Երևան
12 °C
Հայաստանը պետք է վերջնական լուծում տա այս պատերազմին, եւ սա պետք է ավարտվի մեր հաղթանակով: ՀԺ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը:
- Պարո՛ն Միքայելյան, «Երկրապահ» կամավորականների միությունը որքանո՞վ է ներգրավված պրոցեսում: Կա՞ն արդեն խմբեր, որոնք մեկնել են Արցախ:
- Ես սեպտեմբերի 27-ի առավոտյան 07:45-ին իմացել եմ, որ պատերազմ է սկսվել եւ այդ ժամին համար մեկ հրաման եմ տվել մարզային կառույցների եւ տարածքային բաժանմունքների ղեկավարներին: Կազմ ու պատրաստ սպասում ենք հրահանգի: Իսկ թե ինչ ներգրավվածություն ունի «Երկրապահը», ասեմ. մենք դեռ 2 ամիս առաջ 5700 հոգանոց ցուցակ ենք տվել, որ ՊՆ-ն վերանայի, որից 3000-ը մինչեւ 55 տարեկան են եւ ներգրավված են բանակում: Երեկվա եւ այսօրվա դրությամբ մոտ 2 հազար հոգի ենք տվել էլի, սպաներ, մասնագետներ տարբեր կարգի: Նախօրեին էլ մեր հատուկ հետախուզական վաշտն է 98 հոգով գնացել սահման եւ Արցախի ՊԲ-ի տրամադրության տակ է: Մենք էլ բոլորս սպասում ենք, որ գնանք, չենք ուզում ինքնագլուխ քայլեր անել:
- Շատ քաղաքացիներ ցանկանում են կամավոր մեկնել Արցախ, սակայն գերատեսչություններից պատասխան են ստանում, որ այս պահին կարիք չկա: Ինչո՞վ է պայմանավորված այդ պատասխանը:
- Մեր ՊՆ-ն շատ գրագետ զորահավաք է անում: Սկզբնական շրջանում հավաքում են անձանց, որոնք մասնագետներ են, սպայական կազմին, այն անձանց, որոնք ծառայել են այն տարածքում, որտեղ մարտական գործողություններ են ընթանում: Իսկ այն, որ ասում են՝ կարիք չկա, դա նրանով է պայմանավորված, որ պատերազմ է ընթանում, փոխարինողներ են պետք գալու: Հո բոլորին չե՞ն տանելու մի տեղ: Գիտեք՝ մեր ազգի ոճն է, գնանք, շուտ հասնենք, բայց ավելի լավ է կազմակերպված հետեւենք հրահանգներին, քան թե «հասնենք Սասուն, մտնենք Վան...»:
- Այս պատերազմի ժամանակ եւս հայ ազգը միավորվեց եւ սկսեց օգնություն հավաքել՝ բանակ ուղարկելու համար: ԵԿՄ-ին դիմե՞լ են օգնություն ուղարկելու հարցով, եւ արդյո՞ք ՀՀ զինված ուժերը ունեն դրա կարիքը:
- Այդ հարցով դիմեք ՊՆ-ին: Ինչ վերաբերում է ազգի համախմբվածությանը, ասեմ՝ սա մեր ազգի պատերազմն է, համայն հայության պատերազմը: Մենք պիտի վերջնական լուծում տանք այս պատերազմին: Ինձ հարցնում են՝ Ապրիլյան պատերազմ, Տավուշյան պատերազմ, բայց ես ասում եմ՝ պատերազմը սկսվել է 1990-ական թվականներին եւ դեռ չի ավարտվել: Սա պիտի վերջնական պատերազմ լինի եւ ավարտվի մեր հաղթանակով:
- Կարո՞ղ ենք ասել, որ ներկա պատերազմը իր ծավալներով մի քանի անգամ ավելի մեծ է եւ համեմատելի 90-ականների հետ:
- Այսպիսի պատերազմ 1993 թվականի դեկտեմբերի 17-ին է եղել, նույն ծրագիրն է, նույն իրենց խնդիրներն են՝ կտրել Քելբաջարը եւ Լաչինը, Ղարաբաղը թողնել շրջափակման մեջ: Արդեն 4-րդ օրն է, որ մարտական գործողություններ են գնում, եւ նրանց դա չի հաջողվում, մեր բանակն իր առաջ դրված խնդիրը կատարում է:
- 3 մլն Հայաստանի դեմ շուրջ 10 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանն է, 80 մլն-ից ավելի բնակչություն ունեցող Թուրքիան՝ իրենց ժամանակակից սպառազինություններով: Հայկական բանակը այս պահին համարժեք պատասխան տալի՞ս է նրանց:
- Արցախյան պատերազմի ժամանակ՝ 90-ականներին, նույն ձեւ իրենք մարդկային թվաքանակով շատ էին, 3 մլն-ը պատերազմում էր 7 մլն-ի դեմ: Զինտեխնիկայով էլ իրենք շատ հզոր էին, բայց մեր ոգին հաղթեց: Այսօր էլ նրանց հնարավորություններն ավելի մեծ են, բայց այս 4 օրվա պատերազմը ցույց է տալիս, որ միայն զինտեխնիկայով եւ հնարավորություններով չի, ոգով եւ կազմակերպվածությամբ էլ է այս ամենը, ու մենք պիտի նաեւ դա հաշվի առնենք: Թուրքիան այսօր Ադրբեջանի միջոցով իր խնդիրներն է լուծում տարածաշրջանում, դրա համար էլ մենք պիտի մեր գործը անենք՝ մինչեւ միջազգային հանրության կարծիքը տեղ հասնի: Այս տարիների ընթացքում, եթե նայում ենք, Ադրբեջանը երբեք հաշվի չի առել միջազգային հանրության կարծիքը, իր գործն է արել: Մենք էլ պետք է մեր գործն անենք:
- Միջազգային հանրության արձագանքը հիմնականում նույնն է. երկու կողմին կոչ են անում դադարեցնել մարտերը: Հայաստանը որեւէ մեկին, անգամ ՀԱՊԿ-ին օգնության չի դիմել: Այս պահին դրա կարիքը չե՞ք տեսնում եւ կխնդրեի նշեք, թե ո՞րն է մեր հիմնական նպատակը:
- Մեր հիմնական նպատակը հաղթելն է: Այսօր եթե մենք սպասենք՝ 1915 թվականի պես ցեղասպանություն կլինի: Պետք է ազգովի կանգնենք, հաղթենք վերջնականապես: Մենք հաշվի առնում ենք միջազգային հանրության կարծիքը: Այնտեղից նոտա են հղում, թե նստեք բանակցության սեղանի շուրջ, բայց պատերազմ է գնում, մենք այսօր ավելի ճիշտ է՝ պատերազմով զբաղվենք: Ապրիլյան պատերազմն էլ կարողացանք կանգնեցնել, բայց տեսաք, որ 800 հեկտար հող կորցրինք:
- Այս պահին հանրությունն ինչպե՞ս կարող է օգնել բանակին:
- Ոգով, պատրաստակամությամբ, թող ինքնագլուխ բաներ չանեն, չընկճվեն, չհուսահատվեն: Դիրքային զիջումների վերաբերյալ թող պանիկա չընկնի ժողովրդի մեջ: Պատերազմի ժամանակ դիրքային զիջումներ լինում են: Կարող է մի օր այսպես լինել, հաջորդ օրը՝ այլ ձեւ: Ժամանակին մենք Մարտակերտն ենք կորցրել, բայց հետո հետ ենք վերցրել:
Ես ուզում եմ ցավակցել զոհված զինծառայողների ընտանիքներին, հարազատներին, մեր սուրբ մայրերին: Փառք ու պատիվ այն տղաներին, որոնք նահատակվեցին հանուն հայրենիքի: Ես ասել եմ, նորից եմ ուզում կրկնել՝ սա 90-ականների շարունակությունն է: Մեզ պարտադրել են այս պատերազմը, եւ այս պարտադրված պատերազմում էլ մենք հաղթելու ենք, ինչպես հաղթեցինք 90-ականներին:
- Ասում ենք, որ սա վերջին կռիվն է, բայց հանրությանը հետաքրքրում է՝ ինչքա՞ն կտեւի այն:
- Մենք չպետք է մտածենք՝ երկար կտեւի, թե կարճ: Մենք ամեն օր պիտի կռվենք, ամեն օր էլ պատրաստ լինենք հաջորդ օրվան, իսկ թե ինչքան կտեւի, չեմ ուզում ես ասել: Եթե իրենք ուզում են գրավել այս տարածքները, եթե խոսում են Երեւանից, ապա մենք պիտի կռվենք հաջորդ օրն ավելի պատրաստ լինելով:
- Նախկին իշխանության մի շարք ներկայացուցիչներ, որոնք հետախուզման մեջ են գտնվում, դիմել են ՀՀ դատախազությանը, որ վերադառնան Հայաստան եւ մեկնեն Արցախ, Ռոբերտ Քոչարյանը եւս գնացել է Արցախ: Այս պահին նրանց օգնության կարիքը տեսնո՞ւմ եք բանակին:
- Եթե չխանգարեն... Պատերազմում, բնական է, բոլորս էլ հաղթանակ ենք ուզում, բայց քաղաքական առումով ես չեմ պատկերացնում, որ կարող է չխանգարեն: Բոլորս էլ հայ ենք, բոլորս էլ հաղթանակ ենք ուզում, բայց ի՞նչ հոգեբանությամբ են մարդիկ գնացել: Եթե քաղաքական դիվիդենտ հավաքելու կամ այլ հարցով են գնացել, դա վատ է: Տեսեք բանակն ինչ վիճակի մեջ էր եւ հիմա ինչ վիճակում է: Եթե 10-20 տարի այդ մարդիկ նորմալ բանակով զբաղվեին, այդ միջոցները դնեին բանակի վրա, այսօր Ադրբեջանը չէր հարձակվի: Իսկ Ադրբեջանը 10 տարի ամեն ինչ գնում է:
Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հոկտեմբերի 1-ի համարում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով, ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT