Խաղաղապահները չեն կարող երաշխիք լինել խաղաղության, հային կարող է պաշտպանել միայն հայկական բանակը. Հրանտ Տեր-Աբրահամյան

Հարցազրույց քաղաքագետ, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ.

Պարոն Տեր-Աբրահամյան, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր առավոտյան ռուսական մի քանի լրատվամիջոցի հետ զրույցում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ հրադադարի հաստատման բանալին համարելով դիտորդների տեղակայում շփման գծում: Ինչպե՞ս եք գնահատում այս առաջարկը: Ըստ ձեզ՝ դիտորդները կարո՞ղ են հրադադարի հաստատման երաշխիք լինել:

- Իհարկե, չեն կարող: Ինչպե՞ս կարող են դիտորդները երաշխավորել հրադադարը: Կամ ի՞նչը պետք է դիտեն: Այսօրվա տեխնոլոգիաներով հագեցած աշխարհում, երբ նույնիսկ շարքային քաղաքացին ցանկության դեպքում կարող է ճշտել ռազմական վիդեոների գեոլոկացիան, զորքերի իրական տեղաշարժերը եւ այլն, այդ ի՞նչը կարող է թաքնված լինել, որ դիտարկման կարիք ունի մեծ տերությունների համար: Ի՞նչ է, ինչ-որ մեկի համար գաղտնի՞ք է աշխարհում, որ Ադրբեջանն է սկսել այս պատերազմը: Այդ փաստն իմանալու համար դիտորդի կարիք չկա: Փաստը բոլորին հայտնի է, սակայն դատապարտող չկա:

Եվ դիտորդներն ի՞նչ պետք է անեն: Ասենք թե արձանագրեցին, որ հրադադարը խախտված է: Չնայած առանց դիտորդների էլ պարզ է, որ դա խախտված է ու ում կողմից է խախտված: Ի՞նչ պիտի անեն հետո:

Իսկ եթե խոսքը խաղաղապահների մասին է, այլ ոչ թե պարզապես դիտորդների, ապա կարելի է մի ամբողջ հատոր գրել նրա մասին, թե ինչու եւ ինչպես խաղաղապահները չեն կարող երաշխիք լինել խաղաղության:

Բայց ես միայն մի բան հիշեցնեմ. մենք այդ փորձն ունենք ու հենց Ղարաբաղում: Ի վերջո, մինչեւ 1992-ի սկիզբն այնտեղ սովետական զորք է եղել, մինչև այդ Պոլյանիչկոյի հատուկ կառավարումն է եղել, ու ի՞նչ, դա մեզ պաշտպանե՞լ է, խաղաղություն բերե՞լ է:

Շատերը գուցե չգիտեն, բայց սրանից 100 տարի առաջ՝ 1920-ի գարնանը, Դրոյի զորքերն արդեն մտել էին Ղարաբաղ՝ այն ազատագրելու, Հայաստանին միացնելու նպատակով: Բայց 1920-ի մայիսին այնտեղ հասավ Կարմիր բանակը՝ իբր խաղաղապահ նպատակով: Նրանք ասացին՝ մենք եկել են՝ «ազգամիջյան բախումները» դադարեցնենք, իսկ հետո կորոշվի՝ ումն է Ղարաբաղը: Այդպես ենք մենք կորցրել Լեռնային Ղարաբաղը: Նույնը տեղի ունեցավ Նախիջեւանի հետ 1920-ի հուլիս-օգոստոսին: Հայկական զորքը Նախիջեւանի դռանն էր, երբ հասավ նույն Կարմիր բանակն ու ասաց՝ եկել եմ խաղաղեցնելու: Այսքան պատմական փորձը մեզ հերիք չէ՞:

Ի վերջո, մի բան պետք է հասկանանք՝ զորքերը չեն լինում խաղաղապահ կամ ոչ խաղաղապահ: Նրանք լինում են այս կամ երկրինը եւ պաշտպանում են իրենց երկրի շահը: Եթե Ղարաբաղում հայտնվի որեւէ խաղաղապահ զորք, ապա այդ զորքի տեր երկիրն է տիրապետելու իրավիճակը Ղարաբաղում, եւ նա է որոշելու՝ երբ պատերազմ լինի, երբ խաղաղություն, երբ որ կողմին պատժի, որին խրախուսի եւ ում հաշվին խրախուսի: Այս բոլորը մենք անցել ենք, ու մի բան է վկայում մեր ամբողջ փորձը՝ հային կարող է պաշտպանել միայն հայկական բանակը: Եթե դա էլ չկարողացավ, էլ ուրիշ ոչ ոք: 

- Լավրովը խոսեց նաեւ Ղարաբաղում ստեղծված իրավիճակի քաղաքական կարգավորման հնարավորության մասին: Փուլային, քայլ առ քայլ Ղարաբաղի շուրջ շրջանների ազատագրում՝ Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ՝ մինչեւ վերջնական կարգավիճակը որոշելը, Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ հուսալի կապի ապահովմամբ… Ի՞նչ վտանգներ է պարունակում երկար քննարկված եւ բազմիցս մերժված այս առաջարկը: Ինչո՞ւ է Լավրովը կրկին հիշեցնում սրա մասին:

- Այստեղ երաշխիքը զուտ բառ է: Ի՞նչ երաշխիք: Թղթի վրա խոստո՞ւմ: Մեր ժողովուրդը քանի այդպիսի երաշխիք է տեսել: Բեռլինի դաշնագիր ենք ունեցել, 1912-14-ի Հայկական ռեֆորմների թուղթ ենք ունեցել, Սեւրի պայմանագրի ենք ունեցել: Ո՞ւր են հիմա դրանք:

Իսկ եթե երաշխիքը նորից խաղաղապահներն են, ապա դրա մասին խոսեցինք արդեն:

Իրականությունը հետեւյալն է. այստեղ երկուսն ուզում են պայմանավորվեն մեկի՝ հայերիս հաշվին: Ադրբեջանին պետք են տարածքները, ինքը դա ստանում է: Ռուսներին պետք է խաղաղապահ զորք մտցնելը, որովհետեւ Ղարաբաղում զորք ունենալով՝ իրենք իրենց ազդեցության չափը տարածաշրջանում մի քանի անգամ մեծացնում են: Սա երկար թեմա է, բայց պետք է հասկանանք, որ Այսրկովկասը Մերձավոր Արեւելքի թիկունքն է, եւ ռուսական միջամտությունը Մերձավոր Արեւելքում կարիք ունի այդ թիկունքի ավելի լիարժեք վերահսկողության: Բացի այդ, Ղարաբաղը ստրատեգիկ տարածք է Այսրկովկասում. այստեղից Քռի ավազանով վերեւ Թիֆլիսն է, իսկ Արաքսի հովտով ի վեր՝ Նախիջեւանն ու Երեւանը: Ղարաբաղում ռազմական ներկայություն ունեցող ցանկացած մեծ տերություն իր ազդեցությունը պրոյեկտում է այդ երկու ուղղությամբ:

Որպեսզի Ադրբեջանը համաձայնի խաղաղապահներին, նրան պետք է տալ տարածքները:

Իսկ ի՞նչ անել հայերի հետ: Եթե ճանաչվի ԼՂ անկախությունը տարածքների զիջման դիմաց, ապա անիմաստ կդառնա խաղաղապահ միսիան: Խաղաղապահը պետք չէ այնտեղ, ուր ինքնին կա խաղաղություն: Իսկ եթե ԼՂ անկախությունը ճանաչվում է, ապա դա բերում է խաղաղության: Այստեղից էլ Լավրովյան պլանի ողջ տրամաբանությունը: Տարածքները՝ Ադրբեջանին, խաղաղապահ զորքը՝ ռուսներին, իսկ հայերին՝ անորոշ խոստումներ: 

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձից, ըստ ձեզ, ի՞նչ հասկացվեց. նա մերժո՞ւմ է կարգավորման այս տարբերակը, եթե նույնիսկ այն այս պահին խաղաղություն հաստատելու միակ հնարավորությունն է:

- Արդեն ասացի, որ ոչ մի խաղաղության հաստատման հնարավորություն չկա, որ մի հատ էլ մերժվի: Այդ ամբողջ պլանի իմաստը ոչ թե խաղաղությունն է, այլ ճիշտ հակառակը՝ անկայուն իրավիճակի տեւականացումը, որովհետեւ միայն այդ դեպքում իմաստ ունի խաղաղապահ առաքելությունը: Եվ Հայաստանը լիարժեք կախման մեջ է ընկնում խաղաղապահ առաքելությունից, որը ցանկացած պահի կարող է թույլատրել ադրբեջանական հարձակում՝ ի պատիժ իր տեսակետից հայերի սխալ պահվածքի: Նույնիսկ եթե ժամանակավոր խաղաղություն լինի, ապա, միևնույն է, պատերազմը սկսվելու է, պարզապես ավելի աննպաստ տարածքային դիրքերից մեզ համար: Ադրբեջանը բազմիցս ասել է, որ չի պատրաստվում ճանաչել Արցախը Ադրբեջանից դուրս: Իսկ դա նշանակում է պատերազմ, եթե մենք դրան համաձայն չենք: Չի կարող նման խախուտ հիմքերով խաղաղություն լինել:

Վարչապետի ելույթը ես չէի մեկնաբանի որպես ինչ-որ բանի մերժում: Դա ոչ թե մերժում էր, այլ հաստատում՝ պայքարի մեր կամքի: Եվ այլ բան սպասելի էլ չէր Հայաստանի ղեկավարից: Իսկ ի՞նչ պետք է ասեր՝ հանձնվենք ու թողնենք մեր բախտը որոշեն մյուսնե՞րը՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստա՞նը: Ո՞վ էր մեզ ընդհանրապես բանի տեղ դնելու, եթե մենք հիմա համաձայնեինք այդ պայմաններին: Անհնար է, որ հանձնվածին որեւէ մեկը հաշվի առնի: Հաշվի են նստում միայն պայքարողի հետ: Իսկ մենք հիմա ամեն օր ապացուցում ենք, որ մենք պայքարող ազգ ենք: Եվ մեզ հետ անպայման հաշվի են նստելու:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, պետք է հասկանալ, որ նրանց դիրքն էլ հեշտ չէ: Ռուսաստանը հաստատ չի ցանկանում Հայաստանի կործանումը: Բայց նա փորձում է չկորցնել նաեւ Ադրբեջանին ու դեռ հույս ունի, որ գուցե հաջողվի լավով դուրս գալ այս իրավիճակից: Բայց օրեցօր իրավիճակը փոխվում է: Կարծում եմ՝ մենք Ռուսաստանի հետ նոր որակի դաշնակցային հարաբերութուններ կունենանք: Լավրովյան պլանն այլեւս համարժեք չէ իրավիճակին, եւ հուսով եմ՝ Ռուսաստանում էլ դա կհասկանան: 

- Հասարակության այն հատվածը, որ հասկանալիորեն շուտափույթ խաղաղություն է ակնկալում, կհասկանա՞ այդ մերժումը:

- Գիտեք, շատ դժվար է ասել, թե հասարակության որ հատվածն ինչ է ուզում: Դա միշտ էլ կարող է մանիպուլյացիայի առարկա լինել: Ես մեր հանրության մեծ մասի մեջ տեսնում եմ միասնություն, կամք, վճռականություն: Այո՛, բոլորիս էլ ծանր է: Զոհերի մասին ամեն լուր մեզ ցավ է պատճառում: Շատ անգամ մարդիկ չեն հասցնում լավ կողմնորոշվել, թե ինչ է կատարվում, որովհետեւ իրավիճակը շատ լարված է, ամեն օր փոխվող: Մարդիկ ցավ են ապրում, լարված են, բայց կարծում եմ՝ նաեւ հասկանում են, որ պատերազմը մենք չենք ընտրել, ու, ցավոք, անհնար է այն միայն մեր ցանկությամբ կանգնեցնել: Եվ, ի վերջո, բոլորս էլ ուզում ենք, որ սա լինի մեր վերջին պատերազմը, վերջին զոհերը: Իսկ դրա համար պետք է հաղթանակ:

Ինչ վերաբերում է առանձին փոքր խմբակների, թիմերի, որոնք այս օրերին, որը տազ արած, որը ակնարկով, որը նուրբ քարոզչությամբ, որն ավելի ակնհայտ, իբր խաղաղություն են քարոզում, ես պարզ ասեմ՝ նրանց նպատակը խաղաղությունը չէ: Ես վստահաբար կարող եմ պնդել, որ դրանց մեծ մասը սպասում է ոչ թե խաղաղության, այլ պարտության, որպեսզի հետո իրացնեն իրենց ներքաղաքական օրակարգերը: Որքան էլ զարհուրելի է, բայց փաստ է: Ցավոք, լավ եմ ճանաչում մեր հանրության տարբեր հատվածներին՝ նման պնդում անելու համար: Ես չեմ ասում, թե չկան իրական խաղաղություն ուզողներ, բայց դրանք չեն մեծամասնություն այս խմբերում: 

- Խնդրում եմ նաեւ մեկնաբանել, թե ո՞րն էր Փաշինյանի այսօրվա ուղերձի հիմնական մեսիջը՝ ուղղված մեր հասարակությանը, ժողովրդին: Հասկանալի՞ էր, թե որ ուղղությամբ ենք շարժվում, ի՞նչ է պահանջվում անել:

- Ուղերձը շատ պարզ էր, կարծում եմ: Պայքարում ենք մինչեւ վերջ, որովհետեւ չկա որեւէ այլ ելք: Իրոք չկա: Եվ հաղթում ենք: Սրանից պարզ ի՞նչ կա: Հաղթանակն է միակ ուղերձը, հավատը, նպատակը, դավանանքը, կրոնը: Ուրիշ բան չունենք այս պահին:

Տպել
21865 դիտում

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով