Երևան
12 °C
«Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ։ Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ»,- երեկ համացանցում իր գրառմամբ արձանագրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ղարաբաղում տեղի ունեցող պատերազմին վարձկան-ահաբեկիչների մասնակցության հանգամանքը երեկ արձանագրեցին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն եւ Ֆրանսիայի նախագահը:
«Մենք ունենք ստույգ տեղեկություն առ այն, որ սիրիական գրոհայինները թողել են մարտադաշտն Այնթապում, որպեսզի միանան Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին։ Սա շատ լուրջ է»,- հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
ՌԴ-ն էլ հայտարարություն տարածեց՝ շահագրգիռ կողմերին կոչ անելով գործուն միջոցներ ձեռնարկել, որ արգելվի օտարերկրյա ահաբեկիչների եւ վարձկանների անթույլատրելի մասնակցությունը հակամարտությանը:
Ռազմաճակատին զուգահեռ դիվանագիտական ոլորտում կատարվող աշխատանքի եւ արձանագրված հաջողության մասին զրուցել ենք ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի անդամ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանի հետ.
- Տիկին Աբրահամյան, օրեր շարունակ հայկական կողմը բոլոր հնարավոր խողովակներով ահազանգում է, որ Ղարաբաղում մեր զինվորականների դեմ կռվում են վարձկաններ: Ինչո՞վ է կարեւոր Հայաստանի համար օտարերկրյա վարձկանների մասնակցության հանգամանքը ընդգծելը եւ աշխարհին այդ մասին հայտնելը:
- Դա չափազանց կարեւոր է, որովհետեւ մեծ հաշվով դա փոխում է հակամարտության բնույթը. Թուրքիայի ուղիղ ներգրավվածությունը այս պատերազմին դարձնում է այս հակամարտությունը ոչ թե զուտ երկու երկրների միջեւ որոշակի խնդիր (մեր դեպքում՝ գոյամարտ, լինելիության խնդիր, Ադրբեջանի դեպքում՝ տարածքային խնդիր), այլ այստեղ շատ ավելի մեծ տարածաշրջանային շահեր են բախվում: Եվ այդ առումով աշխարհին այս խնդիրը ներկայացնելու եւ ուշադրությունը գրավելու անհրաժեշտություն կա, որպեսզի հետագայում որեւէ կերպ էսկալացիան իրենց չհասնի: Բոլորը պետք է հասկանան, որ սա միայն Ղարաբաղի հարցը չէ. այստեղ հստակ են դառնում ռազմական հռետորաբանության խորքային մտադրությունները, երբ Ալիեւն ասում էր՝ մենք Երեւանն էլ պիտի գրավենք, մենք Զանգեզուրն էլ պիտի գրավենք եւ այլն: Սրանք պարզապես հռետորաբանություններ չեն, սրանք պանթյուրքիստական նկրտումների արտացոլումներն են, եւ այսօր աշխարհը պետք է հստակ տեսնի, որ Թուրքիան եւ Ադրբեջանը որոշակի քայլեր են անում այդ նկրտումները իրականություն դարձնելու ուղղությամբ:
- Երեկ միջազգային արձագանքներ եղան, որոնք վարչապետը գնահատեց որպես դիվանագիտական հաղթանակ: Ըստ ձեզ՝ վարչապետը խոշոր հաղթանակ էր համարում հատկապես Ռուսաստանի՞ արձագանքը:
- Կարծում եմ՝ ոչ միայն դա, որովհետեւ նաեւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կողմից եղավ հայտարարություն, բավական կոշտ եւ ավելի հստակ հայտարարություն: Իրանի կողմից եղավ հայտարարություն, եւ կան նաեւ գործընթացներ, որոնց մասին այս պահին բարձրաձայնել չենք կարող: Դրանք իսկապես շատ կարեւոր են: Դիվանագիտական գործընթացները մեծ հաշվով տեսանելի չեն, բայց դրանք շատ կարեւոր են, հատկապես՝ այս փուլում:
- Արձագանքները բավարա՞ր եք համարում, եթե հաշվի առնենք հատկապես, որ ստեղծված իրավիճակը ոչ միայն Հայաստանին ու Արցախին է վտանգ սպառնում: Աշխարհը չի՞ ըմբռնում ամբողջությամբ այդ վտանգը, թե՞ արձագանքն է ուշացնում:
- Վերջին օրերի ընթացքում մենք մեր ձեռնարկումների եւ մասնավորապես Եվրապառլամենտի պատգամավորների հետ խոսելիս այս շեշտադրումը եւս անում ենք, որովհետեւ Թուրքիայի ներգրավվածությունը ակնհայտ է դարձնում, որ ցեղասպանության գործողությունները մտադրություն կա շարունակել, եւ սա զուտ էմոցիոնալ դիտարկում չէ, սա զուտ դիվանագիտական քայլ չէ, որ փորձում ենք ուշադրություն գրավելու համար անել, այլ մենք անում ենք ամեն ինչ, որ աշխարհը իմանա: Մյուս կողմից մենք երբեք չպետք է գերագնահատենք եւ շատ մեծ ակնկալիքներ ունենանք միջազգային կառույցներից, միջազգային կառույցների արձագանքից: Մեր գործողությունները որեւէ կերպ չպետք է պայմանավորենք այդ արձագանքով: Մենք անընդհատ ասում ենք, եւ կարծում եմ՝ մեր ամենամեծ սխալներից մեկն է հենց այդ կառույցներին սպասելը, Խրիմյան Հայրիկի ասած՝ թղթե շերեփը: Մենք ունենք բանակ, մեր անվտանգության երաշխավորը մեր բանակն է: Այո՛, դիվանագիտական դաշտում մենք պետք է կռիվ տանք եւ հնարավորինս բացատրելի դարձնենք, թե Հայաստանի դիրքերը որտեղ են, ինչու է սա մեզ համար գոյամարտ, ինչու է սա մեզ համար իսկապես լինելիության պայքար, բայց միեւնույն ժամանակ մեր կռիվը ռազմի դաշտում է: Եվ միջազգային կառույցի որեւէ խոսք չի կարող ազդել ռազմաճակատում մեր գործողությունների վրա, եթե մյուս կողմում հակառակորդը չտեսնի մեր ուժը: Այսինքն՝ սա երկուստեք գործընթաց է, դրանք իրար հետ ուղղակիորեն կապված են:
- Ամեն դեպքում հասկանալիորեն մենք էլ սպասում ենք, որ մեր դաշնակից, հարեւան, բարեկամ պետություններից կլինեն այդ զսպող հայտարարությունները: Բայց, օրինակ, շատ անհասցե չէ՞, երբ պարզ է, թե ովքեր են այդ ահաբեկիչներին բերել, բայց հայտարարությունում «շահագրգիռ պետություններ» ձեւակերպումն է օգտագործվում:
- Ցանկացած պետություն ցանկացած հայտարարություն անում է՝ իր շահային դիրքից ելնելով: Պետք է հստակ հասկանանք նաեւ Ռուսաստանի շահային դիրքերը: Տարածաշրջանում եթե որեւէ պետություն Թուրքիային դիտարկում է որպես հակառակորդ, ուրեմն որեւէ կերպ չի հանդուրժի, որ այս տարածաշրջանում այն դերակատար լինի: Բայց նաեւ կան այլ շահեր, որոնք կապ ունեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Այսինքն՝ այդ առումով հայտարարությունը չէր կարող այդքան միանշանակ լինել, բայց հստակ է, թե որ դերակատարներն են ահաբեկիչներ ներմուծել պատերազմի գործողության մեջ: Այնպես չէ, որ աշխարհը դրա մասին չգիտի: Գիտի եւ կարող է հստակ տարանջատել դերակատարներին:
- Իսկ ի՞նչ մեխանիզմներ կան, որ ոչ միայն նման հայտարարություններ արվեն, այլեւ գործուն միջոցներ ձեռնարկվեն՝ այդ հայտարարությունները կյանքի կոչելու համար:
- Մեխանիզմները բազմազան են, գործիքները շատ տարբեր են: Ոչ միայն խորհրդարանական դիվանագիտության խողովակները, արտգործնախարարության դիվանագիտական խողովակները, որոնք տարիներ շարունակ կապեր են ստեղծել: Բայց դրան հակառակ միշտ շատ ավելի մեծ գումար է դրվում Ադրբեջանի կողմից, շատ ավելի մեծ շահերի եւ կապերի բախում է տեղի ունենում, որովհետեւ որոշակի պետություններ որոշակի կախվածություններ ունեն Ադրբեջանից: Բայց ես ասում եմ՝ մեր ամենակարեւոր հաղթաթուղթն այն է, որ հստակ կտեսնեն՝ պատերազմով այս խնդիրը չեն կարողանալու լուծել, որովհետեւ պատերազմում եւ ռազմի դաշտում իրենք ուղղակիորեն մեզ հաղթել չեն կարող, սա դիվանագիտական դաշտում մեզ համար չափազանց կարեւոր է լինելու: Դրա համար եմ ասում՝ մեկը մյուսի հետ կապված է, մեկը մյուսի վրա ազդեցություն ունի, եւ մեր մի ֆրոնտում սխալ քայլերը, պարտությունը ազդելու են մյուսի վրա:
- Քանի որ արձագանք կա նաեւ Իրանից, ըստ ձեզ՝ կա՞ ավելի մեծ պոտենցիալ դա գործուն քայլերով կանխելու: Պարզ է, որ ահաբեկիչներ կան առաջնագծում: Կարո՞ղ է որեւէ երկիր, այդ թվում՝ Իրանը, հասնել այդ ահաբեկիչներին այնտեղից դուրս հանելուն:
- Այս առումով Իրանը մեծ հաշվով ամենաշահագրգիռ կողմն է, միակ երկիրն է, որն անմիջական սահման ունի ե՛ւ Արցախի հետ, ե՛ւ Հայաստանի հետ, ե՛ւ Ադրբեջանի հետ: Եվ մենք այս երկու օրերին տեսանք, որ նաեւ իր տարածքն է տուժում Արցախում պատերազմական գործողությունների հետեւանքով: Թե ինչ գործուն ազդեցություն կարող է ունենալ, կարծում եմ, որ որեւէ կերպ որեւէ երրորդ երկրի ներգրավվածություն եւ ազդեցություն վտանգավոր է եւ սխալ, որովհետեւ այս ողջ գործընթացը պետք է իրականացվի համանախագահների միջնորդության շրջանակներում: Ֆորմատի որեւէ փոփոխություն չպետք է լինի: Այսինքն, եթե Իրանը, որպես միջնորդ, փորձի հանդես գալ, նույնքան հավակնություն կարող է ունենալ Թուրքիան: Այնպես որ որեւէ այլ պետության ներգրավում այդ ֆորմատից դուրս մեր շահերի համար կարող է վտանգավոր լինել: Բայց մենք նաեւ հասկանում ենք, որ Իրանը՝ որպես տարածաշրջանում ազդեցիկ երկիր, իր կոշտ հայտարարություններով կարող է ազդեցություն գործել:
- Այս պահին, ըստ ձեզ, դիվանագիտական ոլորտում օգտագործվո՞ւմ է մեր ողջ ռեսուրսը: Ընդդիմությունը ներգրավվա՞ծ է այդ աշխատանքում:
- Անշուշտ ներգրավված է, եւ մեր ընդդիմադիր խմբակցությունները եւս օգտագործում են իրենց կապերն ու փորձը: Իրականում արտաքին իմաստով բոլորս միասնական ենք եւ նաեւ սովորաբար է այդպես եղել: Այդպես է եղել նաեւ նախկինում, երբ ես եղել եմ ՀԿ ներկայացուցիչ, լրագրող: Ինչ վերաբերում է Արցախին, բոլոր ներքին խնդիրները մոռացվում են, եւ մենք բոլորս նվիրվում ենք գործին: Մենք տարբեր հարցերում կարող ենք ունենալ տարաձայնություններ, բայց այստեղ բոլորս միասնական ենք: Բոլոր հնարավոր ուղղություններով աշխատում ենք: Օրինակ՝ հենց այս պահին լրագրողական կազմակերպություններին ուղղված նամակ ենք պատրաստում: Բոլոր ուղղություններով ահազանգում ենք եւ ռմբահարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT