիկ գումար է նստեցրել՝ նվիրատվության տեսքով: Շվեյցարիայի դաշնային դատարանը այժմ պահանջում է Մարտինետիից և իր կնոջից վճարել դրա հարկերը: Նշենք, որ այդ ընթացքում ադրբեջանական որոշ կազմակերպություններ պաշտոնապես հովանավորում էին FILA-ին, սակայն դադարեցին Մարտինետիի հրաժարականից հետո՝ 2013թ.-ին:

Մարտինետին բողոքարկել է դատարանի որոշումը, և ներկայումս դատական գործընթացներ են ընթանում, բայց նորությունը, հավանաբար, անակնկալ է եղել ֆեդերացիայի (UWW) ներկայիս ղեկավարության համար: UWW-ի իր պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է, որ կազմակերպությունը տեղյակ չի այդ փոխանցումների մասին:

Միջազգային ֆեդերացիան կապվել է Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ ավելի շատ տեղեկություններ հավաքելու համար: Բացի այդ հայտարարության մեջ նշվում է, որ UWW-ն արդար խաղի կողմնակից է և թույլ չի տա էթիկայի կաննոնների խախտում ֆեդերացիայի անդամների, ազգայի ֆեդերացիաների, մրցավարների, մարզիչների կամ մարզիկների կողմից: Վերջին նկատառումը ոչ երկիմաստորեն ակնարկում է հավանական կոռուպցիոն գործարքների մասին, որի հետաքննությամբ պարտավոր է զբաղվել UWW-ն:

Ընդհանրապես, վերջին տարիների ընթացքում (հատկապես՝ Մարտինետիի ղեկավարման) հաճախ է զարմանք առաջացրել ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ադրբեջանահաճո որոշումների առատությունը, ինչպես նաև այն, թե ինչպես էին մրցավարները կողմնակալություն անում Ադրբեջանի ներկայացուցիչների օգտին և ինչ հեշտ վիճակահանությունն էին ստանում ադրբեջանցի մարզիկները խոշոր մրցաշարերի ժամանակ: Մարտինետիի ստացած «նվերները» շատ բանի մասին են խոսում, սակայն հարց է՝ արդյոք UWW-ի այսօրվա ղեկավարությունը կունենա համարձակություն կոռուպցիոն սկանդալի գործի հետաքննությունը հասցնել իր տրամաբանական ավարտին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7001 դիտում

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները