Երևան
12 °C
Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի (ՍԾՏՀ ԱԳՆԽ) ոչ պաշտոնական առցանց հանդիպմանը, որը կրում էր «Համագործակցության ամրապնդում COVID-19 համավարակից անդին՝ գործողությունների նորարարական գերակայությունների հստակեցում, որոնց հարկավոր է անդրադառնալ ՍԾՏՀԿ շրջանակներում» խորագիրը։
Հանդիպմանը, որը նախագահում էր ռումինական կողմը, մասնակցել և ելույթով հանդես է են եկել ՍԾՏՀԿ անդամ երկրներից Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Մոլդովայի ԱԳ նախարարները, Ալբանիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Վրաստանի, Սերբիայի, Ուկրաինայի փոխնախարարները, ինչպես նաև հրավիրյալ հյուրի կարգավիճակով Եվրոպական Հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեինը։
Բացման խոսքով հանդես է եկել ՍԾՏՀԿ-ում նախագահող երկրի՝ Ռումինայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն, որից հետո՝ Կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիսթիդեսը:
Նախարար Մնացականյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Ռումինիայի իր գործընկերոջն արդյունավետ նախագահության և ՍԾՏՀԿ տարածաշրջանային համագործակցության բարձր մակարդակի համաժողովի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև օրակարգային հարցերի առաջմղման շուրջ գործադրած ջանքերի համար։
ԱԳ նախարար Մնացականյանն իր ելույթում անդրադարձել է նոր տիպի կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած աննախադեպ մարտահրավերներին նշելով, որ երկրները ոչ միայն պետք է միավորեն ուժերը՝ կանխարգելելու, կանխելու և հակազդելու դրա տարածումն ու հետևանքները, այլև քայլեր ձեռնարկեն ՍԾՏՀԿ շրջանակներում կենսունակ և հեռանկարային համագործակցություն ստեղծելու ուղղությամբ:
ԱԳ նախարարը նշել է նաև, որ, հաշվի առնելով տարածաշրջանային նոր տնտեսական միտումները և հետպանդեմիկ շրջանում համաշխարհային տնտեսական վերափոխումները, անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նաև ՍԾՏՀԿ 2012-ի տնտեսական օրակարգը, այն՝ նոր միտումներին և ավելի լայն համաշխարհային տնտեսական օրակարգին, ներառյալ՝ կայուն զարգացման նպատակներին համահունչ դարձնելու և, ի վերջո, ավելի ուժեղ և դինամիկ ինստիտուտի վերափոխելու համար: Նախարարի խոսքով՝ ՍԾՏՀԿ հետագա ամրապնդումը կարող է իրականացվել միայն համապարփակ և շարունակական բարեփոխումների գործընթացով, անդամ պետությունների հիմնավոր քաղաքական կամքի դրսևորմամբ:
Նախարարն իր ելույթի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծել է նաև, որ ՍԾՏՀԿ-ն հիմնադրվել և նախագծվել է որպես տարածաշրջանային տնտեսական համագործակցության և գործընկերության ֆորում և երկկողմ տարաձայնությունները գերքաղաքականացնելու և հակամարտությունների շուրջ կողմնակալ մոտեցումները Կազմակերպության օրակարգ մտցնելու փորձերը հակասում են Կազմակերպության Կանոնադրությանը, սկզբունքներին և չեն ծառայելու դրա նպատակին:
«Խորապես ցավում ենք, որ Ադրբեջանը պարբերաբար փորձում է չարաշահել բազմակողմ համագործակցության թեմատիկ հարթակները, այդ թվում՝ ՍԾՏՀԿ-ն: Առանձնապես ցավալի է, որ վերջերս Ադրբեջանը միջազգային մշտական քարտուղարությանը փոխանցել է Կազմակերպության մեկ այլ անդամի՝ մեր հասցեին ուղղված անհիմն և ոչ փաստարկված մեղադրանքներ պարունակող գրություն: Մենք խստորեն դատապարտում ենք նման փորձերն ու գործելաոճը, որոնք միանգամայն անընդունելի են: Դա անարգանք է Կազմակերպության և վերջինիս անդամության սկզբունքների նկատմամբ:
Մինչ աշխարհի շատ ժողովուրդներ պայքարում էին համավարակի դեմ, հուլիսին Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի դեմ՝ ակնհայտորեն ի ցույց դնելով, թե ինչու տվյալ անդամ պետությունը նախընտրեց ոչ միայն խոսքով, այլև գործողություններով չաջակցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ COVID-19-ի բռնկմամբ պայմանավորված համաշխարհային զինադադարի հաստատման կոչին: Ավելին, նույն անդամ պետությունը հրապարակավ սպառնացել է հրթիռային հարվածներ հասցնել Հայաստանի ատոմակայանին: Այս անխոհեմ և անպատասխանատու գործելաոճը բացարձակապես անհամատեղելի է միջազգային իրավունքի և քաղաքակիրթ մարդկության հիմնական արժեքներին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT