Երևան
12 °C
2019/20 մրցաշրջանում հայկական թիմը առաջին անգամ շատ մոտ էր եվրագավաթներից որևէ մեկի խմբային փուլ անցնելուն: Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հասել էր մինչև որակավորման փլեյ-օֆֆ փուլ, որտեղ բավականին հեշտ մրցակից էր ստացել՝ Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»: Սակայն, սեփական հարկի տակ տարած հաղթանակից հետո, հայկական թիմը պատասխան խաղում զիջել էր նույն հաշվով, իսկ 11 մետրանոցների հարվածաշարով էլ պարտվել էր ու դուրս մնացել պայքարից:
Հայ ֆուտբոլասերները հույս ունեին, որ նախորդ տարվա եվրագավաթային լավ ելույթներից հետո հայկական թիմերը կշարունակեն նույն տեմպով նաև 2020/21 մրցաշրջանում: Բայց, ստացվեց այնպես, որ նոր մրցաշրջանի մեկնարկում հայկական 4 թիմերը պարտվեցին բոլոր 4 խաղերում: Երեք թիմեր դուրս մնացին Եվրոպայի լիգայից, իսկ երկրի վերջին երկու տարիների անփոփոխ չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայից տեղափոխվեց կարգով ավելի ցածր մրցաշար՝ Եվրոպայի լիգա:
Այստեղ ճակատագիրը յուրահատուկ ռևանշի հնարավորություն տվեց Հայաստանի չեմպիոնին՝ որակավորման երկրորդ փուլում մրցակից բաժին հանելով Լյուքսեմբուրգի 2019/20 մրցաշրջանի չեմպիոն «Ֆոլա Էշ» թիմին: Ռևանշը ստացվեց. խաղի ավարտից րոպեներ առաջ «Արարատ-Արմենիան» պարտվում էր 2 գնդակի տարբերությամբ, բայց կարողացավ հաշված րոպեների ընթացքում երկու գոլ խփել և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, այնտեղ էլ՝ հաղթանակ կորզել:
Իհարկե, հերոսական հաղթանակը շատ կարևոր էր հայկական ակումբային ֆուտբոլի հեղինակության համար: Եվս մեկ անգամ Լյուքսեմբուրգի չեմպիոնից դուրս մնալը կարելի է խայտառակություն համարել, ինչից Հայաստանի չեմպիոնը խուսափեց: Բայց արդյո՞ք ամեն ինչ կարգին է «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի սեփականությունը հանդիսացող ակումբում:
Մարզչական սպասելի փոփոխություն
2018/19 և 2019/20 չեմպիոնական մրցաշրջաններում «Արարատ-Արմենիան» գլխավորում էր Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Վերջինիս գլխավորությամբ թիմը բավականին մռայլ խաղ էր ցուցադրում, բայց չեմպիոնական նպատակները, իհարկե, մեծ դժվարությամբ, լուծվում էին: Նախորդ մրցաշրջանի ավարտին արդեն պարզ էր դառնում, որ Մինասյանը չի շարունակի աշխատանքը ակումբում, նրա հեռանալու մասին շշուկները շատ էին, ի վերջո, այդպես էլ եղավ: Թիմը գլխավորեց իսպանացի Դավիդ Կամպանիան:
Հանելուկ իսպանացին՝ Վանաձորից
Իհարկե, նման որոշման մեջ տրամաբանություն կար. Կամպանիան Հայաստնում աշխատելու փորձ ուներ. 2019/20 մրցաշրջանի մեկնարկում նա գլխավորում էր Վանաձորի «Լոռին», որը առաջատարների թվում էր, և պանդեմիայիով պայմանավորված դադարը ստիպեց կողմերին խզել համաձայնագիրը: Բայց իսպանացի մարզչի աշխատանքը աննկատ չէր մնացել Հայաստանում. արդյունքում նա գլխավորեց շատ ավելի լուրջ հավակնություններ ունեցող «Արարատ-Արմենիան»: Սակայն այդ որոշումն իր մեջ մեծ ռիսկեր էր պարունակում: Կամպանիան, իրականում, հանելուկ-մարզիչ է, գլխավորել է իսպանական ցածր կարգի ակումբներ: Այո, «Լոռին» վատ ֆուտբոլ չէր խաղում, բայց գնահատել մարզչին միայն կես տարվա արդյունքներով, դժվար է: Առավել ևս, միշտ չէ, որ միջակ թիմի հետ հաջողության հասած մարզիչը կարողանում է նույնն անել կարգով ավելի բարձր թիմում: Եվ նոր մրցաշրջանի մեկնարկը հաստատեց դա:
Տարբեր փիլիսոփայություններ
Վարդան Մինասյանի և Դավիդ Կամպանիայի ֆուտբոլային փիլիսոփայությունները նկատելիորեն տարբերվում են միմյանցից: Մինասյանը ապավինում է մեկ մարտավարության (4-2-3-1), սակայն նրա խաղը հեշտ է հասկանալ ֆուտբոլիստների համար: Կա հստակ պատկերացում՝ թիմն ինչպես է խաղալու ամբողջ մրցաշրջանում: Կամպանիան, իհարկե, տակտիկապես ավելի ճկուն է, բայց նման դեպքում ֆուտբոլիստները պետք է լիարժեք նախապատրաստություն անցնեն միջմրցաշրջանում, որպեսզի հարմարվեն նոր մարզչի պահանջներին, իսկ ստեղծված իրավիճակում նախապատրաստական շատ ժամանակ չկար. մի մրցաշրջանին անմիջապես հաջորդեց մյուսը, և «Արարատ-Արմենիան» բախվեց սպասելի դժվարությունների: Նախ թիմը պարտվեց Հայաստանի սուպերգավաթի համար խաղում, հետո դուրս մնաց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից՝ գրեթե կես տարի պաշտոնական ոչ մի խաղ չանցկացրած Կիպրոսի «Օմոնիայից»: Այնուհետև ձախողված մեկնարկ ազգային առաջնությունում (3 խաղում, երկու ոչ-ոքի և մեկ պարտություն): «Ֆոլայի» հետ հանդիպումը, հավանաբար, Կամպանիայի վերջին շանսն էր ակումբի ղեկին մնալու համար: Իր համար բարեբախտաբար, «Արարատ-Արմենիան» դժվարին հաղթանակ տարավ, և Կամպանիան, առնվազն մեկ շաբաթով երկարաձգեց իր աշխատանքը հայկական ակումբում:
Հայաստանի չեմպիոնին դեռ հարցեր կան
Առաջին հերթին «Արարատ-Արմենիայում» կաղում է կարգապահությունը. Մրցաշրջանի մեկնարկային երկու խաղերում (սուպերգավաթ և Չեմպիոնների լիգայի որակավորման փուլ) «Արարատ-Արմենիան» երկու հեռացում ունեցավ, ընդ որում, երկու դեպքում էլ հեռացվեց թիմի նորեկ իսպանացի Դավիդ Ումանեսը: «Ֆոլայի» հետ խաղում դեռևս առաջին կեսում կարմիր քարտ ստացավ Ալեքս Ջունիորը: Այս ուղղությամբ Կամպանիան լուրջ աշխատանք ունի կատարելու:
Բացի այդ, թիմի մարտավարությունը դեռ ձևավորված չէ: Կամպանիան դեռ չի կողմնորոշվում՝ 3, թե 2 կենտրոնական պաշտպաններով խաղալ, առջևի գծում Յուսուֆ Օտուբանջոյի հետ միասին դաշտ դուրս բերե՞լ մյուս հարձակվող Լուիս Օգանային, թե՞ ընտրել այնպիսի ֆուտբոլիստի, ով ավելի շատ խաղի կազմակերպիչի որակներ կունենա:
Ինչևիցե, Դավիդ Կամպանիայի եվրագավաթային «կամպանիան» դեռ շարունակվում է, Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում թիմը սեպտեմբերի 24-ին կընդունի Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին»: Իհարկե, սլովենական թիմը կարգով ավելի բարձր է, քան «Ֆոլան», բայց ամենևին էլ անհաղթահարելի չէ: Իսկ դրա համար պետք է արագորեն կարողանալ շտկել բոլոր խնդիրները: Հակառակ դեպքում Կամպանիայի հրաժարականի հարցը նորից կարող է ակտուալ դառնալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT