«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը տեղի կունենա Կիպրոսում

Այն բանից հետո, երբ Հայաստանում ռազմական դրություն հայտարարվեց, խոսակցությունները շատ էին, որ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) հանդիպման վայրը կարող է փոխվել։

Նախօրեին սերբական ակումբի նախագահ Զվեզդան Տերզիչը հայտարարել էր, որ ինքն ու ակումբը չեն ցանկանում, որպեսզի հանդիպման վայրը Երևանից տեղափոխվի մեկ այլ վայր, որովհետև «ակումբը չի ուզում օգուտ քաղել ստեղծված իրավիճակից, վիճակահանությունն այդպես է որոշել և պետք է կարողանալ հաղթահարել մրցակցի արգելքը՝ անկախ հանդիպման վայրից»։

Այսօր ՈւԵՖԱ-ն որոշում էր կայացրել ոչինչ չփոխել և այդ մասին հայտնել էր երկու ակումբներին: «Արարատ-Արմենիան» պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ ֆեյսբուքյան իր էջում, իսկ «Ցրվենա Զվեզդայի» պաշտոնական կայքը նշեց, որ խաղը կայանալու է Երևանում: Սակայն օրվա ընթացքում, ինչպես «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց «Արարատ-Արմենիայի» մամուլի քարտուղար Դիանա Ղազարյանը, որոշ փոփոխություններ եղան, և ՈւԵՖԱ-ն նորից հարցը դրեց քննարկման: Ամենայն հավանականությամբ, որոշիչ է եղել սերբական կողմի դիրքորոշումը, որը վերջին պահին փոխվել է:

Ի վերջո Եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցը որոշում է կայացրել տեղափոխել հանդիպման վայրը, հայտնում է «Ցրվենա Զվեզդայի» պաշտոնական կայքը: Ընտրվել է հանդիպումը չեզոք դաշտում անցկացնելու տարբերակը: Ավելի վաղ քննարկվող երկու տարբերակներից (Նիկոսիա, Թբիլիսի) ընտրվել է Կիպրոսի մայրաքաղաքը:

Այսպիսով, «Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 1-ին, Նիկոսիայի GSP մարզադաշտում («Օմոնիա» ակումբի մարզադաշտը) և սկսվելու է Երևանի ժամանակով 21։00-ին։

Տպել
1423 դիտում

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին