Երևան
12 °C
Տավուշյան մարտերի համեմատ այս պահին հայկական կողմը տեղեկատվական դաշտում շատ ավելի ակտիվ է: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ինչպես սովորաբար, այս դեպքում եւս Արցախի սահմանին սադրանքներ հրահրելուն զուգահեռ, Ադրբեջանը նաեւ տեղեկատվական պատերազմ է վարում: Երեկ նրանք կոտրել էին մի շարք լրատվական կայքեր, որոնք, սակայն, կարճ ժամանակ անց վերականգնվեցին:
ՀԺ-ն Սամվել Մարտիրոսյանի հետ զրուցել է տեղեկատվական պատերազմի ներկա վիճակի մասին:
- Պարո՛ն Մարտիրոսյան, այս պահին իրական պատերազմին զուգահեռ, ի՞նչ իրավիճակ է տեղեկատվական պատերազմում:
- Գլոբալ առումով բեկումնային բաներ չկան ոչ մի կողմի մոտ: Տավուշյան դեպքերը, կարելի է ասել, փորձ եղավ. Ադրբեջանը կիրառեց ինչ հնարավոր մեթոդ ուներ, ու հիմա փաստացի լուրջ ազդեցություն չեն կարողանում ունենալ: Իհարկե, կայքերի վրա լուրջ հարձակումներ իրականացրեցին, եւ շատերը երեկ ազդվեցին, որ ադրբեջանցիների կողմից միանգամից մեծ քանակի կայքեր կոտրվեցին, նաեւ՝ լրատվականներ, սակայն իրականում տեխնիկական տեսանկյունից դա մի հարձակում էր: Կոտրել էին մեկ հաշիվ, որի միջոցով էլ մնացած կայքերը կարողացել էին կոտրել:
Այս պահին ավելի շատ հակամարտությունը գնում է երրորդ կողմի վրա, այսինքն՝ ցույց տալ, թե ով է մեղավորը: Այստեղ հետաքրքիր զարգացումներ կան. դրսից լուրջ ներգրավվածություն կա: «Թվիթերում» մի կողմից կարելի է տեսնել, որ պակիստանցիների ու թուրքերի մեծ բանակներ աջակցում են Ադրբեջանին, մյուս կողմից կարելի է տեսնել, որ հնդիկները, հույները, եզդիները լրջորեն աջակցում են հայերին:
«Թվիթերում» քանակով ադրբեջանցիները շատ են, սա պետք է հաշվի առնել: Նրանք տարիներով են ձեւավորել այս համակարգը: Տավուշի դեպքերի ժամանակ էլ հետազոտություն էր արվել եւ նշվել, որ Ալիեւը ունի ֆեյքաբուծարան, որն օգտագործում է:
- Միջազգային մամուլն ինչպե՞ս է ներկայացնում իրավիճակը:
- Այս անգամ, ի տարբերություն տավուշյանի, ակնհայտորեն հայկական կողմը սկսեց մեծ քանակի լուսանկարներ եւ տեսանյութեր տրամադրել միջազգային մամուլին, ինչը կարեւոր է: Տավուշյանի ժամանակ շուրջ մեկուկես օր միջազգային ամբողջ լրահոսը միայն ադրբեջանական կողմի տրամադրած նյութերն էր: Հիմա այդպես չէ, այնպես որ կարող ենք ֆիքսել, որ այդ դասը հաշվի է առնվել: Միջազգային մամուլը գլոբալ առումով դեռ նոր է փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում: Կորոնավիրուսը լրջորեն ազդում է, քանի որ տեղում լրագրողներ չկան, եւ իրենք նստած հիմնվում են երկու կողմից տարածվող լուրերի վրա: Շատ լրագրողներ մտնում են «Թվիթեր», որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում: Լուրեր ունեմ, որ դրսից լրագրողներ են սկսել ժամանել Հայաստան:
- Հայկական հաքերային խմբերն ինչ-որ գործողություններ իրականացրե՞լ են:
- Շատ չմանրամասնելով՝ մի օրինակ բերեմ. այնտեղի մի քանի լրատվականներում հայաստանյան հաքերները կարողացել են ապատեղեկատվություն տարածել, չեմ ասի՝ ինչ, ինչպես եւ այլն, բայց ուզում եմ ասել, որ լինում են դեպքեր, երբ հաքերային գործողությունները չեն երեւում, բայց դրանց ազդեցությունը կարող է լինել շատ ավելի մեծ:
- Եթե համեմատենք տավուշյան մարտերի ժամանակ մղվող տեղեկատվական պատերազմի հետ, ի՞նչ տարբերություններ կան:
- Կարծում եմ՝ հիմա մեզ մոտ իրավիճակն ավելի լավ է մի քանի պատճառով: Սա ինչ-որ առումով նման էր Ապրիլյանին, երբ ադրբեջանական կողմը փաստացի իրենց սոցցանցերը փակեցին: Լրատվությունն էլ է քիչ, եթե նկատել եք, նրանց մոտ անընդհատ ինչ-որ հայտարարություններ են արվում՝ այս գրավեցինք, այն գրավեցինք, հասանք Բեռլին, Ռայխստագը մերն է, բայց գրեթե ոչ մի փաստ չկա: Ադրբեջանական ինչ-որ հատված հիմա տեղափոխվում է հայաստանյան լրատվական դաշտ, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվում: Երբ դու ամեն ինչ քո երկրում փակում ես, մարդիկ սկսում են այլընտրանքային աղբյուրներ փնտրել, ու դա այս պահին մեր օգտին է աշխատում: Չնայած սա կարող է երկար չտեւել:
Գլոբալ առումով հետաքրքիր պրոցեսներ են գնում: Թուրքիայի ներգրավվումը բերում է բավականին լուրջ իզոլացիայի: Թուրքիան արդեն հասցրել է բոլորին զզվեցնել, ու եթե նկատել եք, Սաուդյան Արաբիան մի քանի ժամ առաջ էմբարգո մտցրեց նրանց դեմ:
- Ռուսական հարթակներում իրավիճակն ինչպե՞ս է ներկայացվում:
- Ըստ էության՝ ռուսական մամուլն էլ լավ չի հասկանում իրավիճակը, քանի որ տեղում լրագրող չունեն: Ուղղակի 2 կողմի ասածները դնում են: Բայց մի հետաքրքիր բան կա. արդեն քանի օր է, հատկապես «Տելեգրամում», ռուս փորձագետները անընդհատ աղաղակում են Սիրիայից, Լիբիայից թուրքական գրոհայինների ներմուծման մասին: Շատ ակնհայտ հող են պատրաստում ինչ-որ լուրջ հնարավոր գործողությունների համար, քանի որ ակնհայտ երեւում է, որ ռուսներին շատ է նյարդայնացնում այն հանգամանքը, որ Թուրքիան եկել մտել է արդեն ռուսական սահմանին մոտ: Եթե «Տելեգրամ» ալիքները նայեք, որոնք ռազմական բնույթի են, հիմա հիմնականում հայկական կողմի կարծիքն են տալիս:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը հայտնեց շփման գծի ամբողջ երկայնքով Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին:
Երեկ Արցախում եւ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT