Երևան
12 °C
Բեյրութի խիտ բնակեցված հայկական թաղամասում՝ Բուջ-Համուդում բոլորն ամենուր եւ ամեն րոպե փորձում են տեղեկանալ, թե ինչ իրավիճակ է տիրում Լեռնային Ղարաբաղում: Այդ տարածաշրջանը՝ Հայաստանի հետ միասին նրանց հայրենիքն է, այս մարտերն էլ՝ հայերի Ցեղասպանության հիշողություններն է արթնացնում: Ահա թե ինչու աշխարհի բոլոր ծայրերից այս օրերին ավելի ու ավելի շատ թվով մարդիկ են մեկնում Կովկաս՝ Հայաստան՝ իրենց հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու:
Լիբանանյան Al Modon կայքի անդրադարձը Բուջ-Համուդի հայերի եւ ղարաբաղյան հակամարտության սրացման մասին է: Հեղինակ Նադեր Մոուզը գրում է, որ թեեւ հայ-ադրբեջանական մարտերն ընթանում են Բուրջ-Համուդից հազարավոր կիլոմետրեր հեռու, սակայն հեռավորությունը ոչինչ չի նշանակում, քանի որ հայերն իրենց հայրենիքին կապված են տարօրինակ սիրով՝ խաղաղ ժամանակ լքում են այն, պատերազմի ու վտանգի պահին՝ վերադառնում:
Բուրջ-Համուդում բոլորին հետաքրքրում է, թե ինչ է կատարվում ճակատում, քանի որ Լեռնային Ղարաբաղը հայրենի երկրի եւ ամբողջ հայ ժողովրդի խնդիրն է, որը բոլորին հիշեցնում է կյանքի իրավունքի անընդհատ պայքարը:
Բուրջ-Համուդ թաղամասը
Ըստ հոդվածագրի, երկու պետությունների միջեւ հակամարտությունը Արցախի կամ Ղարաբաղի տարածքի շուրջ, վերաճել է տարածաշրջանային առճակատման: «Այս հակամարտության մեջ մենք տեսնում ենք հայ-թուրքական հիմնախնդիրների, քրիստոնեության եւ իսլամի, շիա եւ սուննի իսլամի, իրանական եւ թուրքական ազդեցության խաչմերուկը, Ռուսաստանի շահերի, գազի, նավթի եւ առեւտրի ուղիների ու Սեւ ծովը Կասպից ծովի հետ կապող այլ գործոնների դերը: Այս բոլոր պայմաններում Լիբանանի հայ բնակչության ամբողջ ուշադրությունն այս օրերին «հայրենիքի» պաշտպանության վրա է, հայրենիքից սպասված ցանկացած լուր կարեւոր է ու սպասելի:
Բուրջ Համուդն ու Նաբաա շրջանը բաժանող կամրջի տակ նոր գույները չեն արտացոլում այն, ինչ իրականում ապրում է Արեւելյան Բեյրութի այս ամենամեծ արվարձանը: Նեղ փողոցների խճճվածությունից ելք գտնելն այնքան էլ հեշտ չէ: Այնտեղ կարելի է տեսնել խանութների եւ այլ շենքերի մի փունջ, հին արհեստների արհեստանոցներ, հնաոճ իրերի խանութներ, վայրեր, որտեղ վերանորոգվում են ամենափոքր ժամացույցները եւ ամենամեծ մեքենաները: Այսպես կոչված «ժողովրդական թաղամասի» բնակիչները խոսում են միաձայն. «Մենք մասնակցում ենք հարյուր տարի շարունակվող գոյատեւման պայքարին»: Անկախ իրենց տարիքից ՝ նրանք բոլորը նվիրված են Հայաստանին ու այն համարում են իրենց միակ հայրենիքը:
Բուրջ-Համուդ թաղամասը
Սրանք լեզվի, էթնիկ պատկանելության, սովորույթների եւ մշակույթի վրա հիմնված անքակտելի կապեր են: Նրանք խոսում են հայերեն, չնայած երկար տասնամյակներ շարունակ ստիպված են եղել խոսել աղավաղված, բայց հասկանալի արաբերենով: Այս տարածքի բնակիչները սովորում են հայկական դպրոցներում, խաղում են հայկական ակումբներում, գնումներ են կատարում ու ապրում են հայկական թաղամասերում՝ հավատարիմ իրենց հավատքին: Նրանք հայեր են ու միաժամանակ լիբանանցիներ:
Հոդվածի հեղինակը գրում է, որ Բուրջ-Համուդում է Բեյրութի ամենաերկար փողոցը: Այն ձգվում է 3 կիլոմետր՝ Դորայից մինչեւ Գեմայզե: Լիբանանում կա հայկական պետության լիբանանյան մայրաքաղաք, որտեղ լեզուներն ու ազգությունները խառն են ՝ լիբանանցիներ, սիրիացիներ, իրաքցիներ, ինչպես նաեւ համայնքներ Եթովպիայից, Շրի Լանկայից ու այլ վայրերից: Բայց հայերը դեռ գերակշռում են:
Բնակիչներից մեկն ասում է. «Հայաստանը ճգնաժամ է ապրում, եւ քանի դեռ գտնվում է ճգնաժամի մեջ, մեզ համար եւս դժվար օրեր են»: Հայրենիքը զինվորականության կարիք չունի, չնայած տասնյակ հայ ընտանիքներ այս օրերին լքել են այս թաղամասերը եւ մեկնել Երեւան ՝ ցանկանալով միանալ հայ ժողովրդին պաշտպանելու առաքելությանը: Սա Բուրջ-Համուդ քաղաքի բնակիչների համար իրերի կարգն է տարիներ ի վեր. «Մենք այստեղ ու այնտեղ ենք, ցրված ենք աշխարհով մեկ: Մենք միայնակ ժողովուրդ ենք, որը միայնակ էլ պաշտպանում է իր գոյության իրավունքը»: Դա նորություն չէ, քանի որ 1990-ականների սկզբին հարյուրավոր լիբանանահայեր մեկնել էին Հայաստան ՝ մասնակցելու պատերազմին, չնայած այսօր այլ է, այսօր կանոնավոր բանակ կա:

Բուրջ-Համուդ թաղամասը
«Ազատ հայրենասիրական շարժման» ակտիվիստ Թոնի Արիյանը երկու օր առաջ է հեռացել Լիբանանից: Նա Հայաստան է մեկնել ինքնուրույն, առանց կուսակցության օգնության: Al Modon-ի հետ զրույցում նա ասել է. «Մի քանի ժամ առաջ ես հասա Արցախ ու տեսախցիկներն ինձ հետ տարա: Ես եկել եմ ոչ թե կռվելու, այլ իմ ժողովրդին սատարելու համար: Ես լիբանանցի եմ եւ հայ եմ միաժամանակ»:
Ավելի վաղ ակտիվիստը մեղադրվում էր Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու եւ Բեյրութում Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ: Նրա խոսքով ՝ հայկական պետությունն ունի ինքնիշխանություն եւ իր սեփական բանակը: Ուստի ինքը այցելել է ընդամենը ապաստարաններ. «Ես առաջին գծի չեմ հասել, բայց բարոյական աջակցություն ցուցաբերելը իմ պարտքն է»,-նշել է նա:
Լրատվամիջոցին Հայաստանից հաստատել են, որ նախորդ շաբաթ միայն 40-50 հայ երիտասարդներ Բեյրութից մեկնել են Հայաստան` պայքարելու եւ պաշտպանելու երկիրը `ի նշան իրենց ժողովրդին հավատարմության եւ աջակցության»: Նրանց մեծ մասը մնացել է Երեւանում, քանի որ ՀՀ իշխանությունները ոչ բոլորին են թույլատրում մեկնել առաջնագիծ: Լիբանանահայերի՝ Հայաստան այցը որեւէ կերպ այնտեղ չի համակարգվում: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մեկնել՝ դա անում են սեփական նախաձեռնությամբ եւ միջոցներով: Ըստ կայքի, Հայաստան մեկնածների մեծ մասն ունեն լիբանանյան ու հայկական քաղաքացիություն, մի մասը ծառայություն է անցել Հայաստանում եւ այժմ հայրենիք է մեկնել որպես պահեստազորային: Միաժամանակ, ըստ հոդվածագրի, Լիբանանի հայերի՝ Հայաստան մեկնելը որպես արտասովոր իրադարձություն չի ընկալվում, քանի որ այս օրերին տասնյակ ինքնաթիռներ են հայերին բերում հայրենիք՝ աշխարհի ամենատարբեր կետերից՝ Եվրոպայից, Ասիայից, Ամերիկայից: Վերջին մեկ շաբաթում Լիբանանից Հայաստան ուղեւորվող ինքնաթիռների տոմսերը վաճառվել են կայծակնային արագությամբ:

Բուրջ-Համուդ թաղամասի ցուցանակը՝ հայկական եռագույնով
Տեղի հայկական կազմակերպությունները Al Modon-ին հայտնել են, որ չունեն լիբանանահայերի հավաքագրման եւ Հայաստան ուղեւորման օրակարգ, սակայն գիտեն, որ տեղում բժիշկների, բուժքույրերի ու բժշկական պարագաների անհրաժեշտություն կա եւ այդ հարցերով զբաղվում են:
Նշվում է, որ 2018 թվականի հայաստանյան իշխանափոխությունից եւ իրադարձություններից հետո նկատելի է Լիբանանից Հայաստան զգալի ներգաղթ: 2,5 տարվա ընթացքում Լիբանանից մոտ 2200 հայեր են տեղափոխվել երեւան՝ մշտական բնակության: Նրանց մի մասը մեկնել է աշխատելու, մյուս մասը՝ ներդրումներ է կատարել ու մնացել Հայաստանում, որտեղ նրանց ընդունել են գրկաբաց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT