Մեկնարկում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ՝ հոբելյանական համերգաշրջանը

14/09/2020 schedule20:32

Սեպտեմբերի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգով կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ՝ հոբելյանական համերգաշրջանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ այսօր այդ առիթով հրավիրված ասուլիսի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նախ ամփոփեց անցած՝ 14-րդ համերգաշրջանը։ Պարոն Սմբատյանի տեղեկացմամբ՝ 14-րդ համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանում ունեցել է 6 փառատոն, 51 համերգ, որոնց մասնակցել է 17 մեծանուն մենակատար։ Համերգներն ունեցել են 56 հազար հանդիսատես։ Նվագախմբի կողմից կատարվել է 196 ստեղծագործություն, այդ թվում  105-ը՝ հայ կոմպոզիտորների գրչին պատկանող։ Նվագախումբը հյուրախաղեր է ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններում, Իտալիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Չեխիայում, Ավստրիայում, Ռուսաստանի Դաշնությունում։

Արտասահմանյան հյուրախաղերում նվագախմբի համերգներն ունկնդրել է շուրջ 23 հազար հանդիսատես։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ հավատարիմ իր առաքելությանը, շարունակել է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ձայնագրման գործընթացը։ Մասնավորապես, ձայնագրվել է հայ կոմպոզիտորների 11 ստեղծագործություն։ Այս գործում Սիմֆոնիկը համագործակցել է ձայնագրման ոլորտում հանրահայտ ընկերության՝ «Գրեմիի» նոմինացված PARMA Recordings ձայնագրման ստուդիայի հետ։ Նախորդ համերգաշրջանում կորոնովիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մշակութային կյանքը, այդ թվում համերգային գործունեությունը ստիպված էր ենթարկվել համավարակի պարտադրած սահմանափակումներին։ Սակայն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համավարակի պայմաններում չի կտրել կապն իր ունկնդիրների հետ։ Նվագախումբը համավարակի պայմաններում ամենաակտիվ գործունեություն ծավալած երաժշտական կոլեկտիվներից է։ Մասնավորապես, տրվել է 38 առցանց համերգ, որոնք ունեցել են մոտ 90 հազար դիտում և 400 հազար հասանելիություն։

Անդրադառնալով նվագախմբի առաջիկա՝ 15-րդ հոբելյանական համերգաշրջանին՝ պարոն Սմբատյանը նկատեց‚ որ նախատեսված է 50 համերգ, 3 փառատոն, 2 հատուկ նախագիծ, 2 ձայնագրություն և 3 հյուրախաղ։

Նոր համերգաշրջանի բացման համերգի ընթացքում կհնչեն Տիգրան Մանսուրյանի երեք հատված «Ձյունե թագուհին» բալետից և Անտոնին Դվորժակի 9-րդ սիմֆոնիան։

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ասուլիսի ընթացքում խոսեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին։ «Մենք նախորդ տարի հաճելի ճամփորդեցինք Արցախից մինչև Երևան և Գյումրի: Փառավոր էր Ստեփանակերտի բացօթյա համերգը»,- ընդգծեց կոմպոզիտորն ու հավելեց, որ Սիմֆոնիկ նվագախմբի հետ աշխատանքի արդյունքում շուտով Լոնդոնում կթողարկվի ձայնագրություն, որը հնարավորություն կտա նոր գործիքավորմամբ ունկնդրել իր կինոերաժշտությունը:

Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը նշեց‚ որ համալիրն այսուհետև նաև դասական երաժշտության հարթակ է լինելու: «Երբ ես ստանձնեցի այս պաշտոնը, առաջին ծրագրերից մեկն այն էր, որ Սիմֆոնիկ նվագախումբն իր տեղը գտնի համալիրում, Մարզահամերգային համալիրը դառնա տուն Սիմֆոնիկ նվագախմբի համար: Հատկապես ակուստիկայի առումով մեր բեմը հրաշալի է սիմֆոնիկ երաժշտության համար»,- շեշտեց նա՝ ավելացնելով‚ որ համալիրն ունի բոլոր հնարավորությունները‚ պահպանելով սահմանված կանոնները‚ կարանտինի պայմաններում ապահովել համերգային գործընթացը:

Նոր համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայանա նոր ստեղծագործություններով, հայ երաժշտասերներին մեծանուն մենակատարների ունկնդրելու հնարավորություն կընձեռի։

Տպել
1267 դիտում

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց