Պարոն Բադասյանը իրեն օրենքից ավելի բարձր դասեց. Հայաստանի ազգային արխիվի աշխատակիցը բաց նամակով դիմել է վարչապետին

Հայաստանի ազգային արխիվի ավագ գիտաշխատող Ալինա Աբրահամյան բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա անդրադարձել է արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի անվան շուրջ  վերջին օրերի աղմկահարույց իրադարձություններին:

Նամակը՝ ստորեւ.

«Հարգելի պարոն վարչապետ, շուրջ 24 տարի է աշխատում եմ Հայաստանի ազգային արխիվում և հպարտ եմ, որ ներկայացնում եմ հենց Ազգային արխիվը, դա մեծ պատիվ է ինձ համար: Ցավով արձանագրում եմ, որ 2018թ. հեղափոխությունից հետո մեր հիմնարկը, որպես թիրախ, սկսեց հանիրավի քարկոծվել, իբր մենք փաստաթղթեր ենք ոչնչացնում, նպատակային թաքցնում ենք, որ ուսումնասիրողի ձեռքը չընկնի, վաճառում եք:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն, դատախազությունը, ՊԵԿ-ը սկսեցին ստուգումներ մեր հիմնարկում, սակայն պարզվեց, որ այն լուրերը, որոնք տարածվել էին ազգային արխիվի շուրջ, կեղծ էին և բոլոր քրեական գործերը կարճվեցին հանցակազմի բացակայության պատճառով:

Կարծեցինք, որ արդեն ամեն բան ընկել է իր տեղը և կարելի է շարունակել հանգիստ աշխատել ու օգտակար լինել մեր ժողովրդին, մեր պետությանը: Սակայն ոչ: ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը այդ անդորրը որոշեց ի չիք դարձնել: Եվ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին վերջնագիր ներկայացրեց. եթե դիմում չգրես, ապա քրեական գործ կհարուցեմ քեզ վրա և գործից կհեռացնեմ:

Ա. Վիրաբյանը վստահ լինելով, որ ինքը ոչ մի ապօրինի արարք թույլ չի տվել, հրաժարվեց դիմում գրել: Եվ սկսվեց ֆեսբուքյան կեղծ էջերից գրոհները արխիվի դեմ՝ դիպչելով անգամ աշխատակիցների բարոյական կողմին: Պարոն Բադասյանը իրեն օրենքից ավելի բարձր դասեց և ապօրինի հրամանով հեռացրեց Ա. Վիրաբյանին՝ դադարեցնելով նրա լիազորությունները:

Ինչու եմ համոզված գրում, քանի որ հեռացման հիմքում դրված է ՀՀ կառավարության 2019թ. ապրիլի 11-ի N379 որոշման կատարումը: Այսինքն ՀՀ կառավարությունը Ձեր ղեկավարությամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, որի նախարարն էր Սուրեն Պապիկյանը, տրամադրում է 800 միլիոն դրամ, որը փոխանցվում է Հայաստանի ազգային արխիվի հաշվին, որպես 2014-2017թթ.կուտակված հարկային պարտավորություն, այսինքն այդ թվականներին արխիվին պետական բյուջեով հատկացված սուբսիդիաների և դրամաշնորհների մասով ավելացված արժեքի հարկն է, որը նախկին իշխանությունների կողմից չէր տրամադրվել ոչ մի ՊՈԱԿ-ի:

Ձեր կառավարությունը տրամադրում է այդ 800 միլիոնը: Ընդամենը հինգ րոպե անց այդ գումարը ազգային արխիվը հետ է վերադարձնում ՀՀ պետական բյուջե: Քանի որ այդ գումարը կուտակված այն պարտքն էր, որը նախատեսված էր 2014-2018թթ. և բյուջեով չէր տրվել Ազգային արխիվին: Պարզվում է մեր հիմնարկին պատժում են ՀՀ կառավարության որոշումը պատշաճ կատարելու համար:

Հարգելի պարոն վարչապետ, այս ամենը ինչ ես ներկայացնում եմ, արձանագրված է և ՊԵԿ-ում, և Ֆիննախում, և Ազգային արխիվում: Երբ բարձրաձայնվեց այս ամենը, պարոն նախարարը անցավ ավելի կոշտ քայլերի: Այն է` մեզ մեղադրեց շահութահարկ չվճարելու մեջ: Այս անգամ էլ հիմնարկի գլխավոր հաշվապահը փաստերով խոսեց և այդ փաստերի պատճենները բաժանեց լրագրողներին, որպեսզի համոզիչ լինի մեր անմեղությունը:

Այս ամենից հետո պարոն Բադասյանը նորից հարկ չհամարեց հանդիպել ոչ տնօրենի, ոչ արխիվի անձնակազմի հետ: Մինչև այս ապօրինի հրամանը, պարոն Բադասյանը մեկ այլ ապօրինի հրամանով աշխատանքից ազատում է ՀՀ Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Կարեն Խտրյանին, ով քաղծառայող է, ում իրավունք չուներ ազատելու: Այնուհետև պարտադրում է Ա. Վիրաբյանին փոխտնօրենի նոր հաստիք բացել արխիվում, իսկ մենք ունենք մեկ փոխտնօրեն, երկրորդն արդեն ավելորդ էր: Կարեն Խտրյանին, իր լուռ համաձայնությամբ նշանակում են մեզ մոտ փոխտնօրեն:

Պարոն վարչապետ. Ռուստամ Բադասյանի այս քայլերից հետո, ինձ մոտ հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել, որ նա աշխատում է Ձեր դեմ. Կասկածի տակ դնելով ՀՀ կառավարության վերը նշված որոշումը: Կամ պարոն Բադասյանը ինչ որ պատվեր է կատարում, որ որքան կարող է հեղինակազրկի Ձեզ, որ Դուք անկարող եք օբյեկտիվ որոշումներ կայացնել կամ նրա մեջ խոսում է խանդը, ցանկանալով այս քայլով հեղինակազրկել Սուրեն Պապիկյանին, քանի որ նրա ռեյտինգն ամենաբարձրն է որպես նախարար:

Ինչու եմ նշում Սուրեն Պապիկյանին, քանի որ նախկինում Սուրեն Պապիկյանի ղեկավարած նախարարության ենթակայության տակ էր գտնվում Հայաստանի ազգային արխիվը, և նրա զեկուցագրի հիման վրա  է հատկացվել այդ գումարը Ազգային արխիվին, որը լրիվ տեղավորվում է օրենքի շրջանակներում:

Դուք, որպես վարչապետ ամեն պատեհ առիթ օգտագործում եք, որպեսզի Ձեր օրինակով ցույց տաք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Սակայն պարոն Բադասյանը լինելով իրավաբան, իրեն օրենքից բարձր է դասում, խախտելով անմեղության կանխավարկածը: Եվ միանգամից դատավճիռ է կայացնում, չհասկանալով, որ քանի դատարանում ապացուցված չէ մարդու մեղքը, այդ մարդն անմեղ է: Պարոն Բադասյանը իր այս չմտածված կամ միգուցե նաև լավ պլանավորած քայլով տպավորություն է ստեղծում, որ կոռուպցիոն սխեմա է բացահայտել»:

Տպել
2668 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց