Իսրայելի ռազմարդյունաբերական ընկերությունը 155 միլիոն դոլար է փոխանցել ադրբեջանական 2 օֆշորային ընկերությունների

Համաձայն ԱՄՆ Գանձապետարանի ստորաբաժանումներից մեկից տեղի ունեցած բանկային փոխանցումների մասին վերջին արտահոսքի, «Իսրայելի օդատիեզերական եւ ավիացիոն արդյունաբերություն պետական ընկերությունը» 155 միլիոն դոլար է փոխանցել 2 ընկերությունների, որոնցից օգտվել եւ որոնք որպես գաղտնի ֆոնդ են օգտագործել  Ադրբեջանի ավազակապետական վերնախանվի ներկայացուցիչները. ավելի կոնկրետ՝ դրանք եղել են ադրբեջանական պաշտոնյաներին ծառայող օֆշորային ընկերություններ:

Այս մասին գրում է Times of Israel-ը՝ նշելով, որ իսրայելական պետական Israel Aerospace Industries-ին վերաբերող բանկային փաստաթղթերը բաղկացած են ավելի քան մեկ տասնյակից ավելի կասկածելի գործունեության մասին հաշվետվություններից, որոնք գերմանական Deutsche Bank- ը ներկայացրել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության  (FinCEN) ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանց՝  2012-2014 թվականներին: Այսինքն, խոսքն այդ տարիներին իրականացված գործարքների մասին է:

Այս տեղեկությունները հայտնի ու հրապարակային են դարձել FinCEN-ից հազարավոր գաղտնի բանկային փաստաթղթերի արտահոսքից հետո, որոնք  BuzzFeed լրատվական կայքը փոխանցել է «Հետաքննող լրագրողների կոնսորցիումի» ներկայացուցիչներին, ինչպես նաեւ միջազգային 108 այլ զանգվածային լրատվամիջոցների եւ աշխարհի տարբեր կետերում աշխատող ավելի քան 400 լրագրողների:

Անհասկանալի է, թե ինչու կամ ինչ ծառայությունների համար է Israel Aerospace Industries պետական ընկերությունը գումարներ փոխանցել ադրբեջանական օֆշորային հաշիվներին, սակայն այդ փոխանցումների մասին հայտնի է դարձել, երբ դրանք կասկածներ են հարուցել Deutsche Bank-ի աշխատակիցների կողմից, որոնց հանձնարարված է եղել հետեւել տարանցիկ փոխանցումներին, որոնք որեւէ կերպ կարող են կապված լինել փողերի լվացման կամ ֆինանսական ահաբեկչության հետ: Նշվում է, որ արտահոսքի համաձայն, տրանզիտային հաշիվներով ավելի քան 2 տրիլիոն դոլար է լվացվել ամերիկյան ֆինանսական համակարգերի օգնությամբ: Ուշադրության արժանացած փաստաթղթերում կան հիշատակումներ իսրայելցի գործարարների, ընկերությունների ու բանկերի մասին՝ կապված վերը նշված գործարքների հետ:

Deutsche Bank բանկի փաստաթղթերում ադրբեջանական օֆշորային ընկերությունները նշված են Jetfield Networks եւ Larkstone անուններով։ Առաջինը հիմնադրվել է 2009 թվականին Նոր Զելանդիայում, ապա գրանցումը փոխվել է՝ դառնալով Մարշալյան կղզիներ։ Երկրորդ ընկերությունը  գրանցված է Էստոնիայում։ Երկուսի սեփականատերն էլ 59-ամյա Ջավիդ Հուսեյնովն է՝ Ադրբեջանի քաղաքացի:

Օֆշորային գործարքների կասկածներն ավելի են հաստատվում, երբ հայտնի է դառնում, որ Հուսեյնովի հիմնադրած ընկերություններից առաջինը՝ Jetfield Networks-ը, Նոր Զելանդիայից Մարշալյան կղզիներ է տեղափոխվել 2012-ի փետրվարին՝ հենց այն նույն ժամանակահատվածում, երբ առաջին անգամ պաշտոնապես հայտարարվել է Ադրբեջանի կողմից իսրայելական անօդաչու սարքերի եւ հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման եւ սպասվող գործարքների մասին։ Նշվում է, որ իսրայելական պետական ընկերությունը 155 միլիոն դոլար  գումարը փոխանցել է 2012 թվականին խոշոր պայմանագրի ստորագրումից հետո։ Գործարքին քաջատեղյակ աղբյուրը հայտնել է, որ պայմանագրով նախատեսված չի եղել միջնորդ կազմակերպությանը գումարի փոխանցում: Իսրայելական մեկ այլ լրատվամիջոցի՝ Haaretz-ի փոխանցմամբ, ըստ Aerospace Industries ընկերության, Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սպառազինության ձեռքբերման գրեթե 2 տարի շարունակված բանակցությունները ընթացել են լիակատար գաղտնիության պայմաններում,  դրանց մասին իմացել են միայն ընկերության մի քանի ղեկավար անդամներ: Հայտնի է, որ Բաքվի հետ կնքված զինաեւտրային պայմանագիրը խոշորագույններից է եղել ընկերության պատմության մեջ: Ադրբեջանաիսրայելական պայմանագրի ընդհանուր արժեքը 1 միլիարդ 600 միլիոն դոլար է կազմել։

2014 թվականի դրությամբ իսրայելական ընկերությունը Jetfield Networks -ին փոխանցել է ընդհանուր առմամբ 116 միլիոն դոլար, իսկ եւ Larkstone-ին՝ 39 միլիոն դոլար։  Այս 2 ընկերությունների մասին հայտնի է դարձել 2017 թվականին, երբ բացահայտվեց ադրբեջանական փողերի լվացման խոշոր գործը: Խոսքը Ադրբեջանի իշխող վերնախավի կողմից եվրոպական բանկերի միջոցով ավելի քան 2,5 միլիարդ դոլարի լվացման մասին է: Այս ընկերությունների գումարներով ու փոխանցումներով ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները թանկարժեք ապրանքներ են ձեռք բերել,  ինչպես նաեւ տարատեսակ նպատակներով վճարել մի շարք երկրների քաղաքական գործիչների։

Այս բոլոր գործարքներում կան ներգրավված եվրոպական բանկեր եւս: Դրանցից առնվազն մեկի՝ գերմանական Deutsche Bank-ի մասի, ինչպես վերը նշվեց, հայտնի է: Հենց գերմանական բանկն է առաջինը ահազանգել կասկածելի գործարքների մասին՝ պնդելով, որ առնվազն տարակուսելի է մատուցվող ծառայությունների դիմաց նման խոշոր գումարների փոխանցումը: Օրինակ, որպես ծառայությունների տեսակ նշվել են խորհրդատվությունները, միջնորդությունները, որոնք չէին կարող արժենալ տասնյակ միլիոնավոր դոլարներ:

Israel Aerospace Industries-ի պաշտոնյաները, լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնել են, որ գործարքները կատարվում են գաղտնի՝ բացառապես ընկերության ղեկավար կազմի գիտությամբ եւ իրենք մանրամասներ հայտնել չեն կարող, սակայն բացառել են ապօրինի գործարքները՝ նշելով, որ աշխատում ենբացառապես օրենքի շրջանակներում:

Վերջում հիշեցնենք, որ Ադրբեջանի սպառազինության մեջ իսրայելական անօդաչու թռչող սարքերը, դրոններն ու այլ զինտեխնիկա լայն կիրառում ունեն: Միայն այս տարի Ադրբեջանի կողմից այս տարի կիրառված իսրայելական արտադրության Thunderbolt, Orbiter 3 եւ SkyStriker անօդաչուները խոցվել են հայկական ԶՈՒ-ի կողմից:

Վերջերս Jerusalem Post-ի հրապարակումներից մեկում նշվում էր, որ անօդաչու սարքերի տվյալների բազայի (Drone Databook) ամենավերջին  հրատարակության մեջ, որը կազմել է Բարդ քոլեջի (Bard College) անօդաչու սարքերի ուսումնասիրության կենտրոնը, ասվում է, որ Ադրբեջանն ունի եծ խմբաքանակներով 8 տարբեր տեսակների ԱԹՍ-ներ, որոնք բոլորը ձեռք են բերվել Իսրայելից: Դրանք ներառում են Aerostar-ը, Orbiter 1K-ն եւ Orbiter 3-ը՝ Aeronautics ընկերությունից։ Դրանցից երկրորդը կամիկաձե դրոն է, որը ոչ միայն գտնում է թիրախը, այլեւ գտնելուց հետո վերածվելով հրթիռի, խոցում է այն: Նույն հրապարակման մեջ նշվում է, որ դեռ 2011-ին է Ադրբեջանն Իսրայելից գնել անօդաչուներ, այնուհետ թարմացրել դրանք 2012-ին, 2014-ին, 2016-ին ու 2019-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2835 դիտում

Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք

Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ

Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին