Հայաստանը և Արցախը ամբողջովին հզոր են՝ պաշտպանելու իրենց. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը շատ հետևողական է եղել խաղաղ գործընթացի վերաբերյալ իր մոտեցումներում: Մենք առավել քան հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացը այլընտրանք չունի, որ կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարը շեշտեց՝ այս ամենն ասում են բացարձակ այն ինքնավստահության հիմա վրա, որ Հայաստանը և Արցախը ամբողջովին հզոր են՝ պաշտպանելու իրենց, պաշտպանելու իրենց շահերը, պաշտպանելու իրենց սահմանները: «Այդ առումով մենք մնում ենք բացարձակ հավատարիմ խաղաղ կարգավորմանը: Մենք առավել քան պատրաստ ենք եղել և մնում խաղաղ գործընթացի շարունակությանը՝ շարունակելու այն աշխատանքը, որը մենք կատարել ենք այս ամբողջ շրջանում»:

Սեպտեմբերի 14-ին, հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ եւ հրավիրել նախարարներին առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ՝ համապատասխան դիրքորոշումների հստակեցման համար, առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով:

Հարցին, թե արդյոք նշյալ հեռախոսազրույցներից հետո կա՞ հստակություն՝ բանակցությունների սեղան վերադառնալու, Մնացականյանը նշեց. «Մեր կողմից կա հստակություն, մյուս կողմի համար չեմ կարող ասել: Մենք պատրաստ ենք շատ արագ դա անել, հիմա խորհրդակցում ենք: Խոսում ենք համանախագահների հետ, կապի մեջ ենք, աշխատում ենք և կկարողանանք պայմանավորվել և, բնականաբար, անմիջապես կհայտարարենք»:

ԱԳ նախարարը չցանկացավ մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունը: «Չեմ ուզում որևէ կերպ մեկնաբանել այդ հայտարարությունը, որը շատ հուզական էր»:

Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ, ի թիվս այլ հայտարարությունների, մեղադրել էր Հայաստանին պատերազմի պատրաստվելու, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները տապալելու մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1472 դիտում

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ