Մոտիվացիա և «սառը» գլուխ. Հայաստանի հավաքականի կարևորագույն խաղին ընդառաջ

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խաղարկության C դիվիզիոնի խմբային փուլի շրջանակներում Լեհաստանում «կընդունի» Վրաստանի հավաքականին:

Երկու հարևանների սկզբունքային դիմակայությունը Հայաստանի հավաքականի թերևս, ամենակարևոր խաղերից էր 2020թ.-ին: Սակայն հանդիպմանը նախորդած իրադարձությունները՝ Արցախում բռնկված պատերազմը, ինչ-որ չափով երկրորդ պլան մղեցին հանդիպումը, բայց, նաև, ավելի բարձրացրին դրա կարևորությունը արդեն ոչ միայն հայ ֆուտբոլասերներին, այլև ամբողջ հայ ժողովրդի համար:

Միևնույն ժամանակ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նոր ստեղծված իրավիճակում նոր խոչընդոտների առջև է կանգնում:

Չկայացած հանդիպում

Այս օրերին մենք պետք է քննարկեինք հոկտեմբերի 7-ին ակնկալվող Ալբանիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման արդյունքը: Կորոնավիրուսային դադարից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եվրոպական չափանիշներով բավական ամուր հավաքականի հետ ընկերական հանդիպման պայմանավորվածություն էր ձեռք բերել, որը, սակայն հասկանալի պատճառներով, չեղարկվեց: Իսկ այդ խաղը շատ կարևոր էր Կապառոսի համար՝ հաշվի առնելով, որ նրա գլխավորությամբ Հայաստանի ընտրանին դեռ ոչ մի ընկերական հանդիպում չի անցկացրել, և մարզիչը առայժմ չի կարողանում գործի մեջ տեսնել հավաքականի մոտակա ռեզերվը:

Հենց դրանով էր պայմանավորված, որ իսպանացի մասնագետը երեք հանդիպումների համար հրավիրել էր 30 ֆուտբոլիստի: Նրանց մի մասը, դժվար թե հնարավորություն ստանային խաղալ Ազգերի լիգայի հանդիպումներում, բայց մարզիչը կարող էր նրանց գործի մեջ տեսնել Ալբանիայի հավաքականի հետ ընկերական խաղում: Մասնավորապես, կազմի խորության համար հավաքական էին հրավիրվել մի շարք նորեկներ և «պայմանական նորեկներ»: Օրինակ, «Նոայի» կիսապաշտպան Յուրի Գարեգինյանի համար սա առաջին հրավերն էր Հայաստանի հավաքականից, իսկ «Փյունիկի» դարպասապահ Սևակ Ասլանյանը և  «Վանի» պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը, «Փյունիկի» պաշտպան Ալիկ Առաքելյանը, «Նոայի» կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը և «Արարատի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը հրավիրվել էին տևական դադարից հետո: Գարեգինյանը, Հովհաննիսյանն ու Մուրադյանը պետք է մրցակցություն ստեղծեին դաշտի կենտրոնում, Ասլանյանը, իսկ Առաքելյանը փորձարկվելու էր որպես աջ եզրային պաշտպան (նրա հիմնական դիրքը ձախ եզրային հարձակվողն է, սակայն «Փյունիկում» վերջին շրջանում Առաքելյանը հաճախ հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում, և հավաքականի հրապարակված հայտացուցակում էլ նշված էր որպես պաշտպան): Ուշադրության էր արժանի նաև Անդրանիկ Ոսկանյանի հրավերը, ով բավականին վստահ ելույթներ է ունենում Հայաստանի առաջնության առաջատար «Վանի» կազմում:

Սակայն Ալբանիայի հետ հանդիպման չեղարկումը փոխեց Կապառոսի պլանները: Մարզիչը ստիպված էր հետ ուղարկել Ոսկանյանին, Առաքելյանին ու Մուրադյանին, իսկ դարպասապահ Սևակ Ասլանյանը միացավ երիտասարդական հավաքականին: Բացի այդ հավաքականի նախնական հայտացուցակից վնասվածքի պատճառով դուրս մնաց հավաքականի հիմնական աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, ով Վրաստանի հավաքականի հետ խաղը, միևնույն է, պետք է բաց թողեր որակազրկման պատճառով, բայց կարող էր մասնակցել Էստոնիայի հետ խաղին: Դեռևս հարցականի տակ է Արշակ Կորյանի մասնակցությունը առաջիկա խաղերին. երիտասարդ ֆուտբոլիստը հիվանդացել է և դեռ չի կարողացել միանալ թիմին:

Նորից պաշտոնական խաղ

Ստացվում է այնպես, որ Կապառոսի երրորդ խաղը հավաքականի ղեկին նույնպես պաշտոնական հանդիպում է լինելու: Անկասկած, մարզիչը ուրախանալու առիթ էլ ունի. հավաքականին միացել է թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, այնպես որ Կորյանի բացակայությունը իրեն ընդհանրապես զգացնել չի տա: Վերադարձել է նաև Գևորգ Ղազարյանը, ինչն ավելացնելու է մարզչի ընտրության հնարավորությունը առջևի գծում: Ցավոք, վնասվածքից դեռ լիարժեք չի ապաքինվել «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը. բայց առանց նրա էլ, Կապառոսը հարձակման գծի ֆուտբոլիստների պակաս չունի: Ճիշտ է, նրա տրամադրության տակ ընդամենը մեկ կենտրոնական հարձակվող է մնացել այս պահին (Ալեքսանդր Կարապետյանը), բայց այդ դիրքում կարող է հանդես գալ նաև Տիգրան Բարսեղյանը:

Մոտիվացիայի պակաս չկա

Խոակին Կապառոսը, բացի տակտիկապես շատ գրագետ մարզիչ լինելուց, հայտնի է նաև որպես հիանալի մոտիվատոր: Բայց առաջիկա խաղերից առաջ Հայաստանի հավաքականը մոտիվացիայի պակաս չունի: Պատերազմը, իհարկե, յուրաքանչյուրի մտքում է, և բոլորի, այդ թվում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մտքերը առաջին հերթին լինելու են սահմանում: Բայց այն նաև լրացուցիչ մոտիվացիա պետք է լինի Ազգային հավաքականի տղաների համար: Այս օրերին սպորտային հաղթանակները կարող են էապես բարձրացնել հայ ժողովրդի մարտական տրամադրությունը: Առավել ևս Վրաստանի պես սկզբունքային մրցակցի հետ խաղում: Խորհրդային տարիներից ի վեր հայ-վրացական դիմակայությունները հայտնի են իրենց անզիջում պայքարով: Կարևոր է նաև «չվառվել», այլ դաշտ դուրս գալ գերմոտիվացված, մարտական ոգով, բայց նաև սառը գլխով: Հենց դա էլ պետք է լինի Կապառոսի առաջնային խնդիրը առաջիկա երկու խաղերի համար:

Հայաստան – Վրաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, լեհական Տիխի քաղաքում և կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին:

Ռաֆայել Խալաթյան

Տպել
2420 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց