Թուրքական լիրան շարունակում է գահավիժել. պատճառը Ղարաբաղում Թուրքիայի միջամտությունն է

Թուրքական լիրան շարունակում է գահավիժել եւ դոլարի նկատմամբ գրանցել նոր ռեկորդային ցածր մակարդակ: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին սրացած հակամարտության երկրորդ օրից ի վեր եւ արդեն  տասն օր շարունակ լիրան մեծ թափով անկում է ապրում: Ամեն օր թուրքական արժույթն ավելի է գահավիժում:

Արդեն 10 օր շարունակ տատանվող թվերի մեջ  Թուրքիայի ազգային արժույթն անկման նոր ռեկորդ է գրանցել հոկտեմբերի 8-ին:

Այսօր արդեն մեկ ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմում է 7.89 թուրքական լիրա՝ նախօրեին գրանցված 7.87-ի փոխարեն: Չորեքշաբթի օրվա առեւտրի արդյունքում ավելի վաղ ցուցանիշը հասել էր 7,88 լիրայի, ինչը նոր պատմական նվազագույն թիվ է թուրքական արժույթի համար ամերիկյան արժույթի նկատմամբ:

Թուրքական լիրայի անկման նախորդ հակառեկորդը գրանցվել էր սեպտեմբերի 29-ին:

Այդ օրը մեկ ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմում էր 7.83 թուրքական լիրա:

Թուրքական լիրայի անկումը վերլուծաբանները բացատրում են Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Անկարայի բացահայտ ներգրավմամբ:

Reuters գործակալության փոխանցմամբ, որոշ վերլուծություններ էլ փաստում են, որ լիրայի փոխարժեքի անկումը տեղի է ունենում Թուրքիայի դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների, ԵՄ-ի հետ նրա լարված հարաբերությունների  եւ Ղարաբաղում շարունակվող հակամարտության վերաբերյալ ներդրողների մտավախությունների ֆոնին:

Դրամի շուկայի վաճառականներն այժմ կենտրոնացած են տոկոսադրույքների բարձրացման վրա, չնայած նախագահ Էրդողանը սա չի ընդունում

Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահ Մուրատ Ույսալը նպատակ ունի Թուրքիային դուրս բերել անկումից եւ արժութային ճգնաժամից: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ընտրված կենտրոնական բանկի ղեկավարը պաշտոնը ստանձնելուց մեկ տարի անց չունի հաջողություններ ցույց տալու, որ Թուրքիան պայքարում է ոչ միայն երկրի համաճարակային (կորոնավիրուսի) ու տնտեսական անկման դեմ, այլ նաեւ ազգային արժույթի արագ արժեզրկման:

Միայն այս տարի թուրքական արժույթը կորցրել է իր արժեքի հինգերորդ մասը:

Սա վատ լուր է ավելի քան 80 միլիոն բնակիչ ունեցող արագ զարգացող շուկայի համար, քանի որ լիրայի արժեզրկումը ոչ միայն նվազեցնում է սպառողների գնողունակությունը, այլ նառւ սպառնում է վերաճել բանկային ճգնաժամի: Թուրքիան մեծ պարտքեր ունի դրսում: Ըստ S&P վարկանիշային գործակալության, երկրի բոլոր վարկերի ավելի քան մեկ երրորդը ստացվել է արտարժույթով: Այսպիսով, լիրայի անկման պատճառով վճարումները թանկացել են: Rambler-ը հայտնում է, որ եթե ազգային արժույթի արժեզրկման արդյունքում վարկերի մասսայական պարտքեր են կուտակվում, բանկերը խնդիրներ են ունենում: Սա հանգեցնում է ընդհանուր առմամբ բանկային և ֆինանսական հատվածի խնդիրների:

Տեւական կայունությունից հետո, թուրքական լիրան արժեզրկվել էր նաեւ այս տարվա գարնանը: Պատճառը, ինչպես հիմա, դարձյալ թուրքական միջամտությունն  էր: Ներդրողները մտավախություն ունեին Սիրիայում թուրքական գործողությունների եւ առկա իրավիճակի, ինչպես նաեւ կորոնավիրուսի արագ տարածման հետ կապված:

Ասիական առուվաճառքներում այդ ժամանակ թուրքական լիրան մեկ դոլարի դիմաց ընկել էր մինչեւ 6,26 դոլար: Ժամերի տարբերությամբ, 1 օրում Ստամբուլում, Թուրքիայի ազգային արժույթը վերականգնեց կորցրած դիրքերը ՝ դոլարի նկատմամբ աճելով 0,2% -ով ու հասնելով 6,22-ի:

Նշենք, որ լիրայի փոխարժեքը գահավիժել էր այն բանից հետո, երբ Սիրիայի կառավարական զորքերի հարձակման արդյունքում հարեւան Սիրիայում սպանվեցին մի քանի տասնյակ թուրք զինվորներ: Թուրքական զինված ուժերը պատասխան հարված էին հասցրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի զորքերի տասնյակ ռազմական թիրախներին: Բախումներից հետո ուրբաթ օրը տեղի է ունեցել արտակարգ հեռախոսային խոսակցություն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ:

Այս իրադարձություններից հետո Թուրքիայի կառավարությունը բացեց իր արեւմտյան սահմանները դեպի Եվրոպա մեկնող փախստականների առջեւ, ինչը սպառնում էր էլ ավելի վատթարացնել քաղաքական հարաբերությունները Հունաստանի եւ Եվրամիության հետ: Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրոպական երկրները բավականաչափ ջանք չեն գործադրել օգնելու Թուրքիային զսպել Ասադի բանակը եւ ապաստան տրամադրել Սիրիայի քաղաքացիական պատերազմից փախած միլիոնավոր մարդկանց:

Հարկ է նշել, որ այդ օրերին լիրայի աճը, որ ամեն անգամ գրանցվում էր, բավականին աննշան էր`համեմատած զարգացող եվրոպական երկրների այլ արժույթների հետ:

Ընդհանուր առմամբ, նախքան հայ-ադրբեջանակն սահմանին ծավալվող ռազմական գործողությունների մեկնարկը, թուրքական ազգային արտարժույթն արդեն իսկ անկումներ ու ճգնաժամ ուներ: Օգոստոսին լիրան վերսկսել էր իր անկումը ներդրողների մտավախությունների ֆոնին` համապարփակ արժութային ճգնաժամից եւ արտարժույթի ավելի ուժեղ դոլարային փլուզումից հետո:

Ավելի պարզ պատկերի համար հարկ է հավելել, որ  1 թուրքական լիրան հավասար է 61,86 հայկական դրամի, իսկ դոլարային փոխարժեքով՝ 1 դոլարը հավասար է 7,94 թուրքական լիրայի:

Տպել
2459 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց