Երևան
12 °C
Սեպտեմբերի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում, որին մասնակցում էին ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները, ընդունվել է կարգադրություն ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգը (ԻՏՀ) բազմաբնույթ տեխնիկական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ։
Բազմաբնույթ փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ առաջարկությունը նախապատրաստել էր ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունը՝ նախարար Գեղամ Վարդանյանի գլխավորությամբ: Ավելի վաղ առաջարկությունը համաձայնեցվել էր Միության երկրների հետ, որին նաև սատարել էր ԵՏՀ Կոլեգիան:
Նախաձեռնությունն ուղղված է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ու արդիականացման նոր հնարավոր մոտեցումների մշակմանը:
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Մ. Վ. Բաբիչը նշել է նախարար Գ. Լ. Վարդանյանի և ԵՏՀ-ի նախագահ Մ. Վ. Մյասնիկովիչի դրսևորած կոմպետենտության բարձր աստիճանը ԻՏՀ-ի համալիր տեխնիկական փորձաքննության նախապատրաստական աշխատանքներում:
ԵՏՀ Խորհրդի նիստի ժամանակ իր ելույթում նախարար Գեղամ Վարդանյանը նշել է, որ վերջին տարիներին Միության երկրները և Հանձնաժողովը մեծ ջանք ու էական ծավալի ֆինանսավորում են ներդրել ԻՏՀ-ի զարգացման համար։ Բավականին լուրջ աշխատանք է տարվել համակարգի ստեղծման և զարգացման ուղղությամբ, սակայն վերջին տարիներին նկատվում է նախագծի զարգացման ընթացքի դանդաղեցում: Հաշվի առնելով արդյունաբերական ՏՏ լուծումների կյանքի շրջափուլը (միջինում 5 տարի)՝ ԻՏՀ-ի զարգացման ու արդիականացման նոր մոտեցումների ձևավորման համար անհրաժեշտ է իրականացնել համակարգի առկա վիճակի բազմաբնույթ փորձաքննություն:
«Նման բարդ և մասշտաբային միջպետական համակարգի փորձաքննության շրջանակում հարկավոր է իրականացնել մի շարք միջոցառումներ՝ տեխնիկական փորձաքննություն, իրավական ակտերի վերլուծություն, ծրագրերի կառավարման նոր մոտեցումների մշակում, ինչպես նաև Միության ռազմավարական այնպիսի ուղղությունների դիտարկում, որոնք որոշում են ԻՏՀ-ի զարգացումը»,- նշել է Գեղամ Վարդանյանը:
Ընդունված որոշման համաձայն՝ ԻՏՀ-ի տեխնիկական փորձաքննության անցկացման համար ԵՏՀ-ն կազմակերպում է մրցույթ՝ աշխատանքներն իրականացնողի ընտրության նպատակով: Մասնակցել կարող են կազմակերպություններ Միության բոլոր անդամ երկրներից:
Ինչպես նաև կարգադրության համաձայն՝ նախատեսվում է մինչև 2021 թվականի առաջին եռամսյակի ավարտը Հանձնաժողովի Կոլեգիային ներկայացնել տեղեկատվություն ԻՏՀ-ի տեխնիկական փորձաքննության արդյունքների վերաբերյալ, ներառյալ խորհրդատվական վերլուծություն դրա զարգացման ու արդիականացման վերաբերյալ։ Այնուհետև նախատեսվում է ԵՏՀ Խորհրդին տեղեկացնել աշխատանքների իրականացման արդյունքների մասին:
Հիշեցնենք, որ ԻՏՀ-ն տարածաբաշխված տեղեկատվական համակարգ է, որն ընդհանուր գործընթացների իրականացման համար ապահովում է տեղեկատվական փոխգործունեություն, տեղեկությունների ու էլեկտրոնային փաստաթղթերի միջպետական փոխանակում, ինչպես նաև Միության մարմինների գործունեության իրականացում: Նախագծի ստեղծման գաղափարը արտացոլվել է դեռևս Մաքսային միության Կոմիտեի առ 21 հոկտեմբերի 2009 թվականի որոշման մեջ, այն կոչվում էր Մաքսային միության արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրացված տեղեկատվական համակարգ (ԱՓԱԻՏՀ): Այնուհետև՝ 2010 թվականի նոյեմբերի 19-ին, ընդունվեց ԱՓԱԻՏՀ-ի ստեղծման հայեցակարգը: Հետագայում՝ 2011 թվականի օգոստոսի 16-ին, հաստատվեց ԱՓԱԻՏՀ-ի մշակման տեխնիկական առաջադրանքը: 2014 թվականին Միության վերաբերյալ պայմանագրում սահմանվել է, որ ԱՓԱԻՏՀ-ի գործառույթային հնարավորությունների ընդլայնման հիման վրա Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործառման ապահովման ու զարգացման ուղղությամբ աշխատանքներ են անցկացվում, և պետք է ավտոմատացված լինեն ավելի քան 80 ընդհանուր գործընթացներ Միության լիազորված մարմինների միջև (6 տարվա ընթացքում ավտոմատացվել է միայն 19 ընդհանուր գործընթաց):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT