Որեւէ մեկը ինձ վրա՝ որպես դատավորի, որեւէ ազդեցություն ոչ ունեցել է, ոչ էլ կարող էր ունենալ․ Երվանդ Խունդկարյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) եզրակացությանը ես ծանոթ չեմ, չեմ էլ կարող ծանոթ լինել, որովհետեւ ըստ օրենքի՝  այն գաղտնի է եւ տրամադրվում է միայն ընտրություն կատարող անձանց։ Ես ընդամենը կարող եմ տեղեկացված լինել ԿԿՀ-ի ենթադրյալ կարծիքի մասին միայն այն կտորից, որը տեսել եմ մամուլում։ Բայց մամուլում առկա տեղեկությունն այնպիսին է, որ ինձ մոտ խիստ կասկածներ է առաջացնում, թե արդյո՞ք ԿԿՀ-ի կողմից կարող էր նման որակի վերլուծություններ լինել։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Վճռաբեկ դատարանի նախագահ, ՍԴ անդամի թեկնածու Երվանդ Խունդկարյանը՝ անդրադառնալով ԿԿՀ-ի՝ իր բարեվարքության թերթիկի վերաբերյալ եզրակացությանը։

Նա մեջբերեց նաեւ «Մելտեքս» ՍՊԸ-ի գործին վերաբերող օրինակը, եւ հավելեց, որ իր մոտ տարակուսանք է առաջանում՝ արդյո՞ք այն մարդիկ, որոնք իրեն մեղադրում են խախտումներ թույլ տալու եւ հեռուստաընկերությունը փակելու մեջ, կարդացե՞լ են Եվրոպական դատարանի համապատասխան վճիռը, թե՝ ոչ։ Նրա փոխանցմամբ՝ այդ վճռով արդար դատական իրավունքի որեւէ խախտում դատավոր Խունդկարյանի գործով տեղի չի ունեցել։ Ընդհակառակը՝ Խունդկարյանը ստեղծել է համապատասխան միջավայր, մրցակցելու տեսանկյունից ստեղծել է զենքերի հավասարություն  եւ կողմերի ներկայացված բոլոր միջնորդությունները քննության են առվել։

Հարցին, թե ի վերջո նա համաձա՞յն չէ ԿԿՀ-ի կարծիքի հետ, Խունդկարյանը պատասխանեց, որ այն չի կարդացել։ Թե ինչպիսի ազդեցություն կթողնի այդ եզրակացությունն իր ընտրության հարցում, ՍԴ դատավորի թեկնածուն դժվարացավ պատասխանել։ «Այդ կարծիքն ընդամենը պատգամավորներին տրված կարծիք է եւ պետք է ուղղորդի նրանց։ Եթե պատգամավորներն իրենց հարցուպատասխանի ժամանակ չեն ստանա բավարարող պատասխաններ եւ կգտնեն, որ դա խոչընդոտ է ընտրությանը, ընտրությունն իրենցն է, ես չեմ կարող որեւէ կերպ մեղադրել»,- ասաց Խունդկարյանը։

Վերլուծելով մամուլում առկա տեղեկություններն այդ եզրակացությունից, Խունդկարյանը շեշտեց, որ կան մի շարք գործեր, որոնց հետ ինքն ընդհանրապես կապ չունի։ Ըստ նրա՝ կա նաեւ գործերի մի շարք, որտեղ պետք է իրական վերլուծություն, թե որ ատյանի թերացումների արդյունքում է տեղի ունեցել խախտումը։ Նա շեշտեց նաեւ, որ Վճռաբեկ դատարանը կաշկանդված է բողոքի հիմքերով եւ հիմնավորումներով։ Այն չի կարող բողոքի հիմքերից եւ հիմնավորումներից դուրս գալ եւ փորձել լուծել այն խախտումները, որ տեսնում է։

Խունդկարյանի պնդմամբ՝ Թեղուտի գործերի մի խումբ, որտեղ մատնանշված էր նաեւ իր մասնակցությունը, իրականությանը չի համապատասխանում։ Հենց այս պատճառով, Խունդկարյանի պնդմամբ, նա վերապահումով է մոտենում այն տեղեկություններին, թե մամուլում հատյնված եզրակացությունը ԿԿՀ-ինն է։

«Որեւէ մեկը ինձ վրա՝ որպես դատավորի, որեւէ ազդեցություն ոչ ունեցել է, ոչ էլ կարող էր ունենալ, եւ հավատացած եղեք, որ որեւէ դատավոր որեւէ մեկի քիմքին հաճո արդարադատություն չի իրականացնում։ Ես չեմ ընդունում այդպիսի դատավորի կերպարը»,- ասաց Խունդկարյանը։

Լրագրողներից մեկը մեջբերեց նաեւ, որ «Հին Էրիվան»-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը Խունդկարյանին մեղադրել էր կաշառք վերցնելու մեջ, ինչին ի պատասխան ՍԴ անդամի թեկնածուն պատասխանեց․ « Բոլորովին ոչ։ Այն անձինք, որոնք նմանատիպ արտահայտություններ են անում, կան համապատասպան մարմիններ, որոնք իրավասու են համապատասխան հետաքննություններ իրականացնելու»,- ասաց նա։ Խունդկարյանի խոսքով՝ հնարավոր է, որ իրենց հենց այնպես մեղադրեն նման գործերում, քանի որ նա դատավոր է, իսկ դատավորի աշխատանքում ամեն ինչ հնարավոր է։

Մյուս հարցին, թե իր առաջադրմամբ կարո՞ղ ենք ենթադրել, որ ՍԴ-ում 3 դատավորների պաշտոնանկության գործընթացն իիրավաչափ է համարում, Խունդկարյանը պատասխանեց՝ ոչ, այդ ենթադրությունը չեք կարող անել։ «Մենք այսօրվա դրությամբ ունենք Սահմանադրություն եւ ընդունված օրենք, եւ մենք՝ դատավորներս, պարտավոր ենք իրականացնել օրենքի ընդունումից հետո կատարված գործողությունները։ Թե քաղաքական տեսանկյունից մինչեւ օրենքի ընդունումը ինչ է տեղի ունեցել, մենք՝ դատավորներս, դրա գնահատականը տալու իրավունքը չունենք»,- ասաց Խունդկարյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3116 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը