Ինձ չվախեցնե՛ք ամպագոռգոռ հայտարարություններով. ԿԳՄՍ նախարարը հրաժարական կտա, երբ հիմքեր լինեն

Այս ամիսների ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ կապված տարատեսակ լուրերին, հրաժարականի պահանջին ու քննադատություններին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հենց ինքը նախարարը։

Հրաժարական կտա, եթե հիմքեր լինեն

Արայիկ Հարությունյանը, խոսելով բողոքների մասին, նշեց, որ դրանք կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է։ Որոշ քաղաքական շրջանակներ մտահոգություն ունեն, որ բարեփոխումների արդյունքում ունենալու ենք մի սերունդ, որն այլեւս իրենց հենքը չի հանդիսանալու, այլ լինելու է քննադատող եւ վերլուծող: Այդ սերունդը որոշում է կայացնելու, որ երբեք նման խմբերի չի սատարելու, տարբեր շղարշի տակ գործող խմբերն այլեւս աջակիցներ չեն ունենալու։

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանի» քննադատություններին եւ նրա հրաժարականի պահանջի հարցապնդմամբ Ազգային ժողով դիմելուն, նախարարն ասաց, որ հարցապնդման ժամանակ բոլոր հարցերին հատ-հատ կանդրադառնա: Ավելի վաղ «Լուսավոր Հայաստանի» խմբակցությունը հայտարարել էր, որ այսօր առաջ է քաշելու Հարությունյանի հրաժարականի պահանջը:

Այն պնդմանը, թե իր հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի մասնակիցների հետ չի հանդիպում, Հարությունյանը նշեց՝ պատրաստ է ցանկացած քննարկման, եթե այն քաղաքական դրդապատճառներով չէ, հիմքում կա օրակարգ: Երբ ծայրահեղ պահանջ են դնում, օրինակ՝ հրաժարականի հարցը, չի հանդիպում:

Որպես օրինակ՝ հիշեցրեց, որ ընդունելության քննություններից անմիջապես հետո մի քանի օր շարունակ հանդիպել է ուսանողների խմբերի հետ, բայց դրանց մի մասը քաղաքական շրջանակների զոհ դարձավ, եւ չի պատրաստվում նրանց հետ հանդիպել, որովհետեւ իրենց օրակարգը այլ էր:

Արդյոք նա կհրաժարվի՞ զբաղեցրած պաշտոնից, հարցի պատասխանը հստակ է, եթե հիմքեր լինեն, այո՛, իսկ այժմ նախարարը խնդրեց ամպագոռգոռ հայտարարություններով, հրաժարականի պահանջներով իրեն չվախեցնել: Ասաց՝ չի վախենում:

«Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել եւ եմ, ես առաքելություն եմ ստանձնել ոլորտը բարեփոխելու եւ ես այդ առաքելությունն իրականացնում եմ: Եթե ես զգամ, որ մենք գնում ենք սխալ ուղղությամբ, իսկ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ, հրաժարական կտամ»,- նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ իր քաղաքական թիմի ներսում տարբեր քննարկումների ժամանակ եւս հրաժարականի հարցը չի բարձրացվել:

Նա ընդգծեց, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի անդամների մեծամասնության հետ լավ հարաբերություններ ունի։ Հանձնաժողովի հետ քննարկումների եւ ոլորտի բարեփոխումներում տարաձայնությունների վերաբերյալ խոսել է թե՛ ինքը, թե՛ պարոն Հայրապետյանը, բայց կարծում է, որ հատկապես վերջին ամիսներին դրանց թիվը շատ քիչ է: Ունեն նորմալ աշխատանքային մթնոլորտ:

Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք 0 քննարկում

Հանդիպման ընթացքում լրագրողներին ոչ պակաս հետաքրքրող հարցը պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու որոշումն էր:

Հիշեցնենք, որ Ջուլֆալակյանը դիմել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։ Նա ընդգծել էր, որ նման քայլի պատճառը ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են:

Հարությունյանը ասուլիսի ընթացքում նշեց՝ քանի որ Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու հետ կապված գործընթացը չի ավարտվել, այս պահին զերծ կմնա հարցի մասին խոսելուց, գուցե դրան անդրադառնա հաջորդող օրերին: Մի փաստ, սակայն, կարեւոր համարեց արձանագրել: Անցած օրերին Ջուլֆալակյանի հետ ունեցել են 0 քննարկում: Պատգամավորը կարող էր այդ հարցերը բարձրացնել, եւ հնարավոր է, որ կոնկրետ քննադատության մի մասն ընդունեին, շտկումներ անեին, մի մասի հետ կապված էլ բացատրեին, որ իր ընկալումների եւ դիրքորոշումների հիմքում եղած փաստերը չեն համապատասխանում իրականությանը:

Ասուլիսի ընթացքում Հարությունյանն անդրադարձավ նաեւ մոտ մեկ տարի առաջ ՀՅԴ երիտասարդների՝ իր հրաժարականի պահանջին, երբ վերջիններս արկղեր էին բերել՝ իր իրերը դրա մեջ հավաքելու եւ հեռանալու առաջարկով: Նախարարն ի պատասխան նշել էր, թե պատրաստվում է այդ արկղերը լցնել տասնյակ քրեական գործերով ու հետ ուղարկել Դաշնակցությանը:

Հարցին՝ ինչո՞ւ չարեց, նախարարը պատասխանեց. այդ ամենն իրականացնելը տեխնիկայի հարց է, կարելի է անել մի քանի ժամում: Չի արել, որովհետեւ Դաշնակցությունը նվազեցրել է իր դեմ ցուցաբերած ակտիվությունը, եւ ինքը չի ցանկացել իրավիճակը նորից բարդացնել: Չբացառեց, սակայն, որ կարող է վերանայել գործելաոճը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2911 դիտում

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը

Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ

Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում

Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում

Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ

Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում

Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին