Թուրքիան՝ նոր արկածախնդրության ճանապարհին. Իսրայելի այսօրվա բիզնես շահը վաղը կարող է շրջվել իր դեմ

Արցախում շարունակվող պատերազմին Սիրիայից բերված վարձկանների մասնակցությունը հավաստող փաստերն այլեւս անհերքելի են: Օրերս ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալը հայտարարեց, որ հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության «Թադիրան» մակնիշի ռադիոկայան: Դրա վերծանման արդյունքում պարզ է դարձել, որ նշված ուղղություններով խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերեն լեզվով: 

Արեւելագետ Արմեն Պետրոսյանի հետ զրուցել ենք Իսրայելի պահվածքի պատճառների եւ հետեւանքների շուրջ, բայց նախ խնդրել ենք պարզաբանել, թե ի՞նչ է նշանակվում ռադիոկապում արաբերեն լեզվով հրահանգավորումների հայտնաբերումը:

- Միայն այս տեղեկատվությունը վերլուծելով՝ կարելի է հստակ 2 արձանագրում կատարել. առաջին, որ ադրբեջանական սպառազինության մեջ օգտագործվում են ոչ միայն իսրայելական արտադրության հարձակողական բնույթի զենքեր, այլեւ կապի միջոցներ: Երկրորդ՝ հաստատվում է հայկական կողմի եւ միջազգային լրատվամիջոցների, արդեն նաեւ միջազգային հանրության այն պնդումը, որ թշնամու զինված ուժերում գործում են ահաբեկիչներ, զինյալներ՝ հավաքագրված եւ ուղարկված Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից: Այսինքն առկա փաստական ապացույցների հիման վրա կարելի է պնդել, որ ադրբեջանական բանակի առաջին գծում կիրառվում են  Սիրիայից եւ Լիբիայից մեր տարածաշրջան բերված ահաբեկիչներ:

- Այդ փաստի մասին վկայում է նրանց հետ արաբերեն խոսե՞լը:

- Իհարկե: Որովհետեւ նրանց լեզուն արաբերենն է՝ ե՛ւ Սիրիայում, ե՛ւ Լիբիայում: Նրանց գործողությունները ուղղորդվում են այդ լեզվով, որովհետեւ չեմ կարծում, որ տիրապետեն ադրբեջաներենին, թուրքերենին:

- Պարոն Պետրոսյան, ՀՀ արտգործնախարարությունը նախօրեին հայտարարեց, որ Իսրայելում ՀՀ դեսպանին հետ է կանչում՝ խորհրդակցությունների նպատակով: Այս քայլը ինչքանո՞վ է անհանգստացնում Իսրայելին: Սա որեւէ արդյունք կարո՞ղ է տալ:

- Հայկական կողմի նման արձագանքը իհարկե իրավաչափ է: Բայց կարծում եմ, որ չպետք է բավարարվել միայն դեսպանին հետ կանչելու քայլով:

- Ուրիշ ի՞նչ կարող է արվել:

- Հայկական կողմը ցանկության դեպքում կարող է օգտագործել նաեւ միջազգային հարթակները՝ բարձրաձայնելու համար նաեւ Իսրայելի ոչ բարեկամական քայլերի հետեւանքները: Որովհետեւ պատերազմական գործողությունների ընթացքում հակամարտ կողմերից որեւէ մեկին զենքի մատակարարումը դուրս է ոչ միայն միջազգային երկկողմ հարաբերությունների տրամաբանությունից, այլ նաեւ արգելվում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, միջազգային մարդասիրական իրավունքի բազմաթիվ նորմերով: Պետք է բարձրաձայնել Իսրայելի՝ նման ոչ բարեկամական, անգամ թշնամական քայլի մասին:

- Որեւէ պատիժ սահմանվո՞ւմ է միջազգային իրավունքի այդ նորմերը խախտելու համար:

- Ուղղակի պատիժ՝ ոչ, բայց գոնե Իսրայելին զսպելու համար այս քայլը, իմ կարծիքով, կարեւոր է: Բացի դրանից, զուգահեռաբար պետք է ընդգծվի, որ փաստացի Իսրայելն այսօր աջակցում է ահաբեկչական պետությունների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունները, որոնց ահաբեկչական բնույթը մի շարք պետությունների կողմից  արդեն իսկ հաստատվել է: Պետք է ընդգծվի նաեւ, որ այս քայլերով Իսրայելը, բացի Մերձավոր Արեւելքից, նպաստում է նաեւ Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմանը:

- Ինչպես գիտեք՝ Իսրայելի ԱԳ նախարարությունը ափսոսանք հայտնեց դեսպանին ԱԳՆ կանչելու առիթով, միաժամանակ չհերքվեց Ադրբեջանին զենք մատակարարելու տեղեկությունը: Ի՞նչ իմաստ ուներ այդ ափսոսանքը:

- Բացահայտ փաստ է, ինչպե՞ս հերքեն սպառազինության առաքումները, անգամ իսրայելական աղբյուրներ են գրել վերջին 1 շաբաթում 3-4 չվերթով դեպի Ադրբեջան իրականացված մատակարարումների մասին: Նաեւ այն, որ Իսրայելի ՊԲ աղբյուրը հրաժարվել է մեկնաբանել, սա խոսում է այն մասին, որ կայացած փաստ է: Իսկ ափսոսանքը պարզապես դիվանագիտական ժեստ է:

- Պարոն Պետրոսյան, եթե Թուրքիայի դեպքում Ադրբեջանին աջակցությունը Էրդողանի պանթյուրքիստական նկրտումների տիրույթում է դիտարկվում, ապա ի՞նչ շահ ունի Իսրայելը՝ Ադրբեջանին աջակցելու հարցում: Զուտ բիզնեսի մասի՞ն է խոսքը:

- Այո, բայց նաեւ մի կարեւոր նրբություն եմ ուզում ընդգծել. Իսրայել պետությունը, անշուշտ, գիտակցել է, որ բավականաչափ վտանգավոր քայլի է գնում, որը առնվազն բացասաբար է ազդելու  երկրի միջազգային իմիջի վրա: Կարծում եմ, որ իսրայելական կողմը այս քայլը հետագայում օգտագործելու է որպես խաղաքարտ՝ ադրբեջանական իշխանությունների վրա ավելի մեծացնելու ազդեցությունը, այսինքն վաճառելու է իր այս քայլը: Իմ համոզմամբ՝ դա հիմնականում ուղղվելու է Իրանի դեմ հնարավոր գործողությունների հարթություն: Այսինքն հնարավոր է՝ Իսրայելը որպես փոխհատուցում Ադրբեջանից պահանջի ավելի լայն ներգրավվածություն ապագայում Իրանի դեմ տարաբնույթ գործողություններ իրականացնելիս: Կամ կարող է Ադրբեջանի տարածքում ընդլայնել իսրայելական տարբեր ծառայությունների գործունեության տիրույթը:

- Էրդողանը օրերս ակնարկեց, որ Երուսաղեմը պատկանում է Թուրքիային՝ վկայակոչելով Օսմանյան կայսրության կողմից քաղաքի վերահսկողությունը մի տեւական ժամանակ: ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն էլ հայտարարեց, որ ժամանակն է՝ Իսրայելը գլխի ընկնի, որ Թուրքիային վաճառված ԱԹՍ-ները վաղ թե ուշ կթռչեն Երուսաղեմ: Կխնդրեի փոքր- ինչ պարզաբանել, թե ինչ նկատի ուներ նա:

- Նման հայտարարությամբ փաստացի Էրդողանը վերահաստատում է թուրքական կողմի հավակնությունները Երուսաղեմի հանդեպ՝ այս անգամ ավելի բացահայտ կերպով եւ նոր՝ ավելի հավակնոտ ձեւակերպումներով: Նման բառապաշարի կիրառումը վկայում է, որ արցախյան ուղղությամբ սկսված այս արկածախնդրության տապալումը ստվերելու համար Էրդողանը փորձում է շրջանառել նոր հավակնություններ: Սա առավելապես թուրքական լսարանին ուղղված հայտարարություն է, որովհետեւ ընդամենը մի քանի օր հետո ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը այլեւս ի զորու չեն լինի թաքցնելու այն ահռելի վնասը եւ փաստացի պարտությունը, որ կրել են արցախյան ճակատում: Այդ խայտառակ պարտությունը արագ մոռացնել տալու համար նրանց  պետք  է շատ ավելի հնչեղ խնդրի արծարծում, որն է Երուսաղեմի հարցը: Բոլորովին էլ բացառված չէ, որ այնպիսի արկածախնդիր առաջնորդ, ինչպիսին Էրդողանն է, մի օր առանց հաշվի առնելու բազմաթիվ վտանգներ, ուղղակի նոր ակտիվ արկածախնդրության գնա:

- Պարոն Պետրոսյան, շատերը հիմա ասում են՝ Արցախում պատերազմը կշարունակվի այնքան, քանի դեռ Ադրբեջանը զենք ունի: Իսրայելը կարո՞ղ է անվերջ զենք մատակարարել:

- Չի կարող մատակարարել: Նաեւ հայկական կողմի բարձրացրած միջազգային աղմուկը կարող է կանխել հետագա մատակարարումները: Բացի այդ, իսրայելական մատակարարումները սահմանափակ են, վերջին մի քանի օրերին դրանք գերազանցել են մի քանի տարվա պլանը: Չմոռանանք, որ Իսրայելը եւս զենքի կարիք ունի, քանի որ ակտիվ գործողությունների մեջ է միաժամանակ մի քանի ուղղությամբ: Այս համատեքստում, իհարկե, միայն Իսրայելի մատակարարումները բավարար չեն Ադրբեջանի՝ նման ծավալի կորուստները համալրելու համար: Բայց չպետք է մոռանանք, որ Թուրքիան եւս մատակարարում է:

- Վրաստանի հետ կապված եւս եղավ նման տեղեկատվություն:

- Վրաստանի վերաբերյալ տեղեկատվությունը արդեն հերքվել է, բայց այն, որ Թուրքիայի կողմից կարող են լինել մատակարարումներ, կասկած չկա, իհարկե այնպիսի սպառազինության տրամադրում, որը չի բացահայտի թուրքական ներգրավվածության նոր փաստեր:

Տպել
2877 դիտում

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)