«Ավելի լավ է ունենալ ռազմավարություն, որը թեկուզ քննադատվի, քան կուրորեն գնալ չհասկանալով, թե ինչպիսի երկիր ենք ուզում»

Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարությունը հիմնված է այսօր առկա տվյալների եւ վերլուծության վրա։ Դրա շուրջ աշխատանքները սկսվել են 2019-ից։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Սեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի վերափոխման մինչեւ 2050թ. ռազմավարությունը։ Նա ընդգծեց, որ ռազմավարության թիրախային ցուցանիշներն են՝ ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն-ի, ստեղծել 1.5 մլն նոր աշխատատեղ, հաղթահարել աղքատությունն աշխատանքով: Ռազմավարությամբ նախատեսված է քսանապատկել Հայաստանի ՀՆԱ-ն եւ յոթնապատկել միջին աշխատավարձը:

Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է Բաբկեն Թունյանի հետ։

- Պարոն Թունյան, ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարության մասին, որքանո՞վ են այնտեղ նախանշված նպատակներն իրատեսական։

- Իմ կարծիքը սուբյեկտիվ կլինի, քանի որ ես, ինչպես նաեւ ԱԺ մի շարք պատգամավորներ ռազմավարության մշակման աշխատանքներին մասնակցել ենք։ Ես բազում անգամներ քննարկումներ եմ ունեցել ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հեռավար տարբերակով։ Այդ ռազմավարության վրա աշխատանքը սկսվել է դեռ նախորդ տարվա սկզբից։ Եթե տպավորություն է ստեղծվել, որ սա հենց այնպես 2 շաբաթում արված աշխատանք է եւ ինչպես որոշ մարդիկ են ներկայացնում՝ շարադրություն է, ուզում եմ ասել, որ սրա հետեում բավականին մեծ աշխատանք կա, վարչապետի ներկայացրածը այս ամեն ինչի շապիկն էր։

Որքանով են իրատեսական. եթե թիրախային ցուցանիշը նկատի ունեք այստեղ խնդիրը իրատեսականությունն ու ճշգրտությունն ապահովելը չէ։ Կոնկրետ օրինակ՝ ՀՆԱ-ի քսանապատկումը, 5 մլն բնակչության հասնելը, դրանք նպատակներ են։ Սա նշանակում է, որ այսօր մեր կատարվելիք քայլերը պետք է նախագծված լինեն այնպես, որ ուղղված լինեն այդ նպատակներին հասնելուն։

- Ներկա իրավիճակում, երբ դեռ ճգնաժամով պայմանավորված հստակեցված չեն առաջիկա տարիների տնտեսության վերականգնման քայլերը, ինչո՞ւ է իշխանությունը 30 տարվա պլաններ մշակել։

- Շատ նորմալ է, որ ցանկացած պետություն պետք է ունենա, թե՛ երկարաժամկետ եւ միջնաժամկետ, թե՛ կարճաժամկետ ծրագրեր։ Ճգնաժամը կարճատեւ շոկ է, որն անցնելու է, բայց մենք պիտի հասկանանք, թե օրինակ՝ 20, 30, 50 տարի հետո ինչպիսի երկիր ենք ուզում ունենալ։ Մենք ուզում ենք ունենալ գյուղատնտեսությա՞ն վրա հիմնված երկիր, թե՞ բարձր տեխնոլոգիաների, բա՞ց տնտեսություն ենք լինելու, թե՞ փակ։ Այս բոլոր հարցերի պատասխանները պետք է տրվեն։

-  Ովքե՞ր են ռազմավարությունում դրված թվերի իրագործման պատասխանատուները եւ ի վերջո, եթե օրինակ 10 կամ 15 տարի հետո այլ իշխանություն լինի արդյո՞ք նրանք եւս կգնան այս ռազմավարության իրագործմանը։

- Թե ովքեր են լինելու այս դեպքում էական չէ։ Կարեւորն այն է, որ նպատակները բոլորի համար ընդունելի են։ Օրինակ՝ 5 մլն բնակչություն ունենալու նպատակը կամ սպորտում հաջողության հասնելու նպատակը կարծում եմ շատ քիչ ուժեր կլինեն, որ չեն կիսի։ Ճանապարհները, թե ինչպես դրան պետք է հասնել՝ կարող են տարբեր լինել։ Մինչեւ 2050 թվականը բազում իշխանություններ են փոխվելու ու բնականաբար ամեն մեկն ունենալու է նպատակներին հասնելու իր ճանապարհը։ Մեր դեպքում այս պահին որոշումներ կայացնելիս այս ռազմավարությունը լինելու է հուշաթերթիկի պես մի բան։ 

Այստեղ ռազմավարական նպատակներ են, որոնք շատ ընդհանուր են, դրանք իրենց հերթին բաժանվում են մեգանպատակների, ոլորտային եւ միջնաժամկետ ծրագրերի։ Մենք ամեն տարի խոսում ենք պետական բյուջեի մասին, որն իրականում միջնաժամկետ ծրագրի մի մասն է, իսկ միջնաժամկետ ծրագիրը պետք է լինի ռազմավարական ծրագրի մի մասը։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, օրինակ՝ երեխա ունեմ եւ պլանավորում եմ, որ երեխան լավ կրթություն ստանա, ընդունվի բուհ ու դառնա լավ մասնագետ։ Նա սկզբից պետք է գնա դպրոց, հետո բուհ, հետո պրակտիկա անցնի։ Ու մենք պլանավորում ենք, որ այսքան գումար ծախսելու ենք դպրոցի վրա, այսքան գումար համալսարանի եւ այլն։ Դրանք մեր բյուջեներն են։ Ամեն տարվա բյուջեն պետք է այդ երկարաժամկետ ճանապարհի քայլը լինի եւ դրանից շեղվի։ Առանց երկարաժամկետ նպատակների կստացվի, որ մենք ընդամենն ապրում ենք այսօրվա օրով։

- Ի՞նչ հաշվարկներ են դրված ռազմավարության եւ նպատակների հիմքում։

- Ռազմավարությունը մեռած փաստաթուղթ չէ, այն հիմնված է այսօր առկա տվյալների եւ վերլուծության վրա։ Ու քանի որ տնտեսությունն աճում է, կյանքը փոփոխվում է, ըստ այդմ ռազմավարությունը միշտ պետք է շտկվի։ Մենք պետք է հասկանանք՝ ինչը կարիք կա փոխելու, ինչը կարիք կա բարելավելու, որ ցուցանիշը պետք է ճշգրտել։ Այսօր ինչ ցուցանիշ դրված է՝ օդից վերցված չեն, դրանց ամեն մեկի հետեւում կան խորը հաշվարկներ։ Առանձին գերատեսչություններ իրենց վերաբերող ուղղություններով կոնկրետ աշխատանք են տարել, օրինակ՝ էկոնոմիկայի նախարարությունը արտահանման, տնտեսության կառուցվածքի շուրջ է աշխատանք տարել։ Այս ռազմավարության մշակման աշխատանքներին ներգրավված են եղել ոչ միայն Կառավարության կամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, այլ նաեւ անկախ փորձագետները։ Անգամ ամենասկզբում մեր ընդդիմադիր խորհրդարանական խմբակցություններին է սա ներկայացվել, իրենց դիտողությունները նույնպես հաշվի են առնվել։ Բնական է, որ ցանկացած բան քննադատության ենթարկելու միտում կա, բայց դա էլ է նորմալ։ Կարծում եմ, որ ավելի լավ է ունենալ ռազմավարություն, որը թեկուզ քննադատվի, քան ընդհանրապես կուրորեն գնալ չհասկանալով, թե ինչպիսի երկիր ենք ուզում ունենալ։

- Արդյո՞ք ռազմավարության հիմքում կա կանխատեսում ապագայի հնարավոր ճգնաժամերի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ զարգացող եւ զարգացած մի շարք տնտեսություններ ներկա անկանխատեսելի ճգնաժամի պատճառով լուրջ խնդիրներ են ունեցել՝ այդ թվում Հայաստանը։

- Ճգնաժամերն անխուսափելի եւ անկանխատեսելի են։ Անցած տարի որեւէ մեկը չէր կարող կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու 2020 թվականին։ Բայց ռազմավարությունը ընթացքում ճշգրտումների է ենթարկվում։ Հիմա օրինակ՝ եթե պարզվի, որ տեխնոլոգիաներն այնպես են զարգանում, որ ինչ-որ ուղղություն դառնում է ոչ ակտուալ նշանակում է, որ այդտեղ պետք է համապատասխան ճշգրտումներ արվեն։ Սա նորմալ ընդունված պրակտիկա է։ Պարբերաբար նայում ենք, թե որ կետին ենք հասել, աշխարհում ինչ է փոխվել, ներքին ինչ գործոններ են փոխվել։ Կլինեն ճգնաժամեր՝ ըստ այդ դրան համապատասխան ճշգրտումներ կկատարվեն։

- Մի բան հստակեցնենք. արդյո՞ք ռազմավարությունը ենթադրում է դրա հիմքում դրված տվյալների պարտադիր իրագործում։

- Կա տեսլական, կա ռազմավարություն եւ կա գործողությունների ծրագիր։ Եթե մենք տեսլականի առումով ընդհանուր հայտարարարի ենք եկել ու գտնում ենք, որ պետք է ունենանք բաց տնտեսություն, արտահանմանը միտված տնտեսություն, բարձր արտադրողականություն դա արդեն բավարար է, որ կարողանանք դրանից հետո առաջ շարժվել։ Այս ռազմավարությունը չի նշանակում, որ մինչեւ 2050 թվականը պետք է «Իմ քայլը» խմբակցությունը ու իշխող կուսակցությունը լինեն երկրի ղեկին, սա նշանակում է, որ մենք երկրի ապագան երկարաժամկետ այս ճանապարհով ենք պատկերացնում։ Մենք պատկերացնում ենք, որպես առաջադեմ զարգացած բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր։ Մենք ճանապարհին ենք, այդ նպատակին հասնելու մեր հատվածը պիտի կատարենք։ Կգան ուրիշ ուժեր՝ իրենք արդեն կորոշեն։ Սա մեզ համար ուղեցույցի պես բան պետք է լինի, որպեսզի հասկանանք, թե որն է մեր առաջնահերթությունը։

- Ե՞րբ կտեսնենք ռազմավարության առաջին պտուղները։

- Սա շատ դինամիկ պրոցես է։ Եթե մենք ամեն տարի բյուջեով նախատեսված ցուցանիշները եւ ծրագրերը կարողանանք իրականացնել՝ կնշանակի, որ մենք ճիշտ ճանապարհով գնում ենք առաջ։ Բյուջեն ծրագիր է, որը պիտի նախանշի երկրի զարգացման ուղղությունները։ Եթե բյուջեի հիմքում դրված են, որ պետք է ջրամբար կամ ճանապարհ կառուցվի՝ դրանք ընդհանուր ռազմավարության մի մասն են։

- Աշխարհում կա՞ն երկրներ, որոնք եւս 30 կամ ավելի տարիների ռազմավարություն են ներկայացրել։

- Կան այդպիսի երկրներ, առանց դրա անհնար է։ Հնարավոր է, որ լինեն երկրներ, որոնք ունեն ռազմավարություն, սակայն դրանց մասին որեւէ մեկը չգիտի, քանի որ դրանք զուտ ներքին գաղտնի օգտագործման համար են։ Ես չեմ կարծում, որ աշխարհում կգտնվի երկիր, որը կարճ է մտածում։ Մի քանի տարի առաջ որեւէ մեկը չէր պատկերացնում, որ տեխնոլոգիաները հասած կլինեն այս աստիճանի, 30 տարի առաջ որեւէ մեկը չէր պատկերացնում, որ կլինի «Ֆեյսբուք», կլինի բջջային հեռախոս, տեսակապ եւ այլն։ Տեխնոլոգիաները շատ արագ են փոփոխվում։ Մենք այս պահին ռազմավարությունը մշակում ենք այս պահին եղած տեխնոլոգիայի ու հնարավոր կանխատեսումների հիման վրա։ Բայց ընթացիկ զարգացումները ռազմավարության մեջ պետք է պարբերաբար փոփոխության ենթարկվեն, թե չէ մենք աշխարհից հետ կմնանք։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1408 դիտում

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է