Երևան
12 °C
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը նամակ է հղել Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին.
«Հարգարժա՛ն այրեր,
Ես պրոֆեսիոնալ մարզիկ եմ, որը հպարտորեն ներկայացնում է իր երկրի ազգային հավաքականը և այսօր գրում եմ ձեզ սրտի խոր կսկիծով:
Աշխարհն այսօր ականատես է լինում Լեռնային Ղարաբաղում ծավալված աննախադեպ ողբերգական պատերազմին, ու ես ուզում եմ իմ ձայնը բարձրացնել, որ իմ հայրենիքը վտանգի առաջ է կանգնած:
Արդեն պատերազմի երկրորդ շաբաթն է ընթանում, իմ հայրենի Հայաստանն ու Արցախը ագրեսորներից պաշտպանում են հայրենիք ունենալու, իրենց պատմական հայրենիքում ապրելու և ստեղծագործելու իրավունքը, ինչպես նաև քրիստոնեական հարուստ ժառանգությունը:
Վերջին օրերին թեժացող մարտերի ֆոնին ավելի ցավալի է տեսնել, թե ինչպես է Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը թիրախավորում դպրոցներ և մանկապարտեզներ, տներ, շենքեր, հիվանդանոցներ և այլ քաղաքային կառույցներ մայրաքաղաք Ստեփանակերտում և այլ բնակավայրերում:
Կասետային ռումբեր են օգտագործվում խաղաղ բնակչության դեմ, ինչի հետևանքով բազմաթիվ զոհեր ու վիրավորներ կան, շատերը շարունակելու են ապրել կոտրված կյանքերով և ճակատագրերով: Սա ոչ այլ ինչ է, քան ոճրագործություն: Ձեր ուշադրությունն եմ ուզում սևեռել այն բանի վրա, որ այն, ինչ կատարվում է Արցախում ներկա պահին, մարդկային աղետ է:
Եվ այս ողբերգությունը տեղի է ունենում տարածաշրջանի այլ ուժերի և զինյալների միջամտությամբ՝ Ռուսաստանի և Եվրոպական Միության անմիջական հարևանությամբ, ինչը ուղիղ վտանգ է նաև ձեր երկրների համար: Հայաստանն ու Արցախը միայնակ պայքարում են միջազգային տեռորիզմի դեմ:
Որպես Հայաստանի պատմական դաշնակիցներ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ անչափ կարևոր է, որ ձեր կոչերն ուղղվեն անմիջականորեն Ադրբեջանին. անմիջապես դադարեցնել պատերազմը:
Երկրի ապագան կառուցելու փոխարեն մեր երիտասարդները զոհվում են կամ վիրավորվում առաջնագծում: Ի սրտե կոչ եմ անում ձեզ օգտագործել ձեր ուժը՝ այս մարդկային աղետը կանխելու և կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելու»,- գրված է Մխիթարյանի նամակում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT