Գեւորգ Լոռեցյանը բերվեց դատարան. առաջին նիստը հետաձգվեց

18/09/2020 schedule17:49

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, քիչ առաջ հետաձգվեց ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստը։ Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Էդուարդ Հովհաննիսյանի պաշտպան Սասուն Ռաֆայելյանը, ինչով պայմանավորված՝ ամբաստանյալը խնդրեց հետաձգել նիստը։ Գեւորգ Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը նշեց, որ դատարանին միջնորդություն է ներկայացել Լոռեցյանի հեռախոսային խոսակցությունների արգելքը վերացնելու մասին եւ խնդրեց քննարկել այն այսօրվա նիստի ընթացքում, սակայն դատախազն առարկեց դրա դեմ՝ ասելով, որ եթե ամբաստանյալներից մեկը ցանկանում է նիստին մասնակցել իր պաշտպանի հետ, ապա բոլոր միջնորդությունները պետք է քննարկվեն նրա ներկայությամբ։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց միջնորդությունը քննարկել հաջորդ նիստին։ Նույնը օրը քննարկվելու է նաեւ ամբաստանյալ Էդուարդ Հովհաննիսյանի թարգմանչի ներգրավման հարցը. նախաքննության ընթացքում Հովհաննիսյանը օգտվել է թարգմանչի ծառայություններից, քանի որ լիարժեք չի տիրապետում հայերեն գրավոր խոսքին։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 2-ին։ Նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2 միլիոն կաշառք ստանալու համար։ Նրան օժանդակելու համար մեղադրվում է ԿԳՄՍՆ վարորդ Էդուարդ Հովհաննիսյանը։

Գործով երրորդ ամբաստանյալն էլ Հրաչիկ Քանանյանն է, որը մեղադրվում է Գևորգ Լոռեցյանին առանձնապես խոշոր չափի կաշառք խոստանալու համար։

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Հրաչիկ Քանանյանն այսօր նշեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։ Նա հրաժարվել է ցուցմունք տալուց։ Առաջադրված մեղադրանքը չի ընդունում նաեւ Գեւորգ Լոռեցյանը։

Նշենք, որ լրագրողները նիստին հետեւում էին դահլիճի ապակիների մյուս կողմից, որտեղից ձայնը բավարար լսելի չէր։ Նրանց բազմաթիվ բողոքներին, սակայն, լուծում չտրվեց. կարճատեւ նիստի ընթացքում ձայնի լիարժեք հնչեղությունը այդպես էլ չապահովվեց։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2009 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ