Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նոր գործադիր ունի

2020 թվականի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության նիստը, որի օրակարգային հարցը միության նոր գործադիր տնօրենի ընտրությունն էր: Մրցակցային պայմաններում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, որոնց ընթացքում թեկնածուները ներկայացրին ԱՏՁՄ զարգացման իրենց տեսլականներն ու ծրագրային դրույթները, միության գործադիր տնօրենի պաշտոնն ստանձնեց Րաֆֆի Քասսարջյանը: 

Այս մասին հայտնում են ԱՏՁ միությունից:

«Րաֆֆի Քասսարջյանը, հենվելով ՏՀՏ ոլորտում ունեցած իր բազմամյա փորձի ու ԱՏՁՄ արժեքներին քաջածանոթ լինելու հանգամանքի վրա, հաջողությամբ կյանքի կկոչի միության զարգացման իր տեսլականը։ Նա, վստահաբար, կամրապնդի ու նոր հաջողություններ կարձանագրի այն նախագծերում, որոնք այս տարիների ընթացքում իրականացնում է միությունը՝ հիմքում ունենալով Կարեն Վարդանյանի թողած նշանակալի ժառանգությունն ու ԱՏՁՄ ավանդույթները»,- նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։ 

«Մոտ երկու տասնամյակ ԱՏՁՄ-ն մեր շատ սիրելի Կարեն Վարդանյանի ղեկավարությամբ կարևորագույն դեր է ունեցել Հայաստանում տեխնոլոգիաների բնագավառի զարգացման գործում։ Տարիներ ի վեր լինելով ԱՏՁՄ համայնքի և խորհրդի անդամ՝ հաճույքով պատրաստ եմ ստանձնել գործադիր տնօրենի պաշտոնը։ Ակնկալում եմ արգասաբեր աշխատանք մեր խմբի, վարչության, անդամների և կառավարական, կրթական, միջազգային կազմակերպությունների և մասնավոր համագործակիցների հետ՝ ստեղծելու զարգացման հաջորդ փուլի արդյունավետ միջավայր մեր ոլորտի և, իհարկե, Հայաստանի առաջխաղացման համար»,- նշել է  նորընտիր գործադիր տնօրենը։ 

Ր. Քասսարջյանը Սթենֆորդի համալսարանի շրջանավարտ է, ունի միջազգային հարաբերություններում բակալավրի և բիզնես ադմինիստրացիայի ոլորտում մագիստրոսի աստիճաններ։ Աշխատել է մի շարք ամերիկյան ու հայկական ընկերություններում՝ ձեռք բերելով ապրանքային կառավարման, ռազմավարական նախագծման ու գործադիր կառավարման փորձ։

Ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «DASAR, INC» (Պալո Ալտո), «ARAGAST B Software» (Երևան), «ACCENTURE» (Սան Ֆրանցիսկո), «FAIR ISAAC CORPORATION» (Սան Ռաֆայել), «ICON COMMUNICATIONS» (Երևան), «CONVERSE BANK/CORPORACION AMERICA» (Երևան), «MONITIS INC/TEAMVIEWER ARMENIA» (Երևան) ընկերություններում՝ նպաստելով վերջիններիս առաջընթացին։ 2020 թվականի փետրվարին հիմնել է «SENSYAN LLC» խորհրդատվական ընկերությունը։ Ամբողջական CV-ին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2076 դիտում

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ

Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել