Երևան
9 °C
Ադրբեջանական մեդիահարթակներում տեղեկություններ են տարածվում, որ թալիշաբնակ Լենքորան քաղաքի բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու Ալիևի հրամանը. նշում է Հայաստանի միասնական տեղեկատվական հարթակը: Թալիշ և լեզգի հարյուրավոր սպանվածների մասին երեկ տվյալներ է հաղորդել Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ նշելով, որ Ադրբեջանն իր բնիկ ժողովուրդներին հերթական անգամ օգտագործում է սեփական ծավալապաշտական հավակնությունների համար:
Թալիշական Tolish Media լրատվամիջոցը ահազանգում է, որ առաջին հերթին առաջնագիծ են ուղարկվում մեծ մասամբ թալիշ, թաթ, լեզգի և ավար ազգերի ներկայացուցիչները: Ըստ լրատվամիջոցի՝ ենթադրվում էր, որ լուսաբանելով պատերազմի առաջին օրերին սպանված թալիշների թաղումները՝ Ադրբեջանի լրատվամիջոցները վրեժ կբորբոքեն նրանց սրտում, ու նրանք ինքնակամ կնետվեն սահման՝ հայերի դեմ կռվելու: Սակայն այդ ամենը հակառակ ռեակցիան է առաջացրել, և իշխանությունները ոչ միայն հրաժարվել են նման քարոզչությունից, այլև հանել են նախապես դրված նյութերը: Հայկական սոցցանցերում շրջանառվեց TolishMedia-ի հրապարակախոս Զաբիլ Մահարրամովի խոսքը հայկական լրատվամիջոցին տված հարցազրույցից, որ Արցախում մեծ թվով թալիշներ են զոհվում, և սա արդեն թալիշ ժողովրդի ցեղասպանություն է:
«Հայասա» լրատվամիջոցը երեկ առցանց զրուցել է լեզգի հայտնի հասարակական գործիչ Ասար Ալի Քաիմովի հետ: Վերջինս ընդգծել է, որ այս պատերազմը պետք չէ ո՛չ ադրբեջանցիներին, ո՛չ էլ՝ այստեղ ապրող որևէ այլ ժողովրդի: Այն պետք է միայն Ալիևին: «Մեզ մոտ ամեն օր զորահավաք է, այս պահին էլ եկել են: Եվ բերում են ահավոր շատ դիեր, մոտ 200-ն են արդեն բերել: Նրանք դիերը պահում են սառնարաններում ու բերում են մեկ-մեկ, երկու-երկու, որ խուճապ չլինի ժողովրդի մեջ: Մեր ժողովուրդը ոչնչանում է: Արտաքին աշխարհի հետ գրեթե կապ չկա, սահմանները փակել են… ողբալի դրություն է: Պաշտոնյաներին ուղարկում են, որ ինչ-որ կերպ ժողովրդին հանգստացնեն: Էհ, որ անհանգստանանք, ի՞նչ պիտի անենք. սահմանները փակ են, միջազգային հանրությունը՝ համր: Ոչ ոք մեր ժողովրդի բնաջնջման հետ գործ չունի»,- ասել է Քաիմովը՝ հաղորդելով, որ սահմանի վրա դրված կորոնավիրուսի կարանտինային ճամբարից Ադրբեջան եկածները շտապում են վերադառնալ նորից ՌԴ, որ չզորակոչվեն: «3 մլն ադրբեջանցի է ապրում ՌԴ-ում, ինչո՞ւ սահմանը լցված չի վերադարձողներով, ինչո՞ւ են հետ գնում, ինչո՞ւ պիտի լեզգինները մեռնեն այս պատերազմում, երբ այս երկրում ո՛չ ստատուս ունեն, ո՛չ լեզվի իրավունք: Ինչի՞ համար մեռնենք: Ո՞ր լեզգիին է պետք Արցախը, ո՞վ է գնալու այնտեղ ապրելու: Դա միայն Ալիևին է պետք»,- ասել է Քաիմովը:
Ադրբեջանի ներսում տեղաբնիկ ժողովուրդների՝ թալիշների, թաթերի, լեզգիների և ավարների շրջանակներում հասունացող խմորումների և ադրբեջանական հասարակության մեջ առկա տրամադրությունների մասին «Հայկական ժամանակի» հարցերին է պատասխանել արևելագետ Արտյոմ Տոնոյանը:
- Տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները մեծապես անհանգստանում են՝ հայկական աղբյուրներից տեղեկանալով սահմանին սպանվածների քանակի մասին, քանի որ իրենց իշխանություններից գրեթե տեղեկություններ չեն ստանում: Իրականում ի՞նչ տրամադրություններ են այնտեղ:
- Սպանվածների քանակն իրականում անհանգստացնում է ադրբեջանական հանրությանը, և այս օրերին այդ անհանգստությունն ավելի է խորանալու, որովհետև եթե նրանք առաջին օրերին հրապարակեցին որոշ նկարներ և այլն, այս օրերին է՛լ ավելի քիչ են հրապարակում, այնպես որ հանրության կասկածներն ավելի են խորանալու:
- Դրանք կարո՞ղ են հասցնել ներքին պոռթկման:
- Ամեն ինչ կախված է ռազմաճակատում արձանագրած մեր հաջողություններից: Ճակատում արձանագրած մեր ցանկացած հաջողություն մի քայլով ավելի է մոտեցնում Ադրբեջանում ներքաղաքական, ներհասարակական պոռթկմանը: Ալիևը դա շատ լավ է հասկանում, գիտակցում է, որ իրեն կարող է ներվել սպանվածների քանակը, բայց իրեն չի կարող ներվել ռազմաճակատի անհաջողությունը: Մարդիկ վերջնարդյունքում կկարողանան հաշտվել իրենց հարազատների կորստին, բայց չեն հաշտվի, եթե դրա հետ միասին նաեւ չունենան հաջողություն: Իսկ հաջողության համար նրանք գեներացնում են «մինչև վերջ կռվելու» թեզը: Բոլոր այն կոչերին, որ պետք է դադարեցնել ռազմական բախումները, որ պետք է վերջ տալ ընդհարումներին, իր քաղաքական հակառակորդները պատասխանում են, թե՝ պետք է կռվել մինչև վերջ: Այսինքն՝ ներքաղաքական իրավիճակն այսպիսին է. ռազմական անհաջողությունն ավարտվելու է Ալիևի հեռացմամբ:
- Այսինքն՝ այն, ինչի համար Ալիևը սկսեց պատերազմը, աշխատելու է իր դե՞մ:
- Այո՛, միանշանակ, հիմա գուցե մարդիկ լռում են, քանի որ նաև ռազմական դրությամբ պայմանավորված՝ շատ ավելի դժվար է խոսել: Այն, որ տարիներ շարունակ իրենց հրամցվել է, որ պիտի 48 ժամում կամ մի շաբաթում փակեն Արցախի հարցը, հիմա է՛լ ավելի է ծանրացնում Ալիևի համար իրավիճակը: Այս ամենն ինչքան երկարում է, ինչքան կարողանում են մերոնք ռազմաճակատում կայուն պահել իրավիճակը, այդ ամեն վայրկյանն ավելի է ծանրացնում Ալիևի վիճակն իր երկրի ներսում, դրան էլ գումարվում են Ադրբեջանում առկա սոցիալական անարդարությունը, քաղաքական բևեռվածության բարձր մակարդակը: Այս պահին էական է նաև ռազմաճակատ զորակոչվողների աշխարհագրությունը: Երբ հետազոտում ենք, տեսնում ենք, որ սպանվածների մեջ մեծ թիվ չեն կազմում մայրաքաղաքից, կենտրոնական շրջաններից զորակոչվածները: Հիմնականում թալիշաբնակ հարավն է, ավարաբնակ-լեզգիաբնակ հյուսիսը, հյուսիս-արևելյան հատվածը՝ թաթաբնակ: Սպանվում են այն հատվածներից, որտեղ նաև սոցիալական կենսամակարդակն է ավելի ցածր: Անգամ պայմանագրային զինծառայողներն են հենց այդ շրջաններից, քանի որ աշխատանքի այլընտրանք չեն ունեցել:
Երեկ էլ Ադրբեջանի տարբեր համայնքների լրագրողներ դիմել են Ալիևին՝ բողոքով, թե ինչու է սահմանափակված համացանցը: Ասել են՝ հայերը մեզ տեղեկատվական պատերազմում հաղթում են, մենք չենք կարողանում արձագանքել հայկական քարոզչությանը: Պահանջել են, որ վերացվի համացանցի սահմանափակումը, որ իբր «իրենք էլ կարողանան իրենց գրչով պայքարել»: Բայց հազիվ թե պատասխան ստանան:
- Զորահավաքի դեմ արդեն բողոքում են լեզգիներ, թալիշներ, Արցախի ԱԺ նախագահն էլ նրանց դիմել էր կոչով՝ խուսափել զորակոչից կամ հանձնվել հայերին, որոնք նրանց կընդունեն ինչպես հյուրերի: Սակայն այդ բողոքի ձայները կարծես շատ նվազ են, կլսվե՞ն դրանք:
- Այդ ձայները արձագանք գտնում են հասարակության մեջ: Տեսնում ենք նկարահանված շատ կոշտ ձևակերպումներով ուղերձներ (նախկինում՝ գոնե ուղերձների մակարդակում, նրանք փորձում էին չեզոքություն պահպանել), հիմա ակտիվորեն տարածում են այդ հոլովակները այն հարթակներում, որ ունեն: Հանդես են գալիս նաև հայաստանյան հարթակներով:
Ընդհանուր առմամբ էթնիկական ու սոցիալական անարդարության մասին ավելի ու ավելի բարձր է խոսվում. Tolish Media-ի եթերում զինվորի մայրն ասում է՝ Ալիև, հայտարարել եք ռազմական դրություն, զորահավաք, գնում են մեր երեխաները, ինչո՞ւ ձեր տղաները չեն գնում, ինչո՞ւ նախարարների տղաները չեն գնում, շրջանների վարչական խորհուրդների ղեկավարների տղաները չեն գնում: Ասում է՝ ինչո՞ւ չտեսանք, որ հարուստների վիլլաներից մի հատ դագաղ դուրս գա, միայն աղքատների երեխաներն են կոտորվում:
Այսպիսով՝ Ադրբեջանում անկումային տրամադրություններն ուժեղանում են, և նման պայմաններում շատ դժվար է լինելու նրանց բացատրել իրենց կորուստները: Առայժմ ապատեղեկատվությամբ փորձում են բարձր պահել բարոյահոգեբանական ոգին, բայց նման կորուստներով ու զրո ձեռքբերումով ամեն հաջորդ պահի է՛լ ավելի դժվար է լինելու ներհասարակական, ներքաղաքական, էթնիկ պայթյունը զսպելը:
Արցախի ժողովուրդը հայության յուրահատուկ հատվածն է, և մենք պետք է ամուր կանգնենք. Դավիթ Բաբայան
Ձեր հետ տարեք նաև ձեր մեդալները, կեղծ ու պաթոսային հայրենասիրությունը. Ստյոպա Սաֆարյանը՝ Էրիկ Իսրայելյանին
Միացյալ Նահանգները հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության օգտին. Բայդենի ուղերձը Ալիևին
Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր
«5-րդ շարասյան» «վինտիկները» ակտիվ նպաստել են, մենք ոչ թե պարտվել ենք հակառակորդին, այլ ներքին թշնամուն. Կոռնիձորի Արո
Նոր նշանակում ԶՈՒ գլխավոր շտաբում
Կուսակցական գործիչ լինելով հանդերձ՝ երբեք չի առաջնորդվել նեղ կուսակցական շահերով. Լևոն Տեր-Պետրոսյանի ցավակցությունը
Հայաստան-Թուրքիա խաղի պարտությունն ինձ վրա ազդել է, կյանքում ես քիչ եմ պարտվել. Ալեքսանդր Պետրակով (տեսանյութ)
Հայտնի է Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարական կազմը
Արցախում ՌԴ ՊՆ-ն հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել
Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոն կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Հայաստան-Թուրքիա խաղը խաղ չէր, որի համար պետք է ամաչել, դա է վկայում երկրպագուների՝ մինչև վերջ չհեռանալը. Գիլոյան
Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որը կարող է ոչնչացնել ցանկացած հակառակորդի, այդ թվում՝ ԱՄՆ-ին. Պատրուշև
ԱՀ նախագահի գլխավորությամբ անցկացվել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ (տեսանյութ)
4,6 մլն դրամ ԿԳՄՍՆ-ից, 1200 դոլար և 1,2 մլն դրամ՝ Օլիմպիական կոմիտեից. ինչու է քաղաքացիությունից հրաժարվում Իսրայելյանը
Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին «ՈՒԱԶ» է այրվում
Մեզ հասանելիք ջուրը տալիս են պաշտոնյաներին. բողոքի ակցիաներ Ադրբեջանում
«Հետքի» փոխխմբագիրը նույնպես բնակարան է գնել «Բյուրեղ»-ում. Պապիկյանի տան դեպքում կոռուպցիոն ռիսկ էին տեսնում. «Civic»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ Կենտրոնական բանկը հրապարակել է նոր տվյալներ
Բացահայտվել են Երևանում կատարված բնակարանային գողության և գողության փորձի բազմաթիվ դեպքեր
Հրդեհ է բռնկվել Արմավիրի մանկապարտեզներից մեկում
Թուրքիայի նախագահը հրապարակել է ուկրաինական շարժիչով նոր «Բայրաքթար»-ը (լուսանկար)
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
Հետմահու պարգևատրվել են սեպտեմբերյան ագրեսիայից զոհված տավուշցի զինծառայողները
ՀՀ նախագահին են ներկայացվել Սահմանադրական դատարանում ընթացող բարեփոխումները և ծրագրերը (տեսանյութ)
Գնել Սանոսյանը Քիշնևի քաղաքապետի հետ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Կառավարության բարեփոխումների ծրագիրը նպատակ ունի նորովի արժևորել թատրոնի հանրային նշանակությունը. Ժաննա Անդրեասյան
Քանի գրառում է առկա Անիի և Սիսիանի ՏԸՀ-ների գրանցամատյաններում. ԿԸՀ-ն հաղորդագրություն է տարածել
Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատման իր դիրքորոշմանը. ՀՀ նախագահը՝ Հունաստանի դեսպանին
Ադրբեջանի սադրանքներն ու ագրեսիան չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին. ԱԳ նախարար
Արցախում քննարկվում է վերացնել քաղպաշտպանության աշխատանքներին զինապարտ քաղաքացիների ներգրավումը
Հպարտ եմ, որ հայ եմ․ Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոս
Իրանի ԱԳ նախարարը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ
1 մլրդ 21 միլիոն դրամ, Վահագնի թաղամասի՝ 2 անշարժ գույք. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ևս մեկ հայցադիմում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է դիմել դատարան
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը կմեկնի ԱՄՆ
Պարեկային ծառայողի հանկարծամահության դեպքով հարուցվել է քրեական վարույթ
Վարչապետին ներկայացվել է Վիճակագրական կոմիտեի 2022 թվականի կատարողականը
Այսօր Թատրոնի միջազգային օրն է. Լևոն Հովհաննիսյանը շնորհավորել է ոլորտի նվիրյալներին
© 2023 Հայկական ժամանակ