Երևան
12 °C
Մարտի 1-ի գործով տուժող Սերոբ Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ իր նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն ներկայացնելու վերաբերյալ:
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող նիստի ընթացքում դատավոր Աննա Դանիբեկյանը մանրամասնեց, որ իր միջնորդությամբ տուժողը հայտնել է, թե ինչ վնասվածքներ է ստացել 2008 թվականին, տեղեկացրել է, որ չի դիմել որեւէ բուժհաստատություն, 4 ամիս շարունակ բուժում է ստացել տանը եւ նշել, որ այդ վնասվածքների հետքերն այսօր էլ առկա են:
Դատավորի հարցին՝ նախաքննության ընթացքում իր նկատմամբ չի՞ նշանակվել փորձաքննություն, Սերոբ Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ մի բան էլ չի նշանակվել»:
Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանն ասաց, որ քրեական գործի նախնական քննության փուլում դատական գործողություն, ըստ օրենքի, չի կարող կատարվել, իսկ փորձաքննություն նշանակելը դատական գործողություն է՝ ուղղված ապացույցի ձեռքբերմանը: Մյուս դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ մանրամասնեց, որ Սերոբ Գրիգորյանը տուժող է ճանաչվել ֆիզիկական եւ նյութական վնաս ստանալու հիմքերով, սակայն 2008 թվականին հարուցված քրեական գործի շրջանակում վարույթն իրականացնող մարմնին հայտնի չի եղել. «Միայն 2019 թ սեպտեմբերին իր դիմումի հիման վրա է հայտնի է դարձել, տվել ցուցմունքներ, սակայն որեւէ հատկանիշ՝ կապված մարմնական վնասվածքների հետ, չի եղել, հետեւաբար փորձաքննություն չի նշանակվել»,-ասաց Պետրոսյանը՝ նշելով, որ տուժողի միջնորդությունը մինչդատական վարույթի շրջանակում քննության առարկա չի դարձվել. «Միջնորդությունն այս փուլում բավարարման ենթակա չէ, սակայն տուժողը այն կարող է ներկայացնել նախաքննության փուլում գտվող գործի շրջանակում»:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ ասաց, որ նախքան դիրքորոշում հայտնելը պետք է հասկանալ՝ տուժողը այդ հարցով դիմե՞լ է նախաքննական մարմնին, եթե այո, ի՞նչ պատասխան է ստացել, ի՞նչ փուլեր է անցել, որ այժմ հասել է դատարան: Մյուս պաշտպանները միացան Ալումյանին՝ ոչ մի լրացում չանելով:
Լսելով կողմերին՝ դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ միջնորդությունը չի կարող լուծում ստանալ տվյալ փուլում, քանի դեռ չեն հետազոտել գործում առկա համապատասխան ապացույցները՝ ենթադրյալ վնասի մասին: Այսպիսով, այս միջնորդության լուծումը եւս հետաձգվեց:
Նիստը շարունակվում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT