Հայոց պետականություն, կրթություն, անհատ, աշխատանք. Փաշինյանը ներկայացրեց ռազմավարության մեջ առկա ազգային արժեքները

21/09/2020 schedule16:47

Հայաստանի՝ մինչև 2050թ.-ի վերափոխման ռազմավարության գաղափարական հիմքը վերջերս ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունն է: Այս մասին Հայաստանի՝ մինչև 2050թ.-ի վերափոխման ռազմավարությունը ներկայացնելիս նշեց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծեց՝ Ազգային անվտանգության ռազմավարության բովանդակությունում պատմության մեջ առաջին անգամ արձանագրել ու թվարկել են՝ որոնք են մեր ազգային արժեքները: «Երրորդ հանրապետության պատմության, և, ընդհանրապես, մեր պատմության մեջ շատ է եղել խոսակցություն ազգային արժեքների մասին, ընդհուպ բանավեճեր, բայց երբեք էլ մենք չենք նստել եւ ձևակերպել՝ որոնք են մեր ազգային արժեքները»:

Վարչապետը նշեց՝ առանձնացրել են 4 առաջնորդող արժեքներ, որոնք պիտի գործառնական և գործնական նշանակություն ունենան այս ռազմավարությունն իրականացնելիս: «Առաջին այդպիսի արժեքը Հայոց պետականությունն է: Պետականությունը մեր միակ գործիքն է, որ մեզ հնարավորություն է տալիս մեր ճակատագրի վերաբերյալ կայացնել որոշումներ, այսինքն՝ ունենալ պետություն՝ նշանակում է ունենալ հնարավորություն սեփական ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնելու»:

Հաջորդ արժեքը, ըստ Նիկոլ Փաշինյանի, կրթությունն է: «Կրթությունն է միակ գործիքը, որը հնարավորություն է տալիս ճանաչել մեր խնդիրները և գտնել դրանց լուծումները»:

Երրորդ առանցքային արժեքն էլ անհատն է: «Անհատն է միակ սուբյեկտտը, որ ձևավորում է ընտանիք, որը մենք համարում ենք ազգային արժեք, որը ձևավորում է հանրություն, որը ձևավորում է ժողովուրդ և որը ձևավորում է պետություն»: 

Փաշինյանն ասաց՝ այս առումով Հայաստանի պատմությունը բաժանում է 2 մասի՝ 2018-ից առաջ և հետո: «2018-ից հետո ՀՀ քաղաքացին հասկացավ, որ ինքը որոշիչ ուժ է: Մինչ այդ որոշիչ ուժի մասին ընկալումները հավաքական էին, որը, իմիջիայլոց, սխալ չէ: Ժողովուրդը, հանրությունը, պետությունը ի վերջո վճռորոշ ուժ են, բայց այդ ընդգծման մեջ կա մի շատ կարևոր տրամաբանություն: Անհատներից է բաղկացած ժողովուրդը, և հետևաբար հանրային վարքագիծը մեծապես պայմանավորված է անհատի վարքագծից: Հետևաբար հանրային փոփոխությունները մեծապես կախված են անհատի փոփոխությունից»:

Մյուս առաջնորդող արժեքն էլ, ըստ Կառավարության ղեկավարի, աշխատանքն է, որովհետև աշխատանքը միջոցն է, այն գործիքն է, որը յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս իրացնել կրթության ընթացքում կուտակված ստեղծարար ներուժը: «Եթե մենք կրթության ընթացքում մտնում ենք աշխատանք և օգտագործում ենք մեր ստեղծագործական ներուժը և գոհ չենք աշխատանքի արդյունքում ձեռք բերածից, մենք պետք է վերադառնանք դեպի կրթություն: Դուք լսած կլինեք՝ երբ Հայաստանում ասում են՝ առավոտից երեկո չարչարվում ենք, բայց որևէ արդյունք չենք կարողանում ստանալ: Այս իրավիճակում, երբ աշխատանքը չի տալիս ստեղծարար ներուժի իրացման բավարարվածություն, յուրաքանչյուր անհատ պետք է վերադառնա կրթության, որովհետև կրթությունը պիտի իրեն բացատրի՝ ինչու է ինքը առավոտից երեկո աշխատում, բայց չի հարստանում»:

Վարչապետը նշեց՝ այս պրոցեսում պետությունը ունի շատ կարևոր նշանակություն: «Կառավարությունը պետք է կարողանա վարել այնպիսի քաղաքականություն, որ իրենից կախվածը անի, որպեսզի կրթության, անհատական ազատությունների և զարգացման միջոցով մարդը ունենա աշխատանքով իր ստեղծարար ներուժը իրացնելու հնարավորություն»:

Տպել
1388 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց