Սա միակ երկիրն է, որտեղ իշխանությունն ինձ օգնում է, ընդդիմությունը՝ խանգարում. հայ-իրանական ընկերության տնօրեն

«Rad Sane Vashamir» հայ-իրանական ընկերության տնօրեն Արայիկ Ասրյանը պնդում է՝ Հայաստանը այն երկիրն է, որտեղ իշխանությունն իրեն օգնում է, ընդդիմությունը՝ խանգարում: Այս մասին այսօր գործարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արայիկ Ասրյանը՝ նախ ներկայացնելով, թե աշխատանքային ինչ փուլում է գտնվում գործարանը, ինչ խնդիրների են բախվել բացման օրվանից մինչ օրս, ու ինչու են աշխատանքները դանդաղում: Տնօրենն անդրադարձավ նաեւ նախօրեին Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի՝ վարչապետին ուղղված հարցին, թե ինչպես է պատահել, որ վարչապետը մասնակցել է մի շարք գործարանների բացման արարողությանը, այդ թվում՝ գազաբալոնների արտադրությամբ զբաղվող հայ-իրանական ընկերության, սակայն դրանք կա՛մ չեն աշխատում, կա՛մ վնասով են աշխատում: 

«2018թ.-ի դեկտեմբերին երբ բացումն արեցինք, հրավիրված էին ե՛ւ Իրանից, ե՛ւ ՀՀ Կառավարությունից: Դեկտեմբերի 22-ին իմ իրանցի գործընկեր Հոսեյին Բարատալի Յաղուբփուրը փորձեց անակնկալ անել, որ բացի գազաբալոնների գործարանից, այստեղ նախատեսում են նաեւ ավտոմեքենաներ արտադրել, որը կհավաքվի Հայաստանում ու կիրացվի թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս: Դրանից հետո մենք պայմանագիրը կնքեցինք «Սայնա-Արմենիա» գործարանի հետ, ձեռք բերեցինք պայմանավորվածություններ, բայց դրանք մնացին հետաձգված վիճակում, ինչին խանգարեց նախ այս տարվա կորոնավիրուսը, դրանից առաջ էլ՝ իմ իրանցի գործընկեր Հոսեյինիի պահպանողական մտածելակերպը: Այնպես եղավ, որ ինքը՝ որպես ֆիզիկական անձ, խնդիրներ ունեցավ «Սայնա» ընկերության հետ: Ավելի ուշ ես հանդիպում ունեցա տվյալ ընկերության ներկայացուցիչների հետ, որոշվեց, որ պրոյեկտը արվելու է, բայց արդեն առանց Հոսեյնիի: Սրան հաջորդեց արդեն սահմանների փակումը, որի բացվելուց հետո մենք աշխատանքները կսկսենք՝ հավաքող գործարանից դառնալով մեքենաների պահեստամասեր արտադրող ձեռնարկություն»:

Արայիկ Ասրյանի խոսքով՝ 2018թ.-ից մինչ օրս առկա աշխատանքներում առաջացած խնդիրներն ու դանդաղ առաջ շարժվելը կապված են եղել ոչ միայն պարոն Հոսեյնիի ոչ ադեկվատ պահվածքի, այլ նաեւ մոտ 1 տարի ժամանակ պահանջված անհրաժեշտ Եվրասիական տնտեսական միության կողմից տրվող սերտիֆիկատի ձեռքբերման հետ: 

Անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի հարցին, որ գործարանը չի աշխատում՝ Արայիկ Ասրյանն ասաց. «Ես աշխարհի տասնյակ երկրներում եղել եմ, տասնյակ երկրների ղեկավարների հետ հանդիպել եմ, այստեղ միակ դեպքն է, որտեղ իշխանությունն ինձ օգնում է, ընդդիմությունը՝ խանգարում, բայց մյուս երկրներում նման բան չկա, իշխանությունը խանգարում է, ընդդիմությունը՝ օգնում: Եղիազարյան Արմեն կամ Մարուքյան Էդիկ, ով ես, ինչ ես, մի օր եկեք ստեղ, 20 հատ բալոն դնեմ դեմներդ, տեսեք, որ աշխատում ենք, տո դու ով ես քեզանով, Էդո ես, Պետո ես, ինչ ես... Եթե այդ մարդը մտել է իմ տուն, ու սա իմ տունն է, ու իմ տան մասին ստահոդ լուրեր է տարածում... Երբ որ ես, չլինելով վանաձորցի, Վանաձորում եմ, 100 մարդ գալիս տեսնում է, որ գործարանը աշխատում է, ինքը, լինելով  վանաձորցի, կամ Արմեն Եղիազարյանը, թող դուռը բացեն, ասեն՝ Արայի՛կ ջան, թողել ես քո տուն-տեղը Ռուսաստանում, եկել ես իմ քաղաքում՝ քարը քարին դնես, մի 20 ընտանիք պահես, քեզ ինչով օգնեմ, ես այդ դեպքում կհասկանայի, որ կա ընդդիմություն, ինչ ընդդիմության մասին է խոսքը, թող այս ընդդիմությունը չգիտեմ՝ ում ոտքերը լվա, ջուրը խմի, որ էս երկիրը ստրկությունից ազատել են: Ես նորից եմ կրկնում՝ իշխանությունը կողքներիս կանգնած գիշեր-ցերեկ աշխատել է, որ մենք կարենանք առանց խոչընդոտի ռազմական նշանակության մեքենաները ներմուծենք Հայաստան՝ որպես տնտեսական նշանակություն, մինչեւ գիշերվա 2-ը ՊԵԿ-ը, պարետ Ավինյանի աշխատակազմը այստեղ են եղել...»,- ասաց Արայիկ Ասրյանը՝ նշելով, որ մայիսի 30-ին ինքը պատասխանել է Արմեն Եղիազարյանի նամակին՝ առաջարկելով գալ ու տեսնել, թե ինչպես է աշխատում գործարանը, սակայն մինչ օրս որեւէ մեկը ո՛չ այցելել է, ո՛չ էլ՝ հետաքրքրվել. «Կամ սեպտեմբերի 4-ին ինչ-որ մարդիկ մտնում են այստեղ առանց դիմակի, իրենց մենակ ավտոմատն էր պակասում, հետո եմ հասկանում, թե ովքեր են, բայց ասում են, որ լրագրողներ են, միկրաֆոնը դեմ են տալիս ու ասում՝ ինձ ասա՝ չեք աշխատում, ասում եմ՝ աղջի՛կ ջան, ոնց չենք աշխատում, եթե աշխատում եմ, ասում ա՝ չէ, դու ասա՝ չեք աշխատում: Հարցնում եմ՝ ով եք, որտեղից եք, ասում են՝ «Արմնյուզից» ենք: Երբ սկսում եմ բացատրել, ասում է՝ սպառնում եք... հետո կես ժամ անց մեկ ուրիշն է զանգում, ասում եմ՝ եկեք տեղում տեսեք...»:

Գործարանն այս պահին ունի 11 աշխատակից, որոնք աշխատում են գազաբալոնների արտադրության վրա: Ըստ տնօրենի՝ թիվն առաջիկայում կավելանա, սակայն դա կարվի իր անձնական միջոցների ու կապերի հաշվին, առանց իրանցի գործընկերոջ, որը, ըստ նրա, շարքային խաբեբա էր, թեպետ շարունակում է մնալ «Rad Sane Vashamir» ընկերության 75 տոկոսի սեփականատերը. «Մի տարի ա՝ Հոսեյինին ասում եմ՝ եղբա՛յր, արի նստենք խոսենք, եթե դու էլ չես կարողանում խոստացածդ անես, սարքավորումները բերես, որովհետեւ էդ սարքավորումները էնտեղ դրած է, այնպես չի, որ չկան այդ սարքավորումները: Նստենք նորմալ կամ իրարից բաժանվենք կամ էլ որոշենք՝ ով ով է, ասում եմ՝ ինչի եկար այսպես խառնեցիր բոլորին: Այդ խեղճ Կարապետյանին այնպես արեց, որ ասաց՝ դուք «Գազպրոմ»-ում խնդիր չունեք, ես կասեմ «Գազպրոմ»-ին, որ միայն հայկական բալոնները կտեղադրեն»,- ասաց Արայիկ Ասրյանը՝ հավելելով, որ ընկերությունը մինչ օրս շահույթ չի ստացել, ներդրումներ, սակայն, շարունակում է անել: Պատվերների խնդիր չունեն, գլխավոր գործընկերն էլ Ռուսաստանն է:

Տպել
5213 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց