Հունաստանը կարող է Թուրքիայի ապօրինի գործողությունների հարցով դիմել Հաագայի միջազգային դատարան

Հունաստանը կարող է դիմել Հաագայի միջազգային դատարան Թուրքիայի հետ ջրային տարածքների և բացառիկ տնտեսական գոտու բաժանման հարցում տարաձայնությունների պատճառով: 

Հիշեցնենք, որ դեռեւս հունիսին Հունաստանը Իտալիայի եւ Եգիպտոսի հետ ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ համաձայանգիր էր կնքել: Ի պատասխան՝ Անկարան հայտարարել էր, որ չի ճանաչում հույն-եգիպտական համաձայնագիրը եւ իր Oruc Reis անվանումով նավը՝ մի խումբ ռազմանավերի ուղեկցությամբ, իբր սեյսմիկ անվտանգության հետախուզման նպատակով ուղարկել էր Կաստելորիզո կղզու հունական հատված: Իր հերթին, Հունաստանը նախնական պատրաստվածության է բերել իր զինված ուժերը եւ հայտարարել, որ պաշտպանելու է իր ինքնիշխան իրավունքները: Սեպտեմբերի 13-ին Oruc Reis- ը վերադարձավ թուրքական Անթալիա նավահանգիստ՝ «պլանային տեխնիկական զննման նպատակով», սակայն Թուրքիան պնդում է, որ Միջերկրական ծովում իր ձեռնարկած սեյսմիկ հետազոտությունները կշարունակվեն: Իրականում, սակայն, թուրքական պնդումները, թե հետազոտություններ են կատարվում, ըստ հունական կողմի, խաբեություն է: Իրականում Արեւելյան Միջերկրականում Թուրքիայի կողմից իրականացվող նավթագազային ապօրինի հորատումներ են տեղի ունենում:

Այսօր Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճում հայտարարել է, որ կարող է դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան այն դեպքում, եթե Թուրքիայի հետ առկա կոնֆլիկտը հնարավոր չլինի լուծել բանակցությունների միջոցով:

«Թուրքիայի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը եւ կայունությանը», - ասել է նա եւ հավելել. «Եկեք խոսենք: Եկեք ընդհանուր առմամբ ընդունելի լուծումներ փնտրենք: Եկեք հնարավորություն տանք աշխատել դիվանագիտությանը, բայց եթե, ի վերջո, մենք չկարողանանք համաձայնության գալ, ապա մենք ստիպված կլինենք հույս կապել Հաագայի միջազգային դատարանի որոշման հետ»:

Միաժամանակ, վարչապետն ընդգծել է, որ հակամարտության անընդհատ սրացումը չի կարող շարունակվել: «Ես հրաժարվում եմ հավատալ, որ հարեւանների միջեւ գործընկերությունն անհնար է», - հավելել է նա ՝ վկայակոչելով Իսրայելի եւ ԱՄԷ-ի հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը՝ որպես օրինակ:

Այսպիսով, ամիսներ շարունակ թուրք-հունական հարաբերությունների ճգնաժամը չի կարգավորվում։ Հունաստանի մի շարք քաղաքական գործիչներ շարունակում են կոշտ հայտարարություններ անել՝ ի պատասխան Միջերկրական ծովում Թուրքիայի սադրանքների։

Ավելի վաղ Հունաստանը խնդրել էր հրավիրել ԵՄ Արտաքին գործերի խորհրդի արտակարգ նիստ, իսկ Բրյուսելը պատժամիջոցներ էր կիրառել թուրքական էներգետիկ ընկերությունների 2 ղեկավարների նկատմամբ: Անկարան հայտարարել էր, թե սկսելու է արտոնագրեր տրամադրել Հունաստանի տնտեսական գոտու մաս կազմող Միջերկրական ծովի տարածքների հետազոտման եւ զարգացման համար:

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ նավը կշարունակի գործել Միջերկրական ծովում եւ Անկարան կսկսի լիցենզիաներ տրամադրել ջրային տարածքում, որը համարում է իր տնտեսական գոտին:

«Մենք փոխզիջման չենք գնալու», -Reuters–ի փոխանցմամբ, ասել էր Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Որպես հաստատում, Անկարան հրապարակել է տեսանյութեր, որոնք ցույց են տալիս գործողությանը մասնակցող հետազոտական նավը, մարտական ինքնաթիռները և Թուրքիայի նավերը:

Միևնույն ժամանակ, Եվրամիությունն ինքը արգելել է մուտք գործել ծովի հիշյալ տարածք եւ սառեցրել է թուրքական էներգետիկ ընկերությունների 2 ղեկավարների ակտիվները: Եվրահանձնաժողովի խոսնակ Պիտեր Ստանոնը վերջին զարգացումները ծայրաստիճան մտահոգիչ է համարել:

Հունաստանի ազգայնական կուսակցության նախագահ Կիրիակոս Վելոպուլոսը, ըստ թուրքական լրատվամիջոցների, թուրքական աշխատանքների կապակցությամբ սկանդալային հայտարարություն է արել։ 

Տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերում, խոսելով թուրք-հունական հարաբերությունների վերջին զարգացումներից՝ նա նշել է, որ անիմաստ է ակնկալել, թե Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ եւ ժամանակն է, որ հունաստանն ինքնուրույն գործի:

Լրագրողի այն հարցին, թե ինչ կլինի, եթե  Հունաստանը խորտակի հունական ջրեր ներխուժած թուրքական  նավը,  կուսակցության նախագահն ասել է, որ հունական նավատորմը բավականաչափ ներուժ ուներ դա անելու համար։ 

«Պիտի ոչնչացնեինք թուրքերի նավատորմը։ Եթե մենք առաջինը հարվածեինք, նրանք այլեւս չէին կարողանա դուրս գալ Դարդանելից։ Գողերը մեր տուն են ներխուժել, իսկ մենք ոչինչ չենք անում, միայն նայում ենք։ Մենք կարող էինք 5-6 թուրքական նավ ոչնչացնել, եւ թուրքերը այլեւս Էգեյան ծովում չէին հայտնվի»։

 Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, թե Հունաստանը դեռ  հույս ունի, որ Թուրքիան կհրաժարվի Արեւելյան Միջերկրական ծովում անօրինական գործողություններից եւ սադրանքներից ու առաջնահերթությունը կտա երկխոսությանը: Դենդիասի հայտարարությունը տարածել է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Մենք մտքերի մանրակրկիտ փոխանակություն ունեցանք Արեւելյան Միջերկրականի շուրջ իրադրության եւ Թուրքիայի գործողությունների վերջին զարգացումների վերաբերյալ: Հունաստանը շարունակելու է հավատարիմ մնալ արդար երկխոսությանը ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, առանց շանտաժի եւ սպառնալիքների», -հայտարարել է Դենդիասը: Նրա խոսքով, նա ԱՄԷ արտգործնախարարության ղեկավարի հետ հանդիպմանը «հույս է հայտնել, որ Թուրքիան հետեւողականորեն եւ շարունակաբար հավատարիմ կմնա այս տրամաբանությանը ՝ հրաժարվելով անօրինական գործողություններից ու սադրանքներից»:

«Միջազգային իրավունքի, ծովի մասին միջազգային իրավունքի եւ բարիդրացիական հարաբերությունների հարգանքը պարտավորություն է, այլ ոչ թե ընտրություն: Դա մեր տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդման միակ միջոցն է: Եվ մենք լիովին կիսում ենք այդ հայեցակարգը», - ասել է հույն նախարարը:

Թուրքիայի հետ սրված հարաբերությունների ֆոնին Հունաստանի զինված ուժերը վերջին ամիսներին տարատեսակ օդային վարժանքներ  են իրականացրել Կիպրոսի, Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: ԱՄԷ-ից ռազմական ինքնաթիռները օգոստոսի վերջին թռիչք են կատարել դեպի Սուդեի ռազմակայան ՝ Հունաստանի հետ համատեղ օդաչուների պատրաստման համար:

Հետաքրքրական է, որ քննարկումների ու խորհրդակցությունների նպատակով Միջերկրածովյան տարածաշրջանի 6 երկրների կողմից ստեղծվել էր Արեւելյան Միջերկրածովյան գազային ֆորում։ 

Կահիրեում տեղի ունեցած տեսակոնֆերանսի ընթացքում ֆորումի մասնակից երկրները՝ Եգիպտոսը, Հունաստանը, Կիպրոսը, Հորդանանը, Իտալիան եւ Իսրայելը համապատասխան արձանագրություն են ստորագրել ֆորումին պաշտոնական կարգավիճակ տալու վերաբերյալ: 

Հատկանշական է, որ այս ձևաչափում բացառվել է Արեւելյան Միջերկրականում ափ ունեցող Թուրքիայի մասնակցությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2899 դիտում

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է