Վիրավորվածների 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում վերադառնում են շարք․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր առավոտից Ադրբեջանի զինված ուժերը նորից վերսկսել են հարձակվողական գործողությունները՝ ինչպես հյուսիսում, այնպես էլ՝ հարավում։ Հարավային ուղղությամբ ավելի մեծ ուժերով եւ ավելի սաստիկ հարձակում են նախաձեռնել։

Այս մասին քիչ առաջ Գորիսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա հայտնեց, որ հայկական զինված ուժերը պատասխան կրակով ոչնչացրել են զգալի թվով կենդանի ուժ, զրահատեխնիկա եւ այլ միջոցներ՝ հակառակորդին հետ շպրտելով ելման բնագծերը։ Նման մանր փորձեր, Հովհաննիսյանի փոխանցմամբ, եղել են նաեւ այլ ուղղություններով։ «Այս պահի դրությամբ համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ։ Այսօր եւ անցնող ողջ գիշերը, որին ես ականատես եմ եղել, ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են Արցախի տարբեր բնակավայրերը, մասնավոարապես՝ Շուշին, Ստեփանակերտը»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Հովհաննիսյանը նաեւ շեշտեց, որ այսօր հրթիռակոծության հետեւանքով վիրավորվել են նաեւ լրագրողներ։ Նրանցից մեկի վիճակը, նրա խոսքով, գնահատվում է ծանր։ Այսօր երկու անգամ, ինչը միանշանակ ապացուցում է գործողության դիտավորությունը, Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն։ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ այս գործողությունների արդյունքում եկեղեցին զգալի տուժել է։ Հովհաննիսյանը նշեց, որ դա եղել է առաջնագծում հաջողության հասնելու անկարողության ազդակ, նաեւ՝ եղել է մտածված հարված։ «Ընդհանուր առմամբ՝ նման քայլերը ռազմաճակատի հենց առաջին օրից եղել են անհաջողությունների ֆոնին, մյուս կողմից էլ՝ մենք դարեր շարունակ տեսել ենք, որ մեր սրբավայրերը միշտ թիրախավորվել են»,- ընդգծեց ՊՆ ներկայացուցիչը։

Նա ներկայացրեց ադրբեջանական ագրեսորների հարվածների ամփոփումը՝ միայն Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ։ «Ընդհանուր առմամբ՝ կա 93 վիրավոր, որից միայն 20-ն են թեթեւ կամ միջին ծանրության, մյուսները՝ ծանր են։ Կա 20 զոհված՝ չհաշված ՀՀ-ում գրանցված 1 զոհը։ Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր շարժական գույք է շարքից դուրս եկել, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ՝ հանրային եւ առեւտրային օբյեկտներ»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը՝ շեշտելով, որ այս տվյալներում դեռեւս ամփոփված չեն երեկ գիշերվա եւ այսօրվա ցուցանիշները։

Նա նաեւ ընդգծեց, որ այս պահին ընթանում են համառ մարտեր, եւ կողմերի կոնկրետ որեւէ ուղղությամբ որեւէ մարտավարական հաջողության կամ անհաջողության կամ ձեռքբերումների մասին այս պահին նշել չի կարող։

Լրագրողներից մեկը, անդրադառնալով վարչապետի այսօրվա հայտարարությանը, թե մեր զորքերում ստահոդ տեղեկություններ տարածող անձինք կան, հարցրեց, թե որքանո՞վ է նրանց հաջողվել իրականացնել իրենց նենգ նպատակները։ Հովհաննիսյանը նախ շեշտեց, որ դրանք տեղեկություններ են, որոնց ինքը չի տիրապետում։ Սակայն եւ ընդգծեց, որ կարող են այս պահին եւս լինել նման մարդիկ մեր զինված ուժերում։ «Մեր քաջության ու սխրանքների մեջ դրանք կարող են չերեւալ, բայց Հատուկ ծառայությունները հենց նրա համար են, որ կարողանան գտնել նման դավաճանական գործունեություն ծավալած մարդկանց»,- հավելեց Հովհաննիսյանը։ Նա նաեւ ցավով շեշտեց, որ պատերազմների ժամանակ հերոսությունների կողքին երբեմն լինում են դավաճանություններ։ Սա պատերազմ է, եւ Հովհաննիսյանի համոզմամբ, դավաճանությունը պատերազմում անխուսափելի է։ Կարեւորը, որ ռազմավարական կառավարման համակարգը կարողանում է տիրապետել իրավիճակին, վերհանել, գտնել դեպքերը։

Լրագրողներից մեկը նաեւ մեջբերեց, որ արդեն տեւական ժամանակ է մենք հրապարակում ենք ադրբեջանական կողմի սպառազինության կորուստների մասին եւ հարցրեց, թե քանի՞ տոկոսն ենք մոտավորապես մենք արդեն առգրավել կամ ոչնչացրել։ Հովհաննիսյանը նշեց, որ ստույգ տոկոսով չի կարող ասել, քանի որ դա ռազմական գաղտնիք է, բայց եւ շեշտեց, որ ոչ մի բանակի սպառազինություն այսպիսի ինտենսիվ մարտական գործողությունների մեջ կիրառելիս անսպառ չէ։ «Ինչքան էլ զուգահեռաբար մատակարարումն ապահովես, չես կարող այս կորուստները վերականգնել նույն տեմպերով»,- ասաց Հովհաննիսյանը եւ հավելեց, որ առաջին 5 օրերի ընթացքում կորուստների տեմպերը չափազանց բարձր էին, հիմա անկում է, քանի որ այդ տեխնիկան այլեւս չկա, որպեսզի նույն ինտենսիվությամբ կիրառեն։

Հիմա ավելի շատ կիրառվում է հրետանի, որի կուտակված միջողները, Հովհաննիսյանի խոսքով, ավելի շատ են, քան, օրինակ, տանկինը կամ հետեւակի մարտական մեքենան։ «Բայց այն, որ նրանք փորձում են լրացնել եւ համառորեն շարունակել իրենց ցեղասպան ու մարդասպան գործունեությունը, ակնհայտ է։ Ինչքան կտեւի, ինչպես կտեւի, դժվարանում եմ պատասխանել։ Շատ բարդ կանխատեսելի երեւույթ է»,- ասաց Հովհաննիսյանը։

Հարցին, թե այդ սպառազինության ո՞ր մասն է Թուրքիայինը, որը՝ Ադրբեջանինը, Հովհաննիսյանը պատասխանեց, որ մեծ մասը, ամեն դեպքում, Ադրբեջանինն է՝ խորհրդային, ռուսական արտադրության, որից օգտվում ենք նաեւ մենք։ Բարձր տեխնոլոգիական տոկոսը պատկանում է իսրայելական սպառազինությանը, եւ այդ նույն ոլորտում կա նաեւ թուրքական մասնաբաժինը։ Թուրքական մասնաբաժին, ՊՆ ներկայացուցչի փոխանցմամբ, կա նաեւ սովորական սպառազինությունների մեջ՝ հրետանային միջոցներ, արկեր, հրաձգային զենքեր։

Մյուս հարցին, թե այս պահին քանի՞ վիրավոր զինծառայող ունենք, Հովհաննիսյանը դժվարացավ ստույգ պատասխանել։ Այնուամենայնիվ, նա շեշտեց, որ մեզ մոտ՝ մեր բժշկական ծառայության բարձր որակավորման շնորհիվ՝ վիրավորների մոտ 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում ստանում են բուժօգնություն եւ վերադառնում շարք։ Այստեղ նա ընդգծեց նաեւ փաստը, որ կողմերը հրետանային միջոցներ կիրառում են շատ խիտ՝ օրական տասնյակ հազարավոր արկեր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3080 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ