Երևան
12 °C
2020թ. օգոստոսի 17-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց շրջանում արձանագրվել է COVID-19 վարակի 2 դեպք: Ընդ որում, 2 դեպքում էլ վարակակիրները եղել են կալանավորված անձինք:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը:
Նշվում է, որ առաջին COVID-19 վարակակիրը՝ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի կալանավորված անձը, 2020թ. հունիսի 6-ին մեկուսացվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեղակայված բժշկական ստորաբաժանման հատուկ նախատեսված առանձին պայմաններում:
Հունիսի 23-ին նա ՊՇՌ մեթոդով ենթարկվել է կրկնակի թեստավորման, որի արդյունքը եղել է բացասական: Ազատազրկված անձը համապատասխան բժշկական օգնությունը ստանալուց հետո, ՀՀ արդարադատության նախարարության գնահատմամբ, բավարար առողջական վիճակով հունիսի 26-ին դուրս է գրվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից:
Երկրորդ վարակակիրը՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձը, 2020թ. հուլիսի 21-ին եղել է «Հոգեկան առողջության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում: Այնտեղ կատարված փորձաքննության ավարտից հետո նա օգոստոսի 2-ին ենթարկվել է COVID-19 նմուշառման, որի դրական պատասխանը ստացվել է օգոստոսի 4-ին:
Ազատազրկված անձը ՓԲԸ-ից դուրս գրվելուց հետո մեկուսացվել է ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեղակայված բժշկական ստորաբաժանման հատուկ նախատեսված առանձին պայմաններում:
Օգոստոսի 8-ին և 18-ին կատարված ռապիդ թեստավորումներով ազատազրկված անձի թեստի պատասխանները եղել են բացասական: Ներկայումս նրա առողջական վիճակը, ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանմամբ, գնահատվում է միջին ծանրության: Նա ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ստորաբաժանման բժշկական անձնակազմի հսկողության տակ է:
Այսպիսով՝ ՀՀ արդարադատության նախարարության տրամադրած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2020թ. օգոստոսի 17-ի դրությամբ թեստավորվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող 157 անձ, որից 26-ը՝ կալանավորված, իսկ 130-ը՝ դատապարտյալ: COVID-19 վարակի 2 դրական դեպք արձանագրվել է կալանավորված անձանց շրջանում:
ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգի աշխատակիցների շրջանում իրականացվել է 347 թեստավորում: COVID-19 վարակ հայտնաբերվել է 71 աշխատակցի մոտ: 2020թ. օգոստոսի 17-ի դրությամբ առողջացածների թիվը կազմել է 63 անձ, իսկ բուժում ստանում է 8-ը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ի և Եվրամիության միաժամանակյա անդամ լինելու անհնարինությունը, ինչը կարևոր է․ Պեսկով
Թող այս տոնի խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծի արժանապատվության, իրավունքների պաշտպանության կարևորությունը. ՄԻՊ
ԱՄՆ-ը հայտարարել է՝ փրկել են Իրանում խոցված կործանիչի 2-րդ օդաչուին. ինչպես է եղել բարդագույն գործողությունը
Վուչիչը հայտարարել է Սերբիայի գազային ենթակառուցվածքների դեմ դիվերսիայի փորձի և այն կանխելու մասին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Իրանի օբյեկտների վրա հարձակումներին արձագանքի բացակայությունը խաթարում է ՄԱԳԱՏԷ-ի նկատմամբ վստահությունը
Ռուսաստանը պատրաստ չէ Զատկի զինադադարին. Զելենսկի
Ինչպիսին է Սուրբ Զատկի տոնը ՊՆ զորամասերում ու բանակային դիրքերում. տեսանյութ
ՌՈ աշխատակիցները հերթական շրջայցերն են իրականացրել բանակային դիրքերում. տեսանյութ
Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ, ուղենշի մեզ դեպի երկարատև խաղաղություն. նախագահ
Ավտովթար Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին․ կան տուժածներ
Հայաստանի պատմությունը վկայում է հաերի ուժի մասին. փորձություններն անցողիկ են, վերածնունդը՝ հնարավոր. Մարագոս
Վարչապետը ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին. լուսանկարներ
Մահացել է Զորի Բալայանը
Այսպիսին էր «Վարչաբենդի» երեկվա համերգը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Քրիստոնյա աշխարհը նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի հրաշափառ հարության տոնը
Սպիտակում շնամարտ կազմակերպած 3 անձ ձերբակալվել է. ավտոմեքենաներից հայտնաբերվել է 8 շուն
Ինչու է Զատկի ձուն ներկվում. կորուստ ունեցած ընտանիքները պետք է ներկեն այն, թե ոչ. երբ գնալ գերեզման
Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագ՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում․ մասնակցում է նաև վարչապետը․ տեսանյութ
Երերացել ենք հարվածներից, բայց չենք փախչել, չենք լքել մեր բաժին առաջնագիծը․ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը
2024-ին ես Հռոմի Պապին ասացի՝ մեր առաքելությունը այլևս նահատակ ժողովուրդ չլինելը, պատմական ճակատագիրը փոխելն է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա․ տեղումները չեն դադարի
Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ սահմաններից դուրս անելիք չունի, այն մեր անվտանգության երաշխավորներից մեկն է
«Տե՛ր կանգնիր խաղաղությանը»․ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին կմասնակցի այս կարգախոսով
Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ նախարարությունների միջև
Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը
Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը․ մի նույնացրեք անձերին կառույցների հետ
Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Համաժողովին հնարավոր կլինի հետևել ուղիղ եթերում․ ովքեր ելույթ կունենան
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել
Շնորհակալություն ԱԳ նախարարին և Կառավարությանը՝ Իրանից ՀՀ-ով Հնդկաստան տարհանմանը նպաստելու համար․ Ջայշանկար
Ինչ հարցեր են դրվելու բաց քվեարկության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ Համաժողովի նիստում
Քաղաքացին ընկել է ջրամբարը, ընկերը նետվել է օգնելու․ դիերը հայտնաբերվել են
Երևանի վարչական շրջաններից մեկում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երկրաշարժ Վանում․ ցնցումները զգացվել են Հայաստանի մի քանի մարզում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Երևանի Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է
Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել
Կենտրոն․ պատրաստվում եմ ՔՊ 8-րդ արտահերթ Համաժողովին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT