Երևան
12 °C
Արցախից ժամանակավորապես տեղափոխված մեր քաղաքացիների տեղավորման խնդիրները լուծվում են տարբեր կամավորական խմբերի եւ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության համակարգման միջոցով: Ունենք ստեղծված սոցիալական աջակցության շտաբ, մի քանի կամավորական խմբեր են գործում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախարարը նշեց, որ քաղաքացիներին հիմնականում տեղավորել են մասնավոր սեկտորի տրամադրած կացարաններում, հյուրանոցներում ու հյուրատներում. «Սննդի հարցը եւս լուծվում է քաղաքացիների աջակցությամբ՝ մարզպետարանների հետ համագործակցությամբ: Պետական կառույցների կողմից տրամադրվող կացարանները դեռեւս ամբողջությամբ գործի չենք դրել, այսինքն՝ դրանց մեծ մասն ազատ է, մենք այս պահին անընդհատ զարգացնում ենք համակարգերը՝ քաղաքացիներին հաշվառելու, նրանց կարիքներին արձագանքելու համար»:
Նախարարը նկատեց, որ լուրջ, մեծ խնդիրներ չունեն, բայց ուժերի լարվածությամբ են աշխատում: Նա շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին, մասնավոր սեկտորին, որոնք ջանք չեն խնայում՝ աջակցության համար։ Բաթոյանը կոչ արեց, որ իրենց աջակցությունը համակարգված տրամադրեն եւ եթե ունեն ռեսուրսներ, որոնք ուզում են ծառայեցնեն արցախցիներին, ապա դա անեն պետական մարմինների, նախարարության կամ մարզպետարանների միջոցով, քանի որ այնտեղ կարիքներն ավելի հստակ գիտեն։ «Հաղթանակից հետո ավելի դժվար օրեր են մեզ սպասվում, պետք է կարողանանք հաղթահարել, ռեսուրսները պետք է խնայել»,- նկատեց նա:
Անդրադառնալով ֆեյսբուքյան տարբեր հայտարարությունների, որտեղ նշվում է այս կամ այն ընտանիքին տեղավորելու կամ հումանիտար օգնություն ցուցաբերելու նախաձեռնությունների մասին, Զարուհի Բաթոյանը նկատեց՝ քաղաքացիներն այդ ամենը ինքնաբուխ են անում։
«Ապակենտրոն աջակցություն են կազմակերպում, որն, իհարկե, խրախուսելի է: Ամեն դեպքում մենք աշխատում ենք շուրջօրյա, ե՛ւ աշխատանքային խմբերը, ե՛ւ թեժ գիծը: Բոլորը գիտեն նախարարության թեժ գիծը՝ 114, եւ կառավարության կողմից ստեղծված թեժ գիծը՝ 117: Ինչ վերաբերում է պետական կացարաններին, ապա դրանց մեծ մասը պատրաստ է, որոշակի խնդիրներ կան, որոնք մենք ընթացքում լուծում ենք: Այս պահին դրանց անհրաժեշտությունը չկա, սակայն մենք ամեն ինչի պետք է պատրաստ լինենք»,- եզրափակեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT