Այս օրերին հարկ վճարողների վարքագիծը գնահատում եմ կառավարելի եւ բավականին դրական. ՊԵԿ նախագահ

08/10/2020 schedule19:18

Երկրում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ շատ կարեւոր է նաեւ տնտեսության կայունությունը: Հենց այս իրավիճակում է, որ պետական բյուջեն եկամուտների կարիք ունի, եւ շատ կարեւոր է, որ շրջանառությունը առնվազն չքչանա:

ՀԺ-ն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ զրուցել է այս օրերին կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքների եւ տնտեսվարողների վարքագծի մասին:

- Պարո՛ն Հովհաննիսյան, ներկա իրավիճակում ռազմաճակատի ամրությունից զատ պակաս կարեւոր չէ նաեւ տնտեսության բնականոն գործունեության ապահովումը, ի՞նչ աշխատանքներ է ՊԵԿ-ն իրականացնում հարկ վճարողների հետ՝ հարկային կարգապահության եւ թիկունքի ամրությունն ապահովելու ուղղությամբ:

- Կոմիտեի բոլոր ստորաբաժանումներն անցել են շուրջօրյա աշխատանքային ռեժիմի եւ ապահովում են հարկային ու մաքսային ծառայությունների հետ կապված  խնդիրների լուծումները: Այս օրերին մաքսային ծառայությունն աշխատում է գերլարված գրաֆիկով՝ պայմանավորված ՀՀ տարածք ներկրվող ապրանքների բազմազանությամբ, օժանդակության տարբեր միջոցներով եւ այլն:

Վրաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգությամբ ադրբեջանցիների կողմից հնարավոր վտանգները կանխելու նպատակով մենք վրացի գործընկերների հետ պայմանավորվածության շրջանակներում հայկական պետհամարանիշներով բեռնատարների սպասարկման հոսքը Բագրատաշենից տեղափոխեցինք Բավրայի մաքսակետ: Դրանով պայմանավորված՝ մենք մաքսակետում համալրեցինք ե՛ւ մաքսային, ե՛ւ այլ օժանդակ ծառայությունների աշխատակիցների քանակը, որպեսզի սպասարկումը լինի հնարավորինս արագ ու հարմարավետ:

Ինչ վերաբերում է հարկային եկամուտների հավաքագրմանը, ապա հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ որոշակի անհարմարությունները՝ չենք թուլացրել հարկային հսկողությունը. այն տեղափոխել ենք մի փոքր գրասենյակային դաշտ ու վերահսկողությունը հիմնականում իրականացվում է աննկատելի եւ անտեսանելի եղանակով: Իհարկե, քիչ չեն դեպքերը, երբ անբարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ, անգամ այս պայմաններում, իրականացվում է խիստ վարչարարություն եւ հսկողական աշխատանքներ: Կարծում եմ, այստեղ ավելի շատ մենք պետք է վստահենք եւ հավատանք մեր հարկ վճարողներին, իրենց ինքնագիտակցությանը, որպես ՀՀ քաղաքացի իրենց պատասխանատվությանը: Այս պայմաններում որեւէ մեկի կողմից հարկ թաքցնելը հավասար է դավաճանության՝ հայ ազգին, հայոց բանակին եւ այն հերոսներին, ովքեր իրենց ամենաթանկ բանը՝ կյանքն են նվիրել մեր հայրենիքի  պաշտպանության համար:

- Ինչպե՞ս եք գնահատում տնտեսվարողների վարքագիծն այս օրերին: Օրինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն օրեր առաջ հայտարարեց, որ գործարարները դիմում են անգամ ժամանակից շուտ հարկերը վճարելու համար, սա ինչպե՞ս կմեկնաբանեք: ՀԴՄ կտրոնների տրամադրման առումով ինչպիսի՞ վիճակ է:

- Ընդհանուր առմամբ, հարկ վճարողների վարքագիծը գնահատում եմ կառավարելի եւ բավականին դրական: Կան շատ դեպքեր, բարեխիղճ, հայրենասեր գործարարներ, որոնք ջանք չեն խնայում հնարավոր միջոցներով աջակից լինելու եւ թիկունքը ամուր պահելու հարցում:  ՀԴՄ կտրոնների վիճակագրությունը գտնվում է մեր ամենօրյա հսկողության ներքո եւ առանձնակի շեղումներ չկան: Մասնավորապես, 2020 թ. սեպտեմբեր ամսին ՀՀ-ում տպվել է 42 մլն 408 810 ՀԴՄ կտրոն, դա նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելի է 2 մլն 699 812-ով:

- Այս օրերին տարբեր օժանդակություններ են ուղարկվում Հայաստան, արդյո՞ք մաքսային մարմիններում խնդիրներ առաջանում են այդ ապրանքները արագ տեղափոխելու հարցում:

- Մաքսակետերն ամբողջությամբ համալրված են անհրաժեշտ աշխատուժով, որպեսզի բոլոր գործարքները հնարավորինս արագ կատարվեն: Սակայն կան իրավիճակներ, երբ մեր հայրենակիցները չեն տիրապետում օրենքի կարգավորումներին եւ ստեղծված իրավիճակում խնդիրների կարգավորման յուրահատկություններին: Օժանդակությունների եղանակով ՀՀ ներկրվող եւ տեղափոխվող բեռների համար մենք միջգերատեսչական մակարդակով ստեղծել ենք աշխատանքային խումբ, որոնք ամենօրյա ռեժիմով աշխատում է: Ինչպես նաեւ մաքսային ծառայության հենց ներսում ստեղծել ենք աշխատանքային խումբ, որը կարգավորում է օժանդակության եղանակով ստացվող բեռների ստացումը, փոխադրումը: Սակայն ստեղծվում են իրավիճակներ, երբ ապրանքներ տեղափոխողները փաստաթղթային ձեւակերպումների մեջ ունենում են խնդիրներ, իրենց ընկալմամբ, եթե դա օժանդակություն է, ուրեմն առանց խոչընդոտի պետք է անցնի: Բայց դա մաքսային սահման է եւ գոյություն ունեն որոշակի կարգավորումներ: Ողջունելով եւ բարձր գնահատելով մեր հայրենակիցների աջակցությունը՝ պետք է հորդորեմ նրանց տեղում ենթարկվել մաքսային ծառայողների եւ մյուս պատկան մարմինների հորդորներին եւ պահանջներին: Դրանք ուղղված են մեկ նպատակի՝ իրենց օժանդակությունը բանակին հասցնելուն:

- «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած համազգային դրամահավաքին ՊԵԿ-ը 30 մլն դրամ աջակցություն է ցուցաբերել. սա աշխատակիցների՞ հանգանակությունն է, թե՞ հենց կառույցի:

- Աշխատակիցներն իրենք են գումար հավաքել իրենց ցանկությամբ՝ բոլորով միասին, որն էլ ՊԵԿ-ի անունից փոխանցվել է հիմնադրամին: Սակայն մենք դրանով չենք սահմանափակվել եւ չենք սահմանափակվելու, այնպես որ սպասեք ավելիին:

- Այս օրերին ՊԵԿ անձնակազմից սահման մեկնած աշխատակիցներ կա՞ն:

- Առաջին իսկ օրվանից 20-ից ավելի ՊԵԿ աշխատակիցներ ինքնակամ մեկնել են ռազմաճակատ՝ նույնիսկ չսպասելով անգամ ՊԵԿ-ի կողմից գործընթացի կազմակերպմանը: Այս պահի դրությամբ կամավորագրվել են մոտ 200 աշխատակիցներ, այդ թվում՝ իգական սեռի ներկայացուցիչներ:

- Պարո՛ն Հովհաննիսյան, 2020 թվականի 9 ամիսների հարկային մուտքերի պատկերն ինչպիսի՞ն է:

- 2020 թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է 1 տրլն 16.8 մլրդ դրամ: Նշեմ, որ օրենքով սահմանված պլանային ցուցանիշները եղել է 999.1 մլրդ դրամ: 9 ամիսների ընթացքում հարկ վճարողներին է վերադարձվել 98.9 մլրդ դրամ գումար: 9 ամիսների կտրվածքով հարկային մարմինների կողմից հավաքագրված եկամուտները 15.1 մլրդ դրամով գերազանցում են 2019 թ. նույն ամիսներին հավաքագրված եկամուտներին: Սա բավականին հուսադրելի եւ լավ ցուցանիշ է: Տնտեսության անկումը եւ ՀՆԱ-ի անկման կանխատեսվող ցուցանիշներն այս պահին  կարելի է ասել իրենց ոչ ամբողջական ազդեցությունն են ունեցել հարկային եկամուտների վրա:

- Մինչեւ տարեվերջ ՊԵԿ-ը որքա՞ն եկամուտ է կանխատեսում հավաքագրել:

- 2020 թ. հարկային եկամուտների վերաբերյալ կանխատեսումները՝ համաձայն քաղաքականություն մշակող մարմնի (ֆինանսների նախարարություն) կազմելու են 1 տրլն 320.5 մլրդ դրամ: Իհարկե՛, կանխատեսումների հիմքում ընկած են որոշակի մեթոդաբանական հաշվարկներ եւ հիմնավորումներ: Մենք մեզ համար սահմանել ենք բարձր նշաձող եւ բոլոր հնարավոր ջանքերը գործադրել ենք այդ նշաձողին հասնելու եւ այդ հավաքագրումները ապահովելու համար:

Տպել
4991 դիտում

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»