Երևան
12 °C
«Այս մարտը նորօրյա Սարդարապատ է։ Այս կռիվը մեծ ավեր է, մեծ արհավիրք, սակայն այն գինն է, որ վճարում է ազգս որակական վերելք նվաճելու համար։ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ մի պարզ պատճառով․ սա գոյապայքար է։ Ու ոչ մի թիզ հող չենք զիջելու»,- մեր զրույցում այսպես սկսեց իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադն իր խոսքը՝ դատապարտելով թշնամի երկրի ձեռքով Արցախում կատարվող վանդալիզմն ու ցեղասպան գործողությունները։
Անահիտ Աբադն այս օրերին Իրանում լծված է հայրենիքի համար իր ներդրումն ունենալու գործին, որի մասին մանրամասներ հայտնել նա դեռ չի ցանկանում։ Ռեժիսորի հետ մեր հարցազրույցը ստորեւ․
- Անահիտ, արցախյան արմատներով մարդու համար այս պահին հայրենիքից հեռու գտնվելն առավել քան մեծ փորձություն ու տանջանք է, ինչպե՞ս եք հաղթահարում:
- Հայրենիքից հեռու գտնվելն այսօր իսկապես շատ դժվար է, բայց կարծես աշխատանքերի բաժանում արված լինի, որը մի փոքր մեղմացնում է հոգեվիճակս։ Կարծում եմ՝ հայրենաբնակները՝ արցախաբնակները, իրենց պարտականությունը կատարում են, բայց հիմա սփռյուռքում էլ կա հսկայական աշխատանք, որն այս պահին ծանրացված է սփյուռքահայերիս ուսերին, եւ պետք է մենք էլ մեր պարտականությունը գերազանցապես կատարենք։ Ինչպես ես, այնպես էլ իրանահայ գաղութում բոլորը շատ զգայուն են ու լարված առաջացած այս տմարդի պատերազմի պատճառով։
- Մեր երկրի նկատմամբ ադրբեջանաթուրքական ցեղասպան քայլերի վերաբերյալ ինչպիսի՞ արձագանքներ կան Իրանում։ Ինչպիսի՞ն է մտավորականության վերաբերմունքը։
- Իրանում մտավորականությունը դատապարտում է կատարվողը։ Վերաբերմունքը բնականաբար այնպիսին է, ինչպես բոլոր պատերազմների դեպքում, սակայն այս պատերազմը Իրանի մտավորականության եւ հասարակության մոտ առաջացնում է մեկ այլ մտավախություն, այն վտանգում է Իրանի հողային ամբողջականությունը․ պանթուրքիզմը միայն հայ ժողովրդի հայրենիքից՝ Հայաստանի տարածքով չէ, որ անցնում է, նրանց ծրագրերում է նաեւ Իրանի Ատրպատականը։ Թուրքիայի ու Իսրայելի ծրագիրն է նաեւ վտանգել Իրանի հողային ամբողջականությունն ու կայունությունը։ Սա առավել քան մտահոգում է տեղի հասարակությանը եւ բնականաբար ունեն դատապարտող կեցվածք եւ վերաբերմունք։
- Իսկ ինչպիսի՞ն է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը մեր երկրում կատարվածի վերաբերյալ, եւ առհասարակ ինչ իրավիճակ է ձեզ մոտ:
- Իրանի Իսլամական Հանրապետությունն իր պաշտոնական վերաբերմունքն արդեն հայտարարել է՝ կոչ արել պահպանել հրադադարի ռեժիմը՝ դատապարտելով հրթիռային հարվածները կենսական կարեւորության ենթակառուցվածքների, քաղաքների, բնակելի թաղամասերի վրա, ինչպես նաեւ խաղաղ բնակիչների սպանությունը։ Բայց պետք է դեռ սպասենք։ Ըստ իս՝ առաջիկայում Իրանը կդատապարտի Թուրքիայի եւ Իսրայելի ոտնձգությունն Իրանի սահմաններում, չեն հանդուրժի նրանց այն քայլերը, որոնք կվտանգեն Իրանի կայունությունը, հողային անբողջականությունն ու ազգային անվտանգությունը։
- Դառնալով արվեստագետի ձեր ստեղծագործական աշխատանքին՝ մի էսպիսի հարց․ եթե հիշում եք, 2018 թվականին, երբ Թուրքիայիում արգելել էին ձեր «Եվա» ֆիլմի ցուցադրումը «ֆիլլմոր» փառատոնին, մեր զրույցի ընթացքում նշեցիք, որ եթե հիմա ոչ մի քայլ չձեռնարկվի, ապա նմանօրինակ սադրանքները շարունակական կլինեն եւ կխանգարեն ստեղծագործող հայերին: Կարծում եմ՝ տեղյակ եք, որ օրերս Մոսկվայում մրցույթից հանվեց եւ չցուցադրվեց Արցախի մասին եւս մեկ ֆիլմ՝ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասները»: Շատերը սա էլ կողմնապահ մոտեցում որակեցին՝ կապելով այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հետ։ Ինչ եք կարծում, ինչ է պետք անել եւ հնարավոր է արդյոք առաջիկայում հասնել նրան, որ Արցախի մասին կամ առհասարակ նմանատիպ ֆիլմերը ներկայացնելու խոչընդոտների չբախվեք արվեստագետներդ։
- Այո, ցավոք սրտի թուրքի ձեռագրին հատուկ վերաբերմունք է, որն իր հալածանքը մեր ժողովրդի նկատմամբ ամեն հարթակներում է դրսեւորում, որը մենք տեսնում ու ճաշակում ենք։ Իսկ Ստամբուլի Ֆիլլմոր փառատոնում «Եվայի» նկատմամբ արվածը վանդալիզմ էր, քանի որ միայն ցուցադրմանը խոչընդոտելով չսահմանափակվեցին, այլեւ թուրքիայի անվտանգության ուժերը բռնագրավեցին փառատոնի գրասենյակը, առգրավեցին ֆիլմի բնօրինակներից մեկը եւ ամենից դաժան ձեւով վերաբերվեցին ֆիլմի ցուցադրմանը այն հարթակում, որտեղ միայն արվեստն է խոսում։ Թուրքիայիում մեծ աղմուկ բարձրացվեց ֆիլմի արգելափակման պատճառով, նույնիսկ այնտեղի խորհրդարանում հարցը բարձրացրեց հայազգի պատգամավոր սիրելի Սելինա Դողանը։ Բայց պետք է ասեմ, որ «Եվայի» միջազգային ցուցադրման ընթացքում հաճախ եմ ճաշակել Թուրքիայի ձեռագիրն ու ոտնահետքը ֆիլմը հալածելուն ուղղված, դրանք եղել են՝ երբեմն պաշտոնապես, երբեմն՝ ոչ պաշտոնապես, երբեմն առերես, երբեմն էլ կուլիսային։ Հիմա էլ չեմ զարմանում, քանի որ հալածանքը գոյություն ունի, իրենց ոտնահետքն ամենուր է եւ մենք արվեստագետներս, բացի մեր գործը շարունակելուց, ցավոք սրտի այլ ելք չունենք։ Արվեստն այն լսարանն է եւ այն տեղը, որտեղ ամենից լավն է ձեւակերպվում ու դրսեւորվում մարդու արդար եւ դրական գործը։ Մեր ժողովուրդն արդար է, եւ նման վանդալիզմը գեղարվեստական հարթակում անընդունելի է, ու բոլորս պարտավոր ենք համապատասխան կեցվածք դրսեւորել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT