Միչիգանը ճանաչեց Արցախի Հանրապետությունը՝ կոչ անելով ԱՄՆ-ին տնտեսական և մշակութային կապեր հաստատել ԱՀ-ի հետ

02/10/2020 schedule12:09

Միչիգանը դարձավ ԱՄՆ 8-րդ նահանգը, որ ճանաչեց անկախ Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ): Ժողովը, որ մեկնարկել էր սեպտեմբերի 29-ին, քվեարկությամբ ընդունել է ԱՀ-ն ճանաչելու մասին բանաձևը և կոչ արել ԱՄՆ-ին տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի Հանրապետության հետ՝ աջակցելով Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը. տեղեկանում ենք Միչիգանի Հայ Դատի հանձնախմբի կայքից (ANC-MI):

«Արցախի անկախության համար Միչիգանի Սենատի այս քվեարկությունը նշանն է ամերիկյան ժողովրդավարական արժեքների, ինքնորոշմանը մեր կայուն հավատարմության և մեծ հարված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այս խաղաղ հանրապետության դեմ շարունակվող ագրեսիայի»,- ասել է Միչիգանի Հայ ազգային կոմիտեի նախագահ Լարա Ներսեսյանը՝ նշելով, որ հայերը տարբեր նահանգներում մեծապես շնորհակալ են սենատոր Քնեզեկին և այն նահանգային սենատորներին, որ սատարել են Արցախի ժողովրդին՝ բերելով այս օրինագիծը:

«Արցախի պատմությունը շատ ամերիկյան պատմություն է՝ ազատության, ինքնորոշման, ժողովրդավարության և խաղաղության պատմություն»,- ասել է սենատոր Դեյվիդ Քնեզեկը: «Միչիգանցիները հպարտ են, որ միանում են Արցախին՝ ողջունելու այս ընդհանուր արժեքները, քանի որ մենք աշխատում ենք ընդլայնել ԱՄՆ-Արցախ մշակութային և տնտեսական կապերը և աջակցել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը»:

Սենատում Արցախի անկախության քննարկումն սկսվել էր սեպտեմբերի 29-ին. նստաշրջանի բացմանը սենատոր Քնեզեկին խոսել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին, խնդիրը հանգամանալից ներկայացրել էր Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը. «Մենք կցանկանայինք շնորհակալություն հայտնել սենատոր Քնեզեկին՝ Արցախին իր ժողովրդավարության ճանապարհին սատարելու և մեր հանրապետությունում բնակվողներին հուզող հարցերը բարձրացնելու համար»,- ասել է Ավետիսյանը:

«Մենք երախտապարտ ենք Միչիգանի ՀԱԿ-ին` Արցախի անվտանգությունը պաշտպանելու և Արցախի միջազգային ճանաչումը խթանելու գործում նրանց անխոնջ ջանքերի համար: Հուսով ենք, որ Միչիգանի՝ ԱՄՆ ութերորդ նահանգի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը օրինակ կլինի աշխարհի ժողովրդավարական հասարակությունների համար»:

Ավելի վաղ սենատոր Քնեզեկի և Ավետիսյանի հետ միասին ճեպազրույց էին տվել Միչիգանի Հայ ազգային օգնության միության, Համազգային հայ մշակութային և կրթական միության անդամները, Միչիգանի նահանգային Տան 40-րդ շրջանի թեկնածու Մարի Մանուկյանը, Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Կլինտ Կեստոն:

«Ես գալիս եմ մի համայնքից, որը երկար ժամանակ հետապնդվել է իր դավանանքի և էթնիկական պատկանելության համար, - ասել է Կեստոն:-Ես հասկանում եմ հայ համայնքի կարիքներն ու ձգտումները, և ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին`որպես ազատ ազգ նրա ինքնորոշման և ինքնապահպանության ճանապարհին»:

Պաշտոնյաները քննարկել են Արցախի պատմականորեն հայկական արմատները և վերհիշել սովետական բռնապետ Յոզեֆ Ստալինը 1921-ի որոշումը, որով Հարավային Կովկասի տարածաշրջանը Խորհրդային Ադրբեջանի վերահսկողության տակ է դրվել: Նշվել է, որ անկախություն փնտրող արցախցիների խաղաղ ջանքերը բախվել են ջարդերի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, Սումգայիթ և Կիրովաբադ քաղաքներում և շարունակվել վեցամյա պատերազմով, որն ավարտվել է 1994 թ. հրադադարի ռեժիմի պայմանավորությամբ.

«Արցախի հայությունը շարունակում է վճռական լինել ինքնորոշման իրավունքի իրացման և բռնությունից և բռնաճնշումներից զերծ ապրելու ջանքերում, և ճանաչելով Արցախի կառավարությունը՝ միջազգային հանրությունը կարող է օգնել դադարեցնել այս դարավոր հակամարտությունը»,- հենց սա է քվեարկությունը Միչիգան նահանգի Սենատի:

Նիստի ժամանակ նաև կոչ է արվել Միացյալ Նահանգների Նախագահին և Կոնգրեսին ճանաչել Արցախի ազատ և անկախ Հանրապետությունը և «ամրապնդել  նրա հետ տնտեսական և մշակութային համագործակցությունը»: Նշվել է, որ Միչիգանը շարունակում է աջակցել Արցախի ջանքերին «առկա տարածաշրջանային խնդիրների լուծմանը հասնելու և Հարավային Կովկասի ռազմավարական կարևոր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ»:

Այսպիսով, Միչիգանը միացել է Մասաչուսեթսին, Ռոդ Այլենդին, Մեյնին, Լուիզիանային, Կալիֆոռնիային, Ջիորջիային և Հավայան կղզիներին՝ Արցախի անկախությունը սատարող օրենսդրություն ընդունելով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2492 դիտում

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ