«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա». սպորտային հաղթանակի սպասումով

30/09/2020 schedule21:10

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կհանդիպի սերբական լեգենդար «Ցրվենա Զվեզդա» ակումբին:

Խաղից առաջ տեղի ունեցած իրադարձությունները, իհարկե, հայկական թիմի բարոյահոգեբանական վիճակի վրա դժվար թե դրական ազդեցություն թողած լինեն: Խաղը Երևանից Նիկոսիա տեղափոխելու ՈւԵՖԱ-ի որոշումը թեև ավելի բարդացնում է «Արարատ-Արմենիայի» խնդիրը, բայց, միանգամայն հասկանալի է՝ ելնելով նրանից, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանը ռմբակոծում էր Վարդենիս քաղաքը: Մյուս կողմից՝ հատկապես թիմի հայ ֆուտբոլիստների տրամադրվածությունը խաղին ավելի քան մարտական պետք է լինի, և նույն տրամադրությունն էլ պետք է հաղորդվի թիմին: Նման օրերին, երբ հայ ժողովուրդը ուշադրությամբ հետևում է և ամեն կերպ աջակցում է սահմանում կռվող զինվորներին, սպորտային հաղթանակներն էլ կարող են ավելի ոգևորիչ լինել:

Իսկ վաղվա խաղը կարող է պատմական լինել հայկական ֆուտբոլի համար: Երբեք հայկական թիմը եվրագավաթների խմբային փուլում չի եղել, ու «Արարատ-Արմենիան» հիանալի հնարավորություն ունի հայկական ակումբային ֆուտբոլի նոր պատմությունը կերտելու: Եթե չստացվի, իհարկե, ոչ ոք չի կարող քննադատել թիմին՝ հաշվի առնելով իրավիճակը և մրցակցի մակարդակը: Նախորդ տարի նույն «Արարատ-Արմենիան» սայթաքեց վճռորոշ պահին շատ ավելի ցածր մակարդակի թիմի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» հետ դիմակայությունում: «Ցրվենա Զվեզդան», իհարկե, «Դյուդելանժ» չէ, բայց անհաղթելի մրցակից էլ չէ:

Երկու թիմերն էլ արդեն ժամանել են Կիպրոս: «Արարատ-Արմենիայի» մամուլի քարտուղարությունից Հայկական ժամանակի լրագրողին հայտնեցին, որ թիմը ամբողջական՝ մարտական կազմով է մեկնել Կիպրոս, և ֆուտբոլիստների վիզաների հետ խնդիրներ չեն եղել: Վնասվածքներ ոնեցողներ և որակազրկված ֆուտբոլիստներ չկան, Դավիդ Կամպանյայի տրամադրության տակ է ամբողջ կազմը, և մարզիչը պետք է կարողանա ճիշտ մարտավարություն ընտրել կարևոր խաղի համար:

«Ցրվենա Զվեզդան» ունի որոշակի կորուստներ, մասնավորապես, թիմի հետ Նիկոսիա չի ժամանել վերջին տարիների լավագույն ռմբարկուներից մեկը՝ ժամանակին Թուրինի «Յուվենտուսում» հանդես եկած գանացի Ռիչմոնդ Բոակյեն: Բայց առանց նրա էլ սերբական թիմի կազմը բավականին ուժեղ է:

Դարպասում սերբական արմատներով կանադացի Միլան Բորյանն է, ով 2012թ.-ին պաշտպանում էր Կանադայի հավաքականի դարպասը Հայաստանի հավաքականի հետ ընկերական խաղում: Պաշտպանությունում առանձնանում է Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստ Միլան Ռոդիչը, ով հայտնի է Սանկտ-Պետերբուրգի «Զենիթում» ունեցած ելույթներով: Սերբիայի հավաքականում է խաղում նաև Մարկո Գոբելյիչը: Բայց պաշտպանության ամենահայտնի դեմքը, իհարկե, Ավստրալիայի հավաքականի խաղացող Միլոշ Դեգենեկն է, ով նույնպես սերբական արմատներ ունի: Դեգենեկը Ավստրալիայի հավաքականի կազմում մասնակցել է 2018թ.-ի աշխարհի առաջնությանը:

Միջին գիծը «Արարատ-Արմենիայի» մրցակիցն ամռանը ուժեղացրել է Սերբիայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդար Կատայով, ով վերադարձել է օվկիանոսի այն կողմից (MLS-ում հանդես էր գալիս «Չիկագո Ֆայր» և «Լոս Անջելես Գելեքսի» թիմերում): Կիսապաշտպանության կարևոր ֆուտբոլիստներից է նաև «Ռոստովի» նախկին ֆուտբոլիստ գաբոնցի Գուելյոր Կանգան:

Իսկ հարձակման գծում, անկասկած պետք է նշել իտալացի Դիեգո Ֆալչինելիին, ով «Ցրվենա Զվեզդայում» է վարձավճարով: Իտալիայում Ֆալչինելլին հայտնի է «Սասուոլոյում» և «Ֆիորենտինայում» ունեցած ելույթներով, իսկ վերջին մրցաշրջաններում հանդես էր գալիս «Բոլոնիայում»: Թիմի գլխավոր մարզիչն էլ սերբ լեգենդար ֆուտբոլիստ, իտալական «Ինտերի» նախկին կիսապաշտպան Դեյան Ստանկովիչն է:

Անկախ մրցակցի անունից՝ «Արարատ-Արմենիան» պետք է հոկտեմբերի 1-ին դաշտ դուրս գա միայն մեկ նպատակով՝ հաղթել ու անցնել հաջորդ փուլ: Հայկական թիմի ներուժը դա թույլ տալիս է: Մնացածը պարզ կլինի խաղադաշտում:

Տպել
1439 դիտում

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ