Մորուքով ՀՀ վարչապետն ու ռուս գործակալները․ ովքե՞ր են գաղտնի փաստաթղթերում հայտնված Կանդիդատը, Սվետլանան ու Միշան

Ռուսաստանից ֆինասավորվող գործակալները ուշադրությամբ հետեւում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերին: Այս մասին ասվում է ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած զեկույցում եւ ավելին՝ ընդգծվում, որ Փաշինյանը նույնիսկ օպերատիվ մականուն ունի՝ «Մորուք»:

«Դոսյե» կենտրոնը, որ ըստ տեղեկությունների պատկանում է Կրեմլի ամենասուր քննադատներից, վտարանդու կարգավիճակով արտասահմանում գտնվող միլիարդատեր Վլադիմիր Խոդորկովսկուն, հանդես է եկել հրապարակումներով, որոնք վերաբերում են հարեւան երկրների, այդ թվում Հայաստանի ներքին գործերին Կրեմլի միջամտությանը:

Կենտրոնը վստահեցնում է, որ հրապարակումներն արված են բազմաթիվ փաստաթղթերի ուսումնասիրության վրա հենվելով: Եվ ահա, ըստ այդմ՝ Ռուսաստանը այլ երկրների գործերին միջամտում է ՌԴ արտաքին հետախուզության գեներալ Վլադիմիր Չերնովի ղեկավարությամբ գործող ցանցի կողմից:

Իր տրամադրության տակ հայտնված գաղտնի փաստաթղթերից «Դոսյե»-ն պարզել է, որ Չերնովը տարածաշրջանում ամենամեծ հաջողություններին հասել է Հայաստանում, որտեղ գործում է «Ռուսաստանի բարեկամների» մի ամբողջ ցանց: Վերջիններս, ըստ կենտրոնի, ՀՀ-ում գործում են ինչպես հրապարակային, այնպես էլ ընդհատակյա։ Դարձյալ ըստ հրապարակման՝ նրանք ամենուր են՝ Կառավարություն, խորհրդարան, ԱԳՆ, հատուկ ծառայություններ եւ այլն: Նրանց աշխատանքն է՝ աղբյուրների որոնումը, տեղեկությունների հավաքագրումն ու վերլուծությունը, ինչպես նաեւ հակաքարոզչությունը։

Ահա այս «բարեկամները», «Դոսյե»-ի փոխանցմամբ, Հայաստանում 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո հսկում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը գաղտնի զեկույցներում ներկայացվում է որպես «Սորոսի հիմնադրամի դրածո»։ 

Օրինակ Չերնովի ղեկավարությամբ գործող անձանցից մեկը, որի անունն է Սվետլանա Մաքսիմովա, զեկուցել է. «Մինչեւ օգոստոս, ինչպես Միշան էր խոստանում, Նիկոլին չեզոքացնել չհաջողվեց: Հիմա, ամենայն հավանականությամբ, գործի կդրվի կոշտ սցենարը»:

Մեկ այլ դեպքում նա հայտնել է. «Ստացվում է` Փաշինյանը իր չափերը չի ճանաչում, դե, դե, սպասենք, տեսնենք, ինչպես է սայթաքելու: Եվ շնորհակալություն հայտնենք նրան, որ միանգամից այսքան արեւմտամետ ձրիակերների բացահայտեց»: Ով է Սվետլանա Մաքսիմովան, ով է Միշան, «Դոսյե»-ի հրապարակման մեջ չի հստակեցվում: Հետաքրքիր է, որ ըստ հրապարակման նա հետեւում է նաեւ Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանին, որի վերաբերյալ կենտրոնի հրապարակման մեջ նշված է՝ «արեւմտամետ»: Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա ըստ հրապարակման՝ նրա մասին կոմպրոմատ է ուղարկում նաեւ «Թեկնածու» (Кандидат) կեղծանունով մեկ այլ աղբյուր: Նրա ով լինելը եւս չի հստակեցվում: Միայն նշվում է, որ վերջինս իր ղեկավարներին զեկուցել է.

«Հայաստանի ղեկավարը չի ձգտել սերտորեն համագործակցել կոլեկտիվ անվտանգության պայմանագրի գործընկերների հետ: Ավելին, Ն.Փաշինյանը կասկածի տակ է դրել ՀԱՊԿ-ին ե նույնիսկ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցությունը պահպանելու նպատակահարմարությունը: Դրա հետ միասին, նա բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ՀԱՊԿ-ի նկատմամբ՝ հրամայելով ձերբակալել կազմակերպության ներկայիս գլխավոր քարտուղարին՝ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին»: Ավելին, այստեղ խոսք է գնում նաեւ Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթին Փաշինյանի չմասնակցության մասին, նրա բերած պատճառը անվանվում է անտեղի:

Հրապարակման մեջ նշվում է նաեւ, որ «Ռուսաստանի բարեկամները» չեն վախենում գաղտնազերծումից, քանի որ ՀՀ ԱԱԾ-ն անվանում են ռուսական ԱԱԾ-ի՝ «Լուբյանկայի մասնաճյուղ»: Այդ առումով հիշատակվում է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի անունը, որն, ըստ քննության նյութերի վերջերս ինքնասպան եղավ, ինչպես նաեւ Արթուր Վանեցյանի անունը: «Վերջինս ԱԱԾ-ի ղեկավար պաշտոնում աշխատեց մոտ մեկ տարի, պաշտոնանկությունից հետո դարձավ Փաշինյանի կոշտ քննադատը, եւ հիմա նրան հաճախ են տեսնում Մոսկվայում` ազդեցիկ գործարարների ընկերակցությամբ», - գրում է «Դոսյե»-ն: Խոսք կա նույնիսկ 90-ականներին ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Կառլոս Պետրոսյանի մասին: Ըստ հրապարակման՝ 2004 թվականին պաշտոնից ազատվելուց հետո նա ՌԴ քաղաքացիություն է ստացել եւ ապրում է Մոսկվայի Կոմպոզիտորների տանը, որտեղ 200 մլն ռուբլի արժողությամբ բնակարան է գնել։ Բացի այդ, Պետրոսյանին է հանձնվել մերձմովկովյան Մալախովկայում գտնվող ՊԱԿ-ի նախկին ամառանոցը։

Չերնովի ղեկավարած կառույցի փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում գտնվել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնագրի պատճենը։ Անձնագրի պատճենը պահելու պատճառը չի նշվում, փոխարենը նշվում է, որ նա Մոսկվայի հաճախակի հյուրն է, իսկ 2019 թվականի փետրվարին նրա կուսակցությունը համագործակցության հուշագիր է ստորագրել «Եդինայա Ռոսիայի» հետ։

Հրապարակման մեջ ներկայացվում են Ծառուկյանի կենսագրության որոշ հատվածներ, մասնավորապես այն, որ 2004 թվականին Երեւանի կենտրոնում իր մեքենան պայթեցնելու համար այն ժամանակ դեռեւս «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը մեղադրել է հենց Ծառուկյանին։

«Կրեմլի այս գործընկերը բավական բուռն կենսագրություն ունի», - նշում է կենտրոնը՝ որպես օրինակ բերելով Ծառուկյանի մասնակցությաբ բռնաբարության գործը. «1979-ին խորհրդային ոստիկանության ծառայող Ծառուկյանը մեղավոր է ճանաչվել խմբակային բռնաբարության համար եւ պատիժը կրել Նիժնի Տագիլում»:

Հրապարակման մեջ անդրադարձ կա նաեւ որոշ ՀԿ-ների, որոնք սերտորեն համագործակցում են Կրեմլի հետ: Խոսքն, օրինակ, Լազարեւյան ակումբի մասին է, որն, ըստ «Դոսյե»-ի, ռուսական կողմից համակարգում է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, իսկ անդամներն են Զորի Բալայանը, Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը:

Արձագանքներ

ՀՀ ԱԱԾ-ն չմեկնաբանեց «Դոսյե»-ի հրապարակումը: Մեր հարցին, թե արդյոք ուսւմնասիրվո՞ւմ է այն, ԱԱԾ-ից գրավոր հարցում խնդրեցին:

Ռուսական կենտրոնի հրապարակման առաջին արձագանքը թերեւս պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումն էր. «Ժողովուրդ հասկանալի է չէ՞, որ Հայաստանի քաղաքական դաշտում «Կանդիդատ» ծածկանունով գործող օտարերկրյա գործակալը Վանեցյանը չի»:

Ֆեյսբուք սոցցանցում թեմային անդրադարձավ նաեւ Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը. «Չեմ կարող որեւէ կերպ գնահատել այս հոդվածում օգտագործված փաստերն ու դրանց արժանահավատությունը։ Քանի որ այնտեղ շոշափված է նաեւ իմ անունը, միայն կհայտարարեմ, որ իմ շրջապատում կամ ծանոթ օտարեկրացի/ռուս անձանց մեջ չկա Սվետլանա Մաքսիմովա անունով որևէ մեկը, առավել ևս առաջին անգամ եմ լսում նրա «կուրատորների» անուն ազգանունները ու երբևէ որևէ առնչություն նրանց հետ չեմ ունեցել։ Թե ինչպես են նրանք «հետևում» ինձ, որևէ բան ասել չեմ կարող»,- գրել է նա։

Մեր հարցերին ի պատասխան հրապարակմանն անդրադարձավ նաեւ քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

-Պարոն Շիրինյան, Դոսյե կենտրոնի կողմից հրապարակվել է զեկույց, ըստ որի Հայաստանում ռուսական գործակալներ են աշխատում: Հնարավոր համարո՞ւմ եք:

- Ես որ քանի տարի է՝ ասում եմ 5-րդ շարասյուն, ի՞նչ եմ ասում: Ռուսաստանը 5-րդ շարասյուն ունի, դա հաստատ է: 5-րդ շարասյունը այն է, որ տվյալ պետության իշխանության կողքին եւ նրա տակ օտար պետության շահեր պաշտպանող մարդիկ կան: Հիմա թե դա ովքեր են՝ ԱԱԾ-ն կարող է ասել, ես չեմ կարող ասել: Այստեղ կարեւոր է, թե ով է հրապարակել այդ տեղեկությունը:

Դոսյե»-ն, ըստ տեղեկությունների՝ ֆինանսավորվում է Խադարկովսկու կողմից:

-Խադարկովսկին ռուսական իշխանության հետ ունի անձնական թշնամություն, դա պետք է նկատի ունենալ նրա հրապարակած տեղեկությունները կարդալիս: Նրա նպատակը նախ եւ առաջ կարող է լինել խառնակչությունը: Շատ հնարավոր է, որ ճիշտ ինֆորմացիա է հրապարակել, բայց դրա նպատակը կարող է լինել առաջին հերթին Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները փչացնելը:

-Ամեն դեպքում ասվում է, որ գործակալների ուշադրության կենտրոնում նաեւ ՀՀ վարչապետն է:

- 100 տոկոս հետեւում են, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը իրենցը չի: Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդինն է եւ ոչ մեկինը չի, դրա համար էլ հետեւում են: Եթե իրենցը լիներ՝ չէին հետեւի:

- Շրջանառվում են գործակալների անուններ՝ օրինակ, Կանդիդատ, Սվետլանա, Միշա եւ այլն: Ովքե՞ր կարող են լինել:

-Անունով չգիտեմ, չեմ կարող ասել, եթե ԱԱԾ-ն դրանց անունները չգիտի՝ ուրեմն սխալ է աշխատում: Բայց հարցն ինչի մեջ է, եթե 5-րդ շարասյուն է աշխատում, ուրեմն մարդկանցով է աշխատում, հետեւապես Սվետլանա կլինի, թե Լուսինե, կարեւոր չէ, կարեւորը Ռուսաստանից մեկը կարգավորում է դա հաստատ: Ինչքան գող ու թալանչի կա՝ գնում է Ռուսաստան, բա Ֆրանսիա ինչո՞ւ չեն գնում:

- Ի դեպ,զեկույցում խոսվում է ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի մասին, որը Մոսկվայում է:

- Բա իհարկե: Միքայել Հարությունյա՞նն ուր է փախել: Պիտի Ռուսաստանին ասել՝ քո 5-րդ շարասյունը վերցնում ես ու հեռանում եւ գործակալների իրական ցուցակը տալիս մեզ, որ Խադարկովսկին չտա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10852 դիտում

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով