Երևան
12 °C
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հանձնարարել է Միության անդամ երկրների կառավարություններին ապահովել միջոցառումների համալիր, որը հնարավորություն կտա լուծելու՝ Հայաստանում և Ղրղզստանում գրանցված, սակայն Ռուսաստանի տարածքում շահագործվող տրոնսպորտային միջոցների խնդիրը, որը դեռ անցած տարվանից անհանգստացնում է ինչպես վարորդներին, այնպես էլ Ռուսաստանի համապատասխան գերատեսչություններին:
«Մասնավորապես որոշվել է ընդլայնել Միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միջև տվյալների փոխանակման մեխանիզմը: Հայաստանն ու Ղրղզստանը, ըստ այդ մեխանզմի, պետք է տեղեկատվություն տրամադրեն վերոհիշյալ տրանսպորտային միջոցների համար սահմանված մաքսային գանձման չափի մասին և արդեն իսկ վճարված գանձումների ու հարկերի վերաբերյալ»,- հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը:
Ըստ ԵՏՀ վերոհիշյալ որոշման, նման մոտեցումը հնարավորություն կտա սահմանափակելու մուտքը Ռուսաստանի տարածք այն տրանսպորտային միջոցների, որոնք հաշվառված են Հայաստանում կամ Ղրղզստանում և Ռուսաստան են տեղափոխվում երկարատև, անձնական շահագործման նպատակով: Տեղեկատվության փոխանակման այդ բազայի միջոցով տրանսպորտային միջոցների սեփակակատերերը, որոնք իրենց մեքենան գնել են Հայաստանում, բայց շահագործում են Ռուսաստանում, հնարավորություն կունենան ծանոթանալու մաքսային գանձման հավելյալ չափին, որը պարտավոր են վճարել ըստ ռուսական օրենսդրության: Միության անդամ երկրները պատրաստակամություն են հայտնել տրամադրել պահանջվող տվյալների բազան՝ մինչ կառավարությունները կմշակեն համապատասխան միջոցառումներ այդ հարցի հետ կապված:
Արտասահմանյան տրանսպորտային միջոցների Միության տարածք ներկրման համար ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր երկրում գործում են մաքսային գանձման տարբեր չափեր: Հայաստանում մեքենաների մաքսազերծման համար սահմանված գումարը զգալիորեն ավելի էժան է, քան Ռուսաստանում, հետևաբար, ավտոմեքենաների ինքնարժեքն էլ ավելի ցածր է: Օրինակ, հինգ տարեկան Kia Optima-ն Հայաստանում կարելի է գնել 450 հազար ռուբլիով, իսկ Ռուսաստանում՝ 600-700 հազար: Բնականաբար, արժեքի նման տարբերությունը հանգեցրեց նրան, որ քաղաքացիները սկսեցին ձեռք բերել և հաշվառել մեքենաները Հայաստանում և տեղափոխել դրանք Ռուսաստանի տարածք՝ մշտական շահագործման նպատակով: Ըստ մոտավոր տվյալների, այս պահի դրությամբ Ռուսաստանում կա 300-400 հազար հայկական համարանիշներով մեքենա, որոնց մեծ մասի սեփականատերերը հայեր չեն կամ չունեն Հայաստանի քաղաքացիություն:
Միության օրենսդրությունը չի սահմանափակում անդամ երկրների տարածքում տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի իրավունքը, եթե իհարկե, հայկական համարանիշներով մեքենաները գտնվում են այլ երկրի տարածքում ժամանակավորապես: Սակայն, խնդիրների մի ամբողջ փունջ է ի հայտ գալիս, երբ դրանք գտնվում են Ռուսաստանի տարածքում երակարաժամկետ շահագործման համար: Նախ նմանատիպ մեքենաները անհնար է վերավաճառել Ռուսաստանում, քանի որ դրանք գրանցված են Հայաստանում: Բացի դա, ավտոճանապարհային տեսախցիկները կամ չեն կարողանում ֆիքսել այդ համարանիշներով մեքենաների խախտումները, կամ էլ ֆիքսելու պարագայում ուղարկում են խախտումը Հայաստան և ստացվում է, որ խախտումը կատարվել է Ռուսաստանում, ակտը ստացել է Հայաստանի ավտոճանապարհային ոստիկանությունը, իսկ վճարել այն չի պատրաստվում ոչ ոք՝ տեխնիկական բարդությունների առումով: Եվ սա, ըստ մասնագետների, խնդիրների ամբողջ ցանկը չէ:
Այս տարվա հունվար մեկից Հայաստանում ևս փոփոխության ենթարկվեց տրանսպորտային միջոցների ներկրման մաքսային գանձման չափը՝ համապատասխանեցնելով այն ԵԱՏՄ-ում սահմանվածին, սակայն, ըստ ԵՏՀ որոշման, այն ավտոմեքենաները, որոնք ձեռք են բերվել Հայաստանում մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը նախկին՝ ցածր մաքսատուքի պայմաններում և շահագործվում են Միության անդամ այլ երկրներում մշտականորեն, համարվում են արտասահմանյան ապրանք և դրանց սեփականատերերը կկարողանան շարունակել նմանատիպ մեքենաների շահագործումը միայն այն բանից հետ, երբ կվճարեն մինչ այդ գոյություն ունեցած մաքսատուրքի տարբերությունը:
Նաիրա Բաղդասարյան
Մոսկվա
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT