Արսեն Թորոսյանը համոզվել է, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր բուժական միջամտությունները զինվորների կյանքը փրկելու համար

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Արսեն Թորոսյանն շրջել է մայրաքաղաքի մի շարք բժշկական կենտրոններում, որտեղ բուժում են ստանում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորներ:

Շրջայցի ընթացքում նախարարն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, «Արմենիա» և «Աստղիկ» բժշկական կենտրոններ: Արսեն Թորոսյանը եղել է բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում, հիվանդասենյակներում, հետաքրքվել վիրավորների առողջական վիճակով, ծանոթացել բուժման ընթացքին: Նախարարին ներկայացվել է վիրավորների, հատկապես` ծանր վիճակում գտնվողների բուժման տակտիկան:

Արսեն Թորոսյանը համոզվել է, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր բուժական միջամտությունները զինվորների կյանքը փրկելու համար:

Միաժամանակ, նախարարը զրուցել է զինվորների հետ, նրանց մաղթել առողջություն ու շուտափույթ ապաքինում:

Այցի շրջանակներում Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է նաև բժշկական կենտրոնների կարիքներով` գնահատելու վերջիններիս բժշկական սարքավորումներով, դեղերով և այլ անհրաժեշտ պարագաներով հագեցվածության ու պատրաստվածության աստիճանը, քննարկել բուժօգնության կազմակերպման հարցեր և հավաստիացել, որ թե' բուժանձնակազմերը, թե' կազմակերպությունները լիովին պատրաստ են որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու մեր զինվորներին:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել բժշկական անձնակազմերին նվիրումի համար և ընդգծել, որ այս ռազմաճակատում մենք էլ ենք հաղթելու:

Տպել
487 դիտում

Կարծում եմ՝ լինելու են արտահերթ ընտրություններ․ քաղաքագետը՝ Փաշինյանի ակնարկների, սպասվող զարգացումների մասին

Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը

Ում հասանելի կլինեն եւ որքան կարժենան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի տարբեր տեսակները

Լոռու մարզի 18 դպրոցում կտեղադրվեն արևային վահանակներ, կկառուցվեն ջերմոցներ, ինտենսիվ այգիներ

Այս տարի Վայոց ձորում աննախադեպ է եղել խաղողի բերքը․ տեղեկություններ մթերումների մասին

Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը տրամադրվել է ՄԻԵԴ-ին, նաեւ ԱԳՆ, ՊՆ եւ Կարմիր խաչին

Հավատում ենք խաղաղությանն ու պայծառ ապագային. ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի աշխատակիցներն այցելել են Արցախից տեղահանված երեխաներին

Հիմնանորոգվում է Գառնի-Լանջազատ ճանապարհը

Շուտով կավարտվի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի ճանապարհահատվածի հիմնանորոգումը

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

81-ամյա կինը մահացել է որդու հարվածների հետևանքով.43-ամյա տղամարդը կալանավորված է

Երազանք էր նրա դեմ խաղալը. Ռազմիկ Գրիգորյանն ու Խորեն Հովհաննիսյանը վերհիշում են Մարադոնայի հետ հանդիպումները

Գիշերային շրջիկ ծառայության ժամանակ ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտե լ(տեսանյութ)

ԿԽՄԿ ներկայացուցիչը վարչապետին տեղեկատվություն է տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին

Սարալանջ գյուղի մոտակայքում մոտ 3 հա բուսածածկույթ է այրվել

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է նույն անձին թմրամիջոց փոխանցելու 3-րդ դեպքը

Մայիսյանում թեթև և ծանր տեխնիկայի կայանման սպասարկման կենտրոն է կառուցվում. ստեղծվում է 5 հիմնական աշխատատեղ

Էդուարդ Հարությունյանը կգործուղվի Մոսկվա՝ նախապատրաստելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին

Ֆրանսիայից Հայաստան է ժամանել արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը (տեսանյութ)