Դեֆիցիտի խնդիր շուկայում չենք տեսնում. Արտակ Քամալյան

14/09/2020 schedule10:40

Հարցազրույց ԵՏՀ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով

նախարար Արտակ Քամալյանի հետ

- Պարոն Քամալյան, բերքահավաքի թեժ ժամանակահատվածն է: Կա՞ն արդյոք որոշակի կանխատեսումներ, թե ինչպիսին կլինի առաջիկա տարին ԵԱՏՄ պարենային շուկայի համար, եթե հաշվի առնենք նաեւ այն փաստը, որ COVID-19 հետ կապված պայքարը դեռ շարունակվում է:

- Այս տարվա եւ առաջիկա 2021 թվականի կտրվածքով ԵԱՏՄ պարենային շուկայում մենք դեֆիցիտի խնդիր չենք տեսնում, քանի որ, օրինակ, հացահատիկի բերքահավաքը արդեն մոտենում է ավարտին եւ, ըստ նախնական տվյալների, ունենալու ենք այն արդյունքը, ինչը կանխատեսել էինք: Ռուսաստանը հայտարարել է, որ ստանալու է մոտ 122,5 միլիոն տոննա հացահատիկ: COVID-19-ով պայմանավորված՝ ԵԱՏՄ շուկայում լուրջ խնդիրներ չեն եղել եւ կարծում եմ, չեն լինի: Միության երկրները միշտ բաց են եղել առեւտրաշրջանառության առումով եւ, ասենք, սկզբնական շրջանում հնդկաձավարի հետ կապված աղմուկը, որն ընդհանուր իրավիճակի անսպասելի զարգացման հետեւանք էր, արհեստածին էր եւ ըստ էության կապ չուներ լուրջ դեֆիցիտի հետ՝ շատ արագ կարգավորվեց: Համավարակի սկզբնական փուլում որոշակի խնդիր առաջացավ սննդային ապրանքատեսակների տեղափոխման ֆիտոսանիտարական սերտիֆիկատների տրամադրման հետ կապված, սակայն, դա էլ կարճ ժամանակում հարթվեց, քանի որ պատկան մարմինները հասկացան գործելաոճի սկզբունքը եւ հունի մեջ մտան:

- ԵԱՏՀ խորհուրդում քննարկվում է պարենային շուկայում միասնական անվտանգության հայեցակարգ կիրառելու հարցը, որպեսզի Միության անդամ երկրները հաշվարկեն, թե ինչպես կարող են փոխլրացնել միմյանց կարիքները: Ի՞նչ է դա ենթադրում:

- Այո, մենք քննարկել ենք այդ հարցը Միության անդամ հինգ երկրների գյուղնախարարների հետ: Քննարկումները դեռ ավարտական փուլին չեն մոտեցել, բայց աշխատանքներ են ծավալվում այդ ուղղությամբ:

Ի՞նչ է դա ենթադրում: Մենք բոլորս միասնական շուկայում ենք, սակայն, անդամ երկրներից յուրաքանչյուրն ունի առանձին հնարավորություններ՝ առավել արդյունավետ գյուղատնտեսությամբ զբաղվելու առումով: Օրինակ, Հայաստանը չի կարող մրցակցել Ռուսաստանի կամ Բելառուսի հետ՝ հացահատիկային կուլտուրաների կամ շաքարի ճակընդեղի մշակման եւ արտահանման առումով, բայց քանի որ շուկան միասնական է, մենք առաջարկում ենք մշակել պարենային ապրանքների անվտանգության հայեցակարգ, որի շրջանակներում, անկախ տարատեսակ ֆորս-մաժորային իրավիճակներից, անդամ երկրներից ոչ մեկը չի կանգնելու որեւէ պարենային ապրանքի դեֆիցիտի առջեւ եւ փոխլրացնելու է այս կամ այն ապրանքի պահանջարկը շուկայում:

- Հայտնի է, որ Ռուսաստանի սննդամթերքի շուկայում մրգերի եւ բանջարեղենի դեֆիցիտը լրացնում են հիմնականում Հայաստանն ու Ղազախստանը, սակայն, միեւնույն ժամանակ չենք կարող ասել, թե հայկական արտադրանքը գրավել է ԵԱՏՄ շուկան: Ո՞րն է խնդիրը:

- ԵԱՏՄ շուկայում կա մոտավորապես 7-8 միլիոն տոննա պտուղ-հատապտղի դեֆիցիտ: Հայաստանը այս պահին կարողանում է արտահանել 100-120 հազար տոննա: Այս ցուցանիշի տարբերությունը արդեն պատասխանում է ձեր հարցին:

Հայաստանը մասշտաբային առումով դժվարությամբ կկարողանա լրացնել այդ ամբողջ պահանջարկը, բայց մենք շատ լավ գիտակցում ենք ԵԱՏՄ շուկայի հնարավորությունները մեզ համար: Այդ առումով մեզ անհրաժեշտ է ունենալ զարգացած եւ շահութաբեր գյուղատնտեսություն:

Այս ոլորտում մենք ունենք մի քանի առանցքային խնդիրներ՝ նախ մեր արտադրողականությունը ցածր է, որը անմիջականորեն կապ ունի ագրոարդյունաբերության ասպարեզում մեր գիտելիքների սակավության հետ: Դա վերաբերվում է նաեւ արտահանման մեխանիզմների մշակմանն ու կատարելագործմանը: Մենք պետք է ստեղծենք նաեւ ինստիտուցիոնալ կառույցներ, որոնք զարկ կտան վերը նշված խնդիրների լուծմանը: Օրինակ՝ վերցնենք Ուզբեկստանը, որը ցանկանում է դառնալ ԵԱՏՄ անդամ: Այդ երկրի գյուղատնտեսությունը վերջին մի քանի տարում մի քանի անգամ ավելացրել է իր գյուղմթերքի արտահանումը: Նրանք ստեղծել են հատուկ կառույց, որը զբաղվում է վերոհիշյալ խնդրով եւ արդյունքն արդեն տեսանելի է:

-Դուք Ձեր գիտական հոդվածներից մեկում գրում եք, որ ագրոբիզնեսի զարգացման առումով պետք է մեծ ուշադրություն դարձնել նաեւ հողային տնտեսության բարեփոխմանը եւ մշակության վերցնել մոտ 200 հազար հեկտար անմշակ հողային տարածքները: Ի՞նչ եք կարծում, ո՞ր երկրի օրինակը կարելի է հաջողությամբ կիրառել այս խնդիրը լուծելու ուղղությամբ:

-Նման շատ երկրներ կան՝ օրինակ Սերբիան, Իսպանիան, Դանիան, Չեռնոգորիան: Այդ երկրները ունեն հողի այնպիսի կտրտվածություն, ինչպիսին ունի Հայաստանը: Այդ երկրներում սկսել են լուրջ հողային բարեփոխումներ, որոնք մինչեւ այս պահը շարունակվում են եւ այդ բարեփոխումները խթանել են հողային շուկայի զարգացումը, հետեւաբար նաեւ գյուղատնտեսության զարգացումը:

Հայաստանն էլ այս պահին բռնել է այդ ճանապարհը: ՀՀ կառավարությունը այս պահին քննարկում է հողերի շուկայի հետ կապված բարեփոխումների նախագիծ, ըստ որի, ի թիվս այլ քայլերի, կստեղծվեն ինստիտուցիոնալ կառույցներ, որոնք կօգնեն մեր ֆերմերներին եւ գյուղատնտեսությամբ զբաղվողներին գործել իրավական դաշտում: Դա իրականում այսօր լուրջ խնդիր է: Օրինակ՝ հողակտորը պատկանում է Պողոսյան Պողոսին, բայց չկա ոչ մի փաստաթուղթ, որը կապացուցի, որ դա այդպես է, կամ հողը պատկանում է Պողոսի պապին, որը մահացել է, կամ եղբորը, որը վաղուց Հայաստանում չի բնակվում եւ չի կարող մշակել, վաճառել կամ վարձակալության հանձնել տվյալ հողակտորը: Ահա այդ կառույցը, որի մասին նշեցի, պետք է ստեղծի հարթակ եւ օգնի մարդկանց, ովքեր ցանկանում են իրանց հողակտորները վաճառել կամ երկարաժամկետ վարձակալության տալ ֆերմերներին:

Այսօր կան շատ գործարարներ, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել, ֆերմաներ հիմնել եւ արդյունավետ գյուղատնտեսությամբ զբաղվել, սակայն չեն կարողանում գտնել այն քանակությամբ հողատարածքներ, որոնք անհրաժեշտ են մասշտաբային գործունեություն ծավալելու համար: Բարեփոխումների այդ նախագիծը միտված է նաեւ այդ մարդկանց աջակցելուն: Գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերների համար խնդիր է ոչ այնքան արտադրություն ապահովելը, այլ այդ արտադրանքն իրացնելը: Արտադրանքն իրացնելու համար այսօրվա շուկայական չափորոշիչները մի շարք նախապայմաններ են առաջադրում՝ որակ, լոգիստիկա, փաթեթավորում եւ այլն: Բացի դա, չպետք է մոռանալ, որ գյուղատնտեսությունը ռիսկային ոլորտ է՝ կախված տարվա եղանակային, կլիմայական պայմաններից: Այս ամենը ենթադրում եւ պահանջում են գրագետ մոտեցում, հեռահար հաշվարկներ եւ ռիսկերի կառավարում, որոնք ագրոբիզնեսի զարգացման հիմքն են կազմում:

- Պարոն Քամալյան, Հայաստանից սննդամթերք արտահանողները մի շարք խնդիրների թվում մատնանշում են նաեւ բեռնափոխադրումների հետ կապված ինչ-ինչ բարդություններ, որոնք թույլ չեն տալիս ավելացնել արտահանման ծավալները:

- ՀՀ կառավարությունը, որքան գիտեմ, քննարկում է ավիաբեռնափոխադրումները առավել արդյունավետ եւ առավել մատչելի գներով կազմակերպելու հարցը, որը հնարավորություն կտա պարենային ապրանքների տեղափոխումը ոչ միայն ԵԱՏՄ՝ այլեւ երրորդ երկրներ նույնպես: Արտահանման ծավալներին առնչվող խնդրի հետ կապված ես կնշեի նաեւ արտարժույթի հետ կապված ռիսկերը: Հենց ռուսական ռուբլին արժեզրկվում է, հայկական արտադրողներն ու արտահանողները լուրջ խնդիրների առջեւ են կանգնում, քանի որ նրանց պայմանագրերը հիմնականում ռուբլիով են կնքվում եւ, երբ գործարարը իր հասույթը բերում է Հայաստան ու վերածում է այն հայկական դրամի, ապա, բնականաբար, կորուստ է ունենում՝ 10-12 տոկոսի չափով: Այս խնդիրը ԵԱՏՄ-ի իրավասությունների դաշտում չի, սակայն, մենք մշակում ենք այլ նախագիծ՝ ԵԱՏՄ-ի գյուղատնտեսության կայուն զարգացման տեսլական, որտեղ բացի պարենային անվտանգության բլոկից, կան նաեւ մի շարք այլ կետեր՝ այդ թվում լոգիստիկ կենտրոններին եւ օրգանական գյուղատնտեսության զարգացմանն առնչվող հայեցակարգերը:

Օրգանական գյուղարտադրությունն ավելի թանկ գնով է վաճառվում եւ ունի մեծ պահանջարկ՝ ոչ միայն ԵԱՏՄ շուկայում, այնպես որ Հայաստանն ավելի վստահ կարող է մրցակցել արտաքին շուկայում, եթե զարգացնի այդ ոլորտը: ԵԱՏՀ-ում հիմա աշխատում ենք անդամ երկրների այդ ոլորտում ունեցած օրենքները նույնականացնելու ուղղությամբ:

- Արտահանողները ամենաշատը բախվում են սահմանին ապրանքների երկարատեւ ստուգումների խնդրին: Պատճառներից մեկում նշվում է ԵԱՏՄ-ում տվյալների փոխանցման ճկուն մեխանիզմի բացակայությունը, որի միջոցով հնարավոր կլինի արագորեն որոշակիացնել ապրանքի ծագումը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ:

- Նախ կցանկանայի նշել, որ նման խնդիրների չբախվելու համար պետք է լավ իմանալ Միության ներսում գործող՝ արտահանմանն ու ներկրմանը վերաբերող օրենքներն ու կանոնները եւ հստակորեն հետեւել դրանց: Հավատացնում եմ, որ այդ պարագայում շատ խնդիրներից հնարավոր կլինի խուսափել:

Ինչ վերաբերում է տվյալների փոխանակման ճկուն մեխանիզմին՝ դրա համար անհրաժեշտ է թվայնացման համակարգ: Այս պահին մեր համապատասխան նախարարությունը զբաղվում է թվայնացման նախագծի մշակմամբ:

Բացի դա, հիշյալ խնդրի լուծմանն է ուղղված նաեւ ապրանքատեսակների մակնշման (ՎՈՐՍՌՐՏՉՍՈ) նախագիծը, որը հնարավորություն կտա ստուգելու, թե որ ապրանքը որ երկրում է արտադրված: Եկող տարվանից Ռուսաստանում արդեն կգործի կաթ եւ կաթնամթերք հանդիսացող ապրանքների մակնշման  պահանջը։

- Պարոն Քամալյան, ԵԱՏՄ-ում արտադրված ապրանքների բրենդ ստեղծելու  նախագծի աշխատանքները ի՞նչ փուլում են, եւ արդյո՞ք այդ բրենդավորումը չի զրկի ազգային արտադրանքը իր դեմքից:

- Միության ներսում մենք պետք է զարգացնենք ինտեգրման պրոցեսը եւ փնտրենք ու գտնենք երրորդ երկրների շուկաներ դուրս գալու արդյունավետ հնարավորություններ: Այդ նույն օրգանական գյուղմթերքի օրինակով ասեմ: Արտաքին շուկայում այդ արտադրանքը մեծ պահանջարկ ունի: Եթե մենք կարողանանք համոզել Եվրամիության երկրներին, որ տալիս ենք որակյալ, միջազգային չափանիշներին համապատասխան արտադրանք եւ մեր սերտիֆիկատները համընկնում են նրանց շուկայի պահանջներին, ապա դա զարկ կտա մեր շուկայի զարգացմանը:

ԵԱՏՄ բրենդներ ստեղծելու մտահղացումը հենց այդ նպատակն է հետապնդում եւ ոչ մի կերպ չի անդրադառնալու ազգային արտադրանքի վրա բացասական առումով: Դա ապրանքի որակի սերտիֆիկացման ընդհանուր չափանիշներ մշակելն է, որը ԵԱՏՄ երկրներում արտադրված ապրանքը կդարձնի առավել մրցունակ, պահանջված, ճանաչելի եւ դասով բարձր:

 

ՆԱԻՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մոսկվա

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
28963 դիտում

800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար