Երևան
12 °C
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է քաղաքացիական չորս զոհերի անունները. նրանց թվում են 9-ամյա աղջիկ, 24-ամյա տղա, 79-ամյա եւ 59-ամյա կանայք:
ԱՀ ՄԻՊ պաշտոնական էջը հաղորդագրություն է տարածել փաստահավաք գործունեության վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանը ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորելու դեպքերի վերաբերյալ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մեկնարկած փաստահավաք առաքելության ընթացքում պարզվել են չորս քաղաքացիական անձանց անուններ, որոնք զոհվել են ադրբեջանական հրետակոծությունների ու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով քաղաքացիական բնակավայրերում:
Ցանկը ներկայացվում է ստորև.
1. Վիկտորիա Գևորգյան, Մարտունի քաղաք, ծնվել է 2011թ., սպանվել է հրետակոծության հետևանքով իրենց տան բակում: Միաժամանակ վիրավորումներ են ստացել նաև Վ. Գևորգյանի մայրն ու եղբայրը:
2. Էլլադա Բալայան, Մարտունի քաղաք, ծնվել է 1961թ., սպանվել է հրետակոծության հետևանքով իր տան բակում:
3. Լեսմոնիա Ստեփանյան, Հադրութ քաղաք, ծնվել է 1941թ., սպանվել է անօդաչու թռչող սարքի հարվածից իր բնակարանում: Լ. Ստեփանյանը 1992թ. կրկին իր տան բակում ականի պայթյունից կորցրել էր ձեռքը, այնուհետև պատերազմում զոհվել է նրա որդին:
4. Էրիկ Գրիգորյան, Ստեփանակերտ քաղաք, ծնվել է 1996թ., սպանվել է հրետակոծության հետևանքով Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղի մոտակայքում:
Պաշտպանը շարունակում է փաստահավաք առաքելությունը, որի շրջանակներում արձանագրվել է ավելի քան 30 քաղաքացիական անձի վիրավորում, 4 զոհ և մեծածավալ գույքային ու ենթակառուցվածքային վնասներ»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Սկսվել են ռազմական թեժ գործողություններ՝ կենդանի ուժի, հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերի եւ այլ ստորաբաժանումների կիրառմամբ: Այսօր արդեն Ադրբեջանը կրակ է վարել նաեւ Վարդենիսի ուղղությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT